Showing posts with label Մայրենի. Show all posts
Showing posts with label Մայրենի. Show all posts
Wednesday, December 13, 2017
Ամանորյա լույսեր
Տոնածառի լույսերը, տան պատերին կախված լույսերը, մարդու հոգու լույսեր, բոլոր գունավոր, բոլորն Ամանորյա: Բոլորը սիրում են լույսեր, որոնք զարդարում են Սուրբ Ծնունդն ու Ամանորը: Լույսեր որոնք վազվզում են, բայց նրանց համարմիայն մի երկար լար է ուղությունը, լույսեր ոոնք վալս են պարում և նրանց պարահրապարակը տոնածառն է, լույսեր որոնք անտեսանելի են, բայց զգալի են մարդու հոգում: Ամանորի գիշեր, երբ անջատվում են տունը լուսավորող լույսեր, միանում են Ամանորը լուսավորող լույսեր, որոնք կարծես Ամանորյա հրաշքներ լինեն: Ամանորյա լույսեր, Ամանորյա հրաշքներ
Wednesday, November 22, 2017
Տնային աշխատանք, (22.11.2017)
. Փակագծերում տրված բառերից ընդգծի՛ր ճիշտը։
- -(Աստված, Աստվածը) քեզ հետ,- ասաց իշխանը, խթանեց ձին և շուտափույթ հեռացավ։
- Մեր (թիմն, թիմը) հաղթեց գավաթի մրցաշարում։
- Քաղբանտարկյալների (կանայք, կանայքը) նստացույց են սկսել կառավարության շենքի առջև։
- Վերջապես (ուղեկցողն, ուղեկցողը) եկավ, և մեր արշավախումբը շարունակեց ճանապարհը։
- Քիչ անց (ամպրոպը, ապրոպն) որոտաց, և սկսվեց տեղատարափը։
- (Կարենն, Կարենը) ՝ իմ ավագ (եղբայրը, եղբայրն), արդեն ավարտել է դպրոցը։
. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը, ընդգծի՛ր կապերը
Դպրոցը գյուղի ծայրին էր՝ բլրակի վրա: Հին գերեզմանատունը դպրոցի բակն էր: Մի ընդարձակ սենյակ էր, փայտե հասարակ նստարանների երկու շարք, դիմացի պատին՝ գրատախտակը: Պատուհանի ապակու տեղ խմորով փակցրել էին յուղած թուղթ: Միակ ժամացույցն ինձ մոտ էր: Մի օր՝ դեպի բլրակը բարձրանալիս, ոտքս սայթաքեց, ընկա սառույցի վրա, գրպանիս մեջ ժամացույցս փշրվեց, և մինչև տարվա վերջը մնացի առանց ժամացույցի: Արև օրերին ստվերով էինք ժամ որոշում, թխպած ժամանակ՝ երբ հոգնեինք:
Sunday, November 19, 2017
Դասարանական առաջադրանք Կետադրի՛ր
Կետադրի՛ր
Ի վերջո տեղավորվեցին` ըստ ուժի և անզորության, ըստ համարձակության, և խոնարհության:
Ըստ վանքի կարգուկանոնի` արդեն շատ ուշ էր, երբ Վարդանը հասավ մենաստան:
Հակառակ ընդունված սովորության` մենք արեցինք այն ամենը ինչ որոշել էինք:
Վաղուց մեռել է Օհան ամին և թաղված է այս ծառերի տակ` իր սրտի ուզածի համաձայն:
Բոլոր այս մարդիկ պիտի այցելեին մեզ` ըստ հայկական սովորության՝ առանց զգուշացնելու:
Հայրս, իր սովորության համաձայն, այդ երեկո նույնպես խնայեց մեզ:
Յուրաքանչյուր շարքում գտի՛ր կապը։
1. երբ, բացի, որովհետև, այնտեղ
2. մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
3. վրա, որևէ, և, մյուս
4. ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
5. հանուն, անուն, այնքան, սույն
Ի վերջո տեղավորվեցին` ըստ ուժի և անզորության, ըստ համարձակության, և խոնարհության:
Ըստ վանքի կարգուկանոնի` արդեն շատ ուշ էր, երբ Վարդանը հասավ մենաստան:
Հակառակ ընդունված սովորության` մենք արեցինք այն ամենը ինչ որոշել էինք:
Վաղուց մեռել է Օհան ամին և թաղված է այս ծառերի տակ` իր սրտի ուզածի համաձայն:
Բոլոր այս մարդիկ պիտի այցելեին մեզ` ըստ հայկական սովորության՝ առանց զգուշացնելու:
Հայրս, իր սովորության համաձայն, այդ երեկո նույնպես խնայեց մեզ:
Յուրաքանչյուր շարքում գտի՛ր կապը։
1. երբ, բացի, որովհետև, այնտեղ
2. մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
3. վրա, որևէ, և, մյուս
4. ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
5. հանուն, անուն, այնքան, սույն
Wednesday, November 15, 2017
Իմ կյանքի ժամերը
Դեռ տասներկու տարեկան եմ, չեմ կարող կյանքի մասին ինչ որ բան գրել, ուրեմն կաշխատեմ երևակայությունս գործի դնեմ: Ասում են ամեն ժամն ապրիր այնպես, ինչպես կյանքի վերջին ժամն ես ապրում, ուրախ և զվարթ: Ինչու են մարդիկ կարծում, որ կյանքը պետք է միայն ուրախ անցնի, բայց մենք ամեն օր ինչ որ բանից տխրում ենք: Իմ կյանքի ժամերն անցնում են և տխուր, և ուրախ, չկա մի օր, որ ես չտխրեմ կամ չուրախանամ, երկուսն էլ պատահում են իմ կյանքում և բոլորի կյանքում: Կյանքի ժամերն անցնում են, ամեն մարդ, կապ չունի ոչ տարիքը և ոչ սեռը, նրանք միշտ մտածում են, որ արևը մայր մտնելուց հետո նրանց կյանքը կավարտվի, եսել եմ մտածում, ինձ համար արևը կյանք է և երբ այն մայր է մտնում, կյանքս դառնում է երազ, որովհետև դուրս է գալիս լուսինը, դե իսկ լուսինն էլ երազն է: Իմ կյանքի ժամերը, ուրախ, զվարթ, տխուր, թախծոտ, կապ չունի, միևնույն է սա մեր կյանքն է:
Թղթե քաղաք
Ինչու՞ թղթե քաղաք,մարդ,առարկա,ինչու՞ ոչ քարից կամ երկաթից, միգուցե՞ թուղթն ամենազգայունն է, թղթից մարդ կարող ես պատրաստել, նույնքան պարզ, նույնքան բարդ, խելացի, անխելք, երեխա, մեծ, նույնքան զգայուն, նույնքան անզգա: Անտարբերություն, դա լավագույն միջոցն է մարդուց թուղթ ստանալու, որքանել թուղթը քեզ պետք է լինում , միևնույն է, կամ ինքդ ես դեն նետում,կամ մեկ ուրիշը: Անտարբերությամբ կարողես դեն նետել մարդուն, դեն նետվելուց հետո նա դառնում է թուղթ, ճմրթվելով ու պատռվելով: Քաղաքը նույն մարդն է, ճմրթված ու պատռված: Մարդն, ով սիրով է լցված, թուղթ է, չգիտի սերն ինչ է, էլի թուղթ է, զգայուն , թե անզգա, ամեն տեսակ մարդ թուղթ է, քանի դեռ ոչ ոք չգիտի, թե իր ապագան ինչպես է լինելու, ինչպես է նա ապրելու: Բոլորը թուղթ են, բայց իրենց ներկայով ու անցյալով իրական են, իսկ ապագայով ոչնչացված թուղթ, թուղթ, ով ապագայով է ապրում, այդ անէական ապագայով:
Sunday, October 22, 2017
Մի աշնանային օր
Մի աշնանային օր, քայլում էի փողոցով, հանկարծ մի դեղնակարմրավուն տերև ընկավ գլխիս, հետո, դանդաղ պարելով, ընկավ գետնին, հասկացա, որ աշունը եկել է, եկել է անձրևոտ օրերին այս կողմ այն կողմ վազվզելու պահը, եկել է տերևների մեջ զվարճանալու պահը, եկել է աշունը։ Աշունն ինձ համար ռոմանտիկ եղանակ է։ Անձրևոտ օրերին ուզում եմ դուրս գալ ու պարել անձրևի տակ, երգել, զգալ գետնին կաթկթող անձրևի ռիթմը, զգալ աշունը; Կյանքիս մեջ առաջին անգամ սիրեցի ցուրտը, հասկացա՝ ինչպես զգալ աշունը, պարզապես պետք է սիրել այն, ինչ իր հետ բերում է աշունը, նույնիսկ ցուրտը, նույնիսկ այն , երբ հանկարծակի անձրև է գալիս ու դու ձեռքիդ տակ ոչ մի բան չունես պաշտպանվելու համար։ Ծիծաղելի է աշունը. մի օր տաք, մի օր ցուրտ, մի օր ուրախ, մի օր տխուր… ծիծաղելի է ու խորհրդավոր: Իրականում բոլոր եղանակներն էլ խորհրդավոր են, բայց ամեն եղանակ իր խորհրդավորությունն ունի, և ամեն անգամ փոխվում է , ամեն անգամ մի նոր աշուն։ Մի աշնանային օր, քայլում էի փողոցով․․․
Monday, October 16, 2017
Աբու Լալա Մահարի պոեմից տողեր, վերլուծություն:
Եվ կինն ի՞նչ է որ… խորամանկ, խաբող, առնախանձ մի սարդ, հավերժ նանրամիտ,
Որ հացդ է սիրում, համբույրի մեջ սուտ և քո գրկի մեջ գրկում ուրիշին:
Որ հացդ է սիրում, համբույրի մեջ սուտ և քո գրկի մեջ գրկում ուրիշին:
Աբու Լալա Մահարին, այս դեպքում Իսահակյանը, 16 տարեկան հասակում սիրահարված է եղել մի աղջկա, աղջիկն անդադար խոստումներ էր տալիս, բայց դրանք չէր կատարում, (Իսահակյան այդ բանն գրելուց բանտում է եղել, մենակության մեջ հիշել է իր կյանքի բոլոր վատ պահերը, այդ թվում և այդ աղջկան) հիասթափված պատանին դեռ մնացել է իր հոգում, բնական է, որ այսպես կվարվեր:
Խարխուլ մակույկով հանձնվիր ծովին, քան թե հավատա կնոջ երդումին,
Նա կավատ, վարար, մի չքնաղ դժոխք, նրա բերանով Իբլիսն է խոսում:
Նա կավատ, վարար, մի չքնաղ դժոխք, նրա բերանով Իբլիսն է խոսում:
Նա նորից շարունակում է վիրավորել կնոջը, կնոջը պատկերացնում է, որպես սատանա, մի գեղեցիկ դժոխք, որտեղ այրվում է սիրո կրակով:
Ով սեր, բնության դու խոշտանգիչ կամք, նենգ ու դավադիր ոգի աննահանջ,
Դու թոհուբոհի ընդերք մոլեգնած, արյուն ցավատանջ, արյան մղձավանջ:
Դու թոհուբոհի ընդերք մոլեգնած, արյուն ցավատանջ, արյան մղձավանջ:
Այստեղ նա արդեն անցավ սիրուն՝ անվանելով այն ծուղակ, ծուղակ լարված կնոջ կողմից, նենգ, դավադիր, ինչու՞ այսպիսին ներկայացրեց նա այդ գեղեցիկ, նույնիսկ և տանջող զգացմունքը, սերը տանջանք է նրա համար, սիրո պատճառով նա դառնում է կնոջ գերին, այսպիսի պատկերացում սիրո մասին ես երբևէ չէի լսել, բայց մենակ, կյանքից հոգնած մարդուց ինչ պիտի սպասես, բողոքների շարան, այսպես ասած բողոքի ակցիա կամ մարդկանց քննադատը:
– Իմ հայրը իմ դեմ մեղանչեց, սակայն` չմեղանչեցի ես ոչ ոքի դեմ,
–Այս իմ կտակը թող գրվի շիրմիս, եթե լուսնի տակ մի խորշ պիտ գտնեմ:
–Այս իմ կտակը թող գրվի շիրմիս, եթե լուսնի տակ մի խորշ պիտ գտնեմ:
Իսահակյանն այդքան տխուր է,որ նույնիսկ վիրավորում է հորը, ով կապվեց մոր հետ հենց այդ սեր կոչվածով և ծնվեց ինքը, երբեք հայր չի դարձել, չի էլ ցանկանում դառնալ, վիրավորում է հորը, տղամարդուն, կնոջը, սիրուն, ինքն իրեն, անգամ դա չհասկանալով, որ ատելով մարդկանց ատում է և ինքն իրեն, քանի որ Իսահակյանը գիտականորեն ապացուցված մարդ է:
Thursday, September 28, 2017
Հայոց Լեզու,Դասարանական առաջադրանքներ, 28.09.2017
. Կետադրի՛ր:
Չէ, ծովի հետ մտերիմ մարդը դժվար է համակերպվում ցամաքի կյանքին. իրեն մշտնջենական տարագիր է զգում: Մարմնական ու հոգեկան ուժերի մեծ մասը թմբիրի մեջ է մնում` անգործածելի, չբավարարող: Չի հասկանում թե’ մարդկանց կռիվները, փոքրիկ շահերի շուրջը դարձող հսկայական աղետները, թե’ ամեն ինչ լափող կրակը: Ցամաք իջնելու օրից ի վեր` նրա անելիքը ոչ այլինչ էր, եթե ոչ ծովի հետևից վազելը:
. Որոշի՛ր՝ տրված բառերն ինչ կազմության են
Ծառ-Պարզ
Տնակ-Ածանցավոր
Գործիք-Ածանցավոր
Ջրհոր-Բարդ
Առևտուր-Բարդ
Քաղաք-բարդ
Մեծ Մասիս-Բարդ
Մակբայ-Ածանցավոր
Մակերես-Ածանցավոր
Անգիտություն-Ածանցավոր
Աման-չաման-Բարդ
Սարսափ-Ածանցավոր
Սրբավայր-Բարդ
Տիեզերանավ-Բարդ
Լողափ-Բարդ
Գրիչ-Ածանցավոր
Գիրք-Ածանցավոր
Տետր-Պարզ
Ծառ-Պարզ
Տնակ-Ածանցավոր
Գործիք-Ածանցավոր
Ջրհոր-Բարդ
Առևտուր-Բարդ
Քաղաք-բարդ
Մեծ Մասիս-Բարդ
Մակբայ-Ածանցավոր
Մակերես-Ածանցավոր
Անգիտություն-Ածանցավոր
Աման-չաման-Բարդ
Սարսափ-Ածանցավոր
Սրբավայր-Բարդ
Տիեզերանավ-Բարդ
Լողափ-Բարդ
Գրիչ-Ածանցավոր
Գիրք-Ածանցավոր
Տետր-Պարզ
. Փակագծերում տրված բառերից ընդգծե՛ք տվյալնախադասությանը համապատասխանողը
. Ժամանակակիցները պատմում են, որ Եղիշե Չարենցը հաճախ էր իջնում Հրազդանի ձորը՝ ջրի խոխողջունը լսելու:
. Մինչև վաղորդայն դեռ երկու ժամ կար:
. Սֆինքսը շանթացայտ հայացքով այրում էր բոլոր զբոսաշրջիկներին:
. Դողդոջյուն ձեռքերը վեր պարզած՝ նա անեծքի ու դառնության խոսքեր էր մրմնջում:
. Մինչև վաղորդայն դեռ երկու ժամ կար:
. Սֆինքսը շանթացայտ հայացքով այրում էր բոլոր զբոսաշրջիկներին:
. Դողդոջյուն ձեռքերը վեր պարզած՝ նա անեծքի ու դառնության խոսքեր էր մրմնջում:
Հայոց Լեզու,առաջադրանքներ 24.09.2017
Առանձնացրու՛ առարկա՝ անձ, իր, կենդանի, բնության երևույթ, զգացմունք, եղելություն, գաղափար ցույց տվող բառերը:
Առկարկա-Թփուտ,փղոսկր:
Անձ-Զինվոր, ընկերուհի, դերձակ:
Կենդանի-Լուսան,կրիա,նժույգ,մրջյուն:
Բնության երևույթ-Կարկուտ, սյուք, ձնհալ:
Զգացմունք-Թախիծ,քնքշություն,նախանձ,բարություն, արհամարանք:
Եղելություն-Պատերազմ,գզվռտոց,ընթրիք,ճաշկերույթ:
Գաղափար ցայց տվող բառերը-Հաղթանակ,պատիվ,կարծիք,երազանք,զգացմունք,
բարեկամություն:
բարեկամություն:
Իր-Վզնոց,գիրք, բազրիք:
Հաղթանակ
փղոսկր
, թախիծ, զինվոր, պատերազմ, պատիվ, գզվռտոց, լուսան, կարկուտ, սյուք, քնքշություն, կրիա, ընկերուհի, կարծիք, բազրիք, ընթրիք, երազանք, զգացմունք, ձնհալ, նժույգ, նախանձ, գիրք, բարեկամություն, վզնոց, թփուտ, դերձակ, մրջյուն, բարություն, արհամարհանք, ճաշկերույթ:
փղոսկր
, թախիծ, զինվոր, պատերազմ, պատիվ, գզվռտոց, լուսան, կարկուտ, սյուք, քնքշություն, կրիա, ընկերուհի, կարծիք, բազրիք, ընթրիք, երազանք, զգացմունք, ձնհալ, նժույգ, նախանձ, գիրք, բարեկամություն, վզնոց, թփուտ, դերձակ, մրջյուն, բարություն, արհամարհանք, ճաշկերույթ:
Լրացրու՛ բաց թողնված տառերը
Քամին աղմուկով բացեց լուսամուտի փե-կերը: Ոչինչ չ-ր երևում, բացի փողոցի ծայրին վառվա- լապտերի պ-տոր թա-ծալի լույսից: Կատաղի բոցերը ճե-քում էին թու-պերի թանձրու-յունները: Հրացանավոր մար-ն ան-ամ այդտեղ մեծ զգուշությամ- է շարժվում, որպե-ի անտառում վ-խտացող գազա-երին կեր չդառնա:
Կազմի՛ր նախադասություններ՝ տրված բառերը գործածելով թ՛ե որպես հասարակ, թե՛ որպես հատուկ անուններ. նվեր, ավետիս, մարտիրոս, անդրանիկ, բուրաստան, ռազմիկ պարգև, գոռ:
Հայոց Լեզու, Առաջադրանքներ (15.09.2017)
Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի:
Ա. Ձևեր, արտեր, հարցեր, սարքեր, զենքեր, դեզեր, օրեր:
Բ. Երկրներ, տարիներ, գնացքներ, նվերներ, վայրկյաններ, ուղևորներ:
Գ. Թոռներ, դռներ, մկներ, ձկներ, լեռներ, բեռներ:
Դ. Աստղեր, արկղեր, վագրեր, անգղներ, սանրներ:
Երկու խմբի գոյականների հոգնակին կազմի´ր:
Օրինակ`
Դասագիրք- դասագրքեր, վիպագիր- վիպագիրներ:
Ա.Դասագրքեր, հեռագրեր, արոտավայրեր, լրագրեր, ծառաբներ, մրգաջրեր, մրջնաբներ, ծաղկեփնջեր, միջնապատեր:
Բ.Վիպագրեր, մեծատներ, զինակիրներ, ժամացույցներ, կողմնացույցներ, երգահաններ, քարահատներ, պատմագիրներ, քանդկագործներ:
Փակագծում տրված բառերը դարձրո´ւ հոգնակի և գրիի´ր կետերի փոխարեն:
Ամերիկացի վիճակագիրները պարզել են, որ օրվա ընթացքում ամենաշատը քայլում են անասնապահները ու հողագործները: Երկրորդ տեղում գյուղական նամակատարներն են: Հաջորդը մատուցողներն ու բուժքույրն են: Նրանցից զգալիորեն քիչ են քայլում ոստիկանները, հետախույզները ու պահակները: Ամենից քիչ քայլում են նահանգապետները ու նախարարները:
Հայոց Լեզու, Առաջադրանքներ (14.09.2017)
Առաջադրանքներ (14.09.2017)
Ընդգծված բառերը հոմանիշներով փոխարինիր:
Ա) Հոմանիշները ընտրիր տրվածից:
Աղթամար կղզին, որ հայտնի է հինավուրց հիշատակներով, փռվում է Վանա լճի հարավարևելյան մասում: Զմրուխտե կղզին, վիթխարի կետ ձկան կերպարանքով,մեկնում է հարավից հյուսիս՝ պոչն ու հսկա գլուխը դեպի վեր ցցած:
Բ) Հոմանիշները գտիր ինքդ:
Ծաղիկների արքա ընտրվեց, բայց և այնպես վարդը: Ընտրվեց այլապես, բնավորությունն իսկույն փոխեց, Պարծեցավ: Անգամ իրեն ընտրողներին էր վերևից նայում: Շուտով բոլորը հուսախաբվեցին: Մի խումբ ծաղիկներ նրա դեմ ապստամբեցին:
Այս մասերը միացնելով՝ բառեր կազմիր.
Հոգի+վիճակ-Հոգևիճակ
հոգի+որդի-Հոգեզավակ
ոգի+ավորված-ոգևորված
տարի+վերջ-տարեվերջ
ոսկի+վառ-ոսկեվառ
ալի+հեր-ալեհեր
հոգի+որդի-Հոգեզավակ
ոգի+ավորված-ոգևորված
տարի+վերջ-տարեվերջ
ոսկի+վառ-ոսկեվառ
ալի+հեր-ալեհեր
Wednesday, September 27, 2017
Գունավոր Գույնը
Եթե մարդիկ ծննդյան օրվա առթիվ միմյանց մաղթում են, որ նրանց կյանքի ճանապարհը կանաչ անցնի, իսկ ես կմաղթեմ, որ գունավոր լինի: Մի գույնը չի սազում աշխարհին, գունավորով լցվում է մարդկանց կյանքը: Ինձ համար գունավորը գույն է: Գունավոր, գույն, ստիպված չես գույների միջև ընտրություն կատարել: Գունավորի մեջ մի գույնից ավելի շատ չկա, կյանքի հետաքրքիր պահերը գույների մեջ են, գունավորի մեջ:Եթե ինձ հարցնեն, թե որ գույնն եմ սիրում, կպատասխանեմ կարմիր, իսկ եթե հարցնեն, թե որն եմ նախընտրում կպատասխանեմ ԳՈՒՆԱՎՈՐ:
Tuesday, September 26, 2017
Ժամանակ և բացահայտում:
<<Ի՞նչ է Ժամանակը>>, ում հարցնում եմ դժվարանում է պատասխանել: Ես կփորձեմ իմ կարծիքն արտահայտել, եթե հասկանալի լինի այն: Եթե ժամանակը կանգ առնի, կյանքը նույնպես կանգ կառնի: Իմ կարծիքով ժամանակը մեզ հետ կատարվող ամեն մի պահը տանում է ետ բայց ոչ առաջ, այսինքն այն չի կարող լինել ոչ ներկա, և ոչ էլ ապագա: Անցյալ դա անցած վարկյանն է և հիշողությունը, ներկան հիմա է, իսկ ապագան հաջորդ վարկյանը, երբ ապագան դառնում է ներկա, իսկ ներկան անցյալ, և անցյալն էլ հիշողություն է, ուրեմն ժամանակը հիշողությունը է , կյանքը նույնպես: Սա իմ գլխից դուրս եկած ամենաանհավանական միտքն է, որ երբևե արտահայտել եմ, և այն պարզապես հիմարություն է: (Միթե՞ ես կարող եմ հասկանալ, թե ժամանակն ինչ է՞ , միթե՞ կարող եմ կարծիք կազմել այդ մասին, այո կարող եմ, բայց այդ միտքը երբեք խելացի չհամարեք: Այո ես մեծամիտ եմ, մտածում եմ, որ ինչ որ հիմար միտք կարտահայտեմ և այն կդառնա մի խելացի փիլիսոփայություն հանրության համար:) Ժամանակը կյանք է, կյանքը հիշողություն: Սա իմ մեկ միլիոներորդ կարգախոսն է, եթե չհաշվենք այն, որ ես երբեք իմ կարգախոսը չեմ փոխել, Միշտ եղիր հիմար, դա լավագույն փիլիսոփայությունն է կյանքում: Եթե այս միտքը ձեզ ծանոթ լինի ինչ որ տեղից, ապա չմտածեք , թե ինչ որ տեղից վերցրի, շատ հաճախ պատահում է, երբ մի բան եմ ասում, բայց այդ իմ ասածը արդեն եղել է:
Քամի
Քամին կյանքի ամենահաճելի զգացմունքն է, որ երբևե ունեցել եմ, երևի մտածեցիք շատ եմ սիրում քամի, դե քամին ,որպես բնության երևույթ այնքան շատ չեմ սիրում, թեթև քամին սիրում եմ,բայց ուժեղ քամուց սաստիկ վախենում եմ, չնայած, որ ինձ հաճելի է թվում այդ վախը, չգիտեմ ինչու: Իսկ ուժեղ քամուց վախենում եմ, որովհետև այն կարծես վատ հիշողություն լինի, որը իմ կյանքում չի եղել անգամ, դրանք իմ վախերն են: Քամին որպես զգացմունք շատ եմ սիրում, ինչու՞ ասացի, որ քամին զգացմունք է, որովհոտև միայն քամին կարող է ներթափանցել մարդու սրտի մեջ և դուրս հանել նրա ամենախորը զգացմունքը, այդ պատճառով, երբ քամի է լինում, ես արտահայտում եմ իմ հույզերը բարձրաստիճան խենթությամբ: Անկեղծ ես չգիտեմ թե այդ ինչ զգացմունք է, որն առաջանում է հենց քամու ժամանակ, ես այդ զգացմունքը պահել եմ իմ սրտի խորքում, ոչ դա սիրահարվածություն չե, որովհետև սիրահված ժամանակ մարդն իրա զգացմունքը կամ արտահայտում է , կամ չի արտահայտում, իսկ իմ այս թաքնված զգացմունքը արտահայտվում է քամու ժամանակ: Քամի բնության երևույթներից ամենախորհրդավորն ու սարսափելին:
Friday, September 22, 2017
. Վերլուծի՛ր կարդացածդ գիրքը՝ ներկայացնելով.. հեղինակին
.վերնագիրը
.Ինչի՞ մասին էր ստեղծագործությունը
.ի՞նչը քեզ առավել դուր եկավ
.ի՞նչը դուր չեկավ
.ինչո՞ւ ընթերցեցիր հենց այդ գիրքը
.խորհուրդ կտա՞ս ընկերներիդ ընթերցել նույն ստեղծագործությունը: Ինչու՞:.Ո՞րն է հավանածդ միտքը, արտահայտությունը, հատվածը
. այլ…
.վերնագիրը
.Ինչի՞ մասին էր ստեղծագործությունը
.ի՞նչը քեզ առավել դուր եկավ
.ի՞նչը դուր չեկավ
.ինչո՞ւ ընթերցեցիր հենց այդ գիրքը
.խորհուրդ կտա՞ս ընկերներիդ ընթերցել նույն ստեղծագործությունը: Ինչու՞:.Ո՞րն է հավանածդ միտքը, արտահայտությունը, հատվածը
. այլ…
Կարդացել եմ <<Հոբիթը>> գիրքը: Հոբիթը թզուկից էլ փոքր արարած է, անունը Բիլբո Պարկենց, Պարկենցները շատ խաղաղ են, նրանք արկածներ չեն սիրում, Բիլբո Պարկենցի մայրը, Ծերուկ Թուկի երեք դստրերից մեկն է, Ծերուկ Թուկը արկածներ սիրում եր, բայց հարազատները փորձում էին ամեն ինչ թաքցնել: Բիլբոյի տունը կոչվում է Հոբիթահոր, այն հողի տակ է, այնքան մաքուր, այնքան հարմարավետ, Բիլբոն սիրում եր հյուրեր ընդունել, բայց չեր սիրում, որ իրեն առանց զգուշացնելու ներս են մտնում: Պայծառ օր էր, խաղաղ, Բիլբոն տան դիմաց նստած ծխամորճ էր ծխում, հայտնվեց Գանդալֆը, նա կախարդ էր, որտեղ նա հայտնվում էր, այնտեղ ել արկած էր ծնվում, այսպես սկսեց Հոբիթի արկածները, նա տասներեք թզուկների հետ գնաց Թորինի պապու թաքցրած գանձը գտնելու, Այսպես Բիլբո Պարկենցը, աշխարհի ամենախաղաղ արարածը դառնում է, արկածախնդիր մի հոբիթ: Ինձ դուր եկան Բիլբոյի արկածները, նաև սկսբի մասը, քանի որ մի քիչ ծիծաղելի էր, այդ ամենը պատկերացնելով անդադար ծիծաղում էի: Սիրում եմ արկածախնդիր գրքեր, այս գիրքը իմ կարդացած ամենարկածային գիրքն է, Հարրի Փոթերից հետո իհարկե: Խորհուրդ կտամ բոլորին կարդալ այս գիրքը, հետաքրքիր իրադարձություններով, և խաղաղ և ակտիվ, մի խոսքով կարող եք կարդալ:
Monday, September 11, 2017
Լաց ու ծիծաղ
Որոշեցի վերլուծությունը վերածել շարադրության, իսկ ավելի կոնկրետ փոխեցի վերնագիրը, իսկ թե ինչու, չեմ կարող բացատրել: Երբեք չծիծաղեք այնպես ինչպես մի մարդ ով ծիծաղում է թքած ունենալով կատակի վրա, այսինքն կեղծ: Տղան հայտնվել եր այնպիսի իրավիճակում, որտեղ նրան կփրկեր միայն ծիծաղելը , իսկ նա կարող ե՞ր, երբ նրան ստիպում եին ծիծաղել առանց պատճառի, ստիպողն էլ լացակումած աչքերով էր: Լացել ևծիծաղել իրար ետեվից, տարօրինակ է, բայց խորիմաստ, տղան հասկացավ իր սխալը և սկսեց լաց լինել, հետո, երբ զգաց, թե ինչու էր լաց լինում, սկսեց ծիծաղել ու հիշել այն բոլոր դեպքերը, որոնք իր համար ծիծաղելի եր: Չգիտես ինչու, բայց, երբ ծիծաղում ես, աշխարհում ամեն բան ծիծաղելի է թվում, դա այն ժամանակ է, երբ բնական ծիծաղով ես ծիծաղում, մարդը չի կարող ստիպված ծիծաղել: Երբեք չեմ կարողացել վերլուծել Սարոյանի ստեղծագործությունները, սա էլ բացառություն չէ:
Wednesday, May 24, 2017
Բոլոր զգացմունքները կարդում են հայացքի և աչքերի միջոցով, բացի...
Զգացմունքները կարդում են հայացքի և աչքերի միջոցով: օրինակ՝ բարկացած մարդու մեկ հայացքը բավական է, որ հասկանաս, որ նա բարկացած է, բայց դա այն դեպքում, երբ շատ բարկացած է, եթե քիչ է բարկացած, ուրեմն կթաքցնի, բայց աչքերից ու իր արարքներից կարող ես հասկանալ: Կան նաև այնպիսի մարդիկ, ովեք ձևացնում են,թե բարկացած են, որ մի քիչ վախեցնեն, բայց աչքերից երևում է ՝ նա հանգիստ է: Տխրությունը, մարդիկ դա թաքցնում են, բայց հարազատ մարդու սիրտը զգում է նա տխուր է , թե ոչ, բայց ուրիշ մարդիկ դա կարող են կարդալ նրա հայացքից և աչքերից, ուրախությունը, ատելությունը և այլն, բացի մի բանից՝ սիրուց: Սերը, սերը կարող ես հասկանալ ավելի ուշ, քան այն հայտնվում է քո սրտում, կարող է այն միանգամից մտնի քո մեջ և դու կհասկանաս դա: Սերը ստիպում է մարդուն գոռալ այդ սիրո մասին, երբեմն էլ մարդիկ զսպում են իրենց: Ոչ ոք երբեք չի հասկանա ամեն ինչ նայելով մարդու աչքերին, սերը խորհրդավոր է:
Թարգմանություն, Գյումրիի բարբառից Աշխարաբար հայերեն
Թարգմանություն
Գյումրվա բարբառով տրված հատվածը թարգմանի՛ր։
«Գէղցի Համբոյի տունը կըռիվ էր ընգէ:Համբօն գուզէր օր իրան տասէրգու տարէգան Գօգօրին տանէր քաղաք, օր արէստըմ սօրվէր, մարտ դառնար: Հըմը կընիգը չէր հուզէ:
— Չէմ հուզէ, քօրփա էրէխուս էն անխիղջ աշխարքը մի քցէ,- կըսէր,- չէմ հուզէ:
Հըմը Համբօն չըլսէց»:
Գյուղացի Համբոի տանը կռիվ էր սկսվել: Համբոն ուզում էր, որ իր տասներկու տարեկան տղաին տանի քաղաք, որ մի արհեստ սովորի, մարդ դառնա: Կինը չէր ուզում:
-Չեմ ուզում, մանուկ երեխուս էն անխիղճ աշխարհը մի տար,-ասում էր,-չեմ ուզում:
Համբոն չլսեց:
Գյումրվա բարբառով տրված հատվածը թարգմանի՛ր։
«Գէղցի Համբոյի տունը կըռիվ էր ընգէ:Համբօն գուզէր օր իրան տասէրգու տարէգան Գօգօրին տանէր քաղաք, օր արէստըմ սօրվէր, մարտ դառնար: Հըմը կընիգը չէր հուզէ:
— Չէմ հուզէ, քօրփա էրէխուս էն անխիղջ աշխարքը մի քցէ,- կըսէր,- չէմ հուզէ:
Հըմը Համբօն չըլսէց»:
Գյուղացի Համբոի տանը կռիվ էր սկսվել: Համբոն ուզում էր, որ իր տասներկու տարեկան տղաին տանի քաղաք, որ մի արհեստ սովորի, մարդ դառնա: Կինը չէր ուզում:
-Չեմ ուզում, մանուկ երեխուս էն անխիղճ աշխարհը մի տար,-ասում էր,-չեմ ուզում:
Համբոն չլսեց:
Tuesday, May 23, 2017
Աշխարհը գժվել է...
Վիլյամ Սարոյանն ասում է, որ աշխարհը գժվել է: Ես նրա ժամանակ չեմ ապրել, չգիտեմ, թե առաջ աշխարհն ինչից կարող է գժված լինել: Նա ճիշտ է՝ աշխարհը մինչ այժմ գժված է: Ինչու՞, որովհետև մարդիկ իրարից երես են թեքել, ոչ ոք ոչ ոքին չի օգնում, բոլորը ապրում են վիրտուալ կյանքով, բոլորն անտեսում են բնությունը, աղտոտում են այն, մարդիկ սիրուց զրկված են, եղանակը մռայլ է, մարդկանց փոքրիկ ուղեղներում տեղ են գտել հիմար մտքերը, անհասկանալի ու անիմաստ արարքների իրագործման մասին մտորումները, մարդիկ չեն գնահատում աշխարհը, մարդիկ անզգամ են դարձել, մարդիկ ոչնչացել են, աշխարհը գժվել է, ես բոլոր մարդկանց չեմ ասում դա, որովհետև իմ շրջապատում չկան այնսպիսի մարդիկ, նրանք ուրախ են, զվարթ, սիրում են կյանքը, սիրում են բնությունը, գնահատում են մարդկանց և աշխարհը: Աշխարհը գժվել է կիսով չափ, բայց եթե այսպես շարունակվի, այն լիովին կոչնչանա:
Wednesday, May 17, 2017
Հայոց լեզու, բառային աշխատանք
դաժան-անգութ
մեղանչել-սխալվել
անխտիր-անտարբեր
վիրավոր-խոցված
անարատ-մաքուր
կարծր-պինդ
նոսր-բարակ
գավաթ-բաժակ
երամակ-խումբ
արշավել-ճամփորդել
սեթևեթել-զարդարվել
այրի-անմարդ
ակնոց-ակնաբույժ
դեղնամորթ-դեղնակտուց,սևամորթ
ապուշ-ուշագրավ
դյուրաթեք-դյուրագրգիռ, թեքահարթակ
ատամնաբույժ-անատամ,վիրաբույժ
արևային-արևածագ
դարավոր-դարակերտ
մազակալ-երկարամազ, վարձակալ
նշան-թվանշան
տիրել-անտեր
մեղանչել-սխալվել
անխտիր-անտարբեր
վիրավոր-խոցված
անարատ-մաքուր
կարծր-պինդ
նոսր-բարակ
գավաթ-բաժակ
երամակ-խումբ
արշավել-ճամփորդել
սեթևեթել-զարդարվել
այրի-անմարդ
ակնոց-ակնաբույժ
դեղնամորթ-դեղնակտուց,սևամորթ
ապուշ-ուշագրավ
դյուրաթեք-դյուրագրգիռ, թեքահարթակ
ատամնաբույժ-անատամ,վիրաբույժ
արևային-արևածագ
դարավոր-դարակերտ
մազակալ-երկարամազ, վարձակալ
նշան-թվանշան
տիրել-անտեր
Subscribe to:
Posts (Atom)