Monday, January 22, 2018

Հունվարյան ճամբար, երրորդ շաբաթ, աշխատաժամանակ

Հունվար 22. երկուշաբթի
9.00 – 9.30- ընդհանուր  պարապմունք
9.30 – 10.30- հարսաեկան ծեսի նյութերի ուսումնասիրում
10. 30– 11.30- աշխատանք դպրոցի հոգեբան Հայկուշ Գևորգյանի հետ
11.30 – 12.30- դիջիթեքյան նյութի պատրաստություն
12.30 – 13.00- ընդմիջում
13.00 – 14.00- մարզական ժամ


Հունվար 23. երեքշաբթի
9.00 – 9.30- ընդհանուր  պարապմունք
9.30 – 10.30- հարսաեկան ծեսի նյութերի ուսումնասիրում
10. 30– 11.30- օիեսի ձայնագրություն
11.30 – 12.30- դիջիթեքյան նյութի պատրաստություն
12.30 – 13.00- ընդմիջում
13.00 – 14.00- մարզական ստուգատես

Հունվարյան ճամբար, երկրորդ շաբաթ, օրվա լուսաբանում

Հունվար 15. երկուշաբթի

Հունվարյան ճամբարի, երկրորդ շաբաթվա, առաջին օրն է, օրը սկսեցինք ինտելեկտուալ խաղով, հետո ամենահետաքրքիրը,էտյուդներ, մնջախաղ, բոլորը ներկայացան հիանալի: Հետո մի փոքր փոփոխություն, բակային խաղերը վերջում, ընթերցանությունը, մեջտեղում, կարդացինք Ակսել Բակունց, կարդացի նրա մթնաձոր պատմվածքը, եթե, այդ կարդալուց  ամեն բան պատկերացնես, ապա ամեն ինչից կվախենաս, սարսափելի, բայց գրավիչ: Մի լավ ուտելուց հետո , անցանք բակային խաղերի:

Հունվար 17. չորեքշաբթի

Օրը սկսեցինք, ինտելեկտուալ խաղով,  հետո գրադարանային դադար,  իսկ հետո գործ ունեցանք անչափ ցանկալի կավի հետ, ես ոչինչ չպատրաստեցի, փոխարենը այնպիսի հաճույք ստացա...: Ընդմիջումից հետո, մարզական ժամ:

Հունվար 19 ուրբաթ

Օրը սկսեցինք երգի ուսուցմամբ, որի ժամանակ ընկեր Աննան պատմեց հին հայկական ավանդական հարսանիքի մասին: Այնուհետև դերային ընթերցանություն, պիես աքլորի մասին, ով կորցրելեր իր գլխավոր բառը,ծուղրուղուն: Պիտի աշխատանք կատարեինք հոգեբանի հետ, որը տեղափոխեցինք երկուշաբթի օրվան, այդ ընթացքում ինտելեկտուալ խաղ խաղացինք: Ընդմիջումից հետո մարզական ժամ:

Tuesday, January 16, 2018

Հունվարյան ճամբար, երկրորդ շաբաթ, աշխատաժամանակ

Հունվար 15. երկուշաբթի

Հունվարյան ճամբար, Առաջին շաբաթ, օրվա լուսաբանումներ

Հունվար 8. երկուշաբթի 
Օրվա լուսաբանում


Սկսվել է մեր ճամբարի առաջին օրը ընկեր Հռիփսիմեի ջոկատում, առաջին քայլը դեպի զվարճանք, ինտելեկտուալ խաղ Այլ կերպ, հետո գրադարանում նախագծային ընթերցում, քննարկում Միքաել Սամվելյան 《ծաղրածուն》: Զվարճանքը շարունակվում էր բակում, ֆուտբոլ, բացահաըտեցինք բոլորի կարողությունները, վոլեյբոլ, հեծանիվ, որտեղ կար զվարճանք ու ընկեր Հռիփսիմեի սարսափը: Բնականաբար ընդմիջում, ընթերցանություն: Հաջորդ զվաճանքն արդեն շարունակվում էր տանը:


Հունվար 9. երեքշաբթի
Օրվա լուսաբանում


Երկրորդ օրը սպորտային, ընտությամբ գործունեության օր: Բավականին հաճույք ստացանք թենիսից ու վոլեյբոլից, դե հետո մի քիչ հանգստի կարիք ունեինք ու սկսեցինք ընթերցանությունը արդեն գրադարանում: Հետո արդեն առանց ընդմիջումի ֆուտբոլի դաշտում, տղաներ VS աղջիկներ, ինչպես նշեցի ընդմիջման ժամին ֆուտբոլի դաշտում էի, հետո արդեն տարբեվ խաղեր, ինչպես միշտ  գնդակով: Չափից դուրս զավերշտալի օրը:


Հունվար 11. երեքշաբթի
Օրվա լուսաբանում

Օրը սկսեցինք ֆիլմ դիտումով, անչափ հետաքրքիր ու ծիծաղելի: Հետո շտապեցինք ընտրությամբ գործունեության: Ընդմիջում: Հետո պար, հետո ուրախ ուրախ գնացինք տուն


Հունվար 12. ուրբաթ
Օրվա լուսաբանում

Օրը սկսեցինք սպորտով, հետո նախագիծ, գրադարանային լռություն, ընթերցանություն, ինտելեկտուալ խաղ, մի քիչ աղմկոտ: Ընդմիջումից անմիջապես հետո մարզական ժամ:

Monday, January 8, 2018

Հունվարյան ճամբար, Առաջին շաբաթ

Հունվարյան ճամբար, Հռիփսիմե Գալստյանի ջոկատ, Առաջին շաբաթ
Հունվար 8. երկուշաբթի 
9:00-9:30- ընդհանուր պարապունք
9:30-10:00-ինտելեկտուալ խաղ
10:05-11:00-նախագծային ընթերցանություն Միքաել Սամվելյան 《ծաղրածուն》
11:00-12:30-բակային խաղեր, ֆուտբոլ, վոլեյբոլ, հեծանվասպորտ
12:30-13:00-ընդմիջում
13:00-14:00-ընթերցանություն 

Հունվար 9. երեքշաբթի
9.00-9.30-ընդհանուր  պարապմունք
9.30-10.00- թենիս, վոլեյբոլ
10.05-11.00-ընթերցանություն, թարգմանական աշխատանք
11.00-12.30- ընտրությամբ գործունեություն
12.30-13.00-ընդմիջում
13.00-14.00-մարզական ժամ

Հունվար 10. չորեքշաբթի

Monday, December 18, 2017

Դեկտեմբերի 4-8

Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Համաշխարհային մշակույթը /17-րդ դար-19-րդ դարի առաջին կես/՝ Կրթական համակարգը, Հիմնարար գիտությունները, Հումանիտար գիտությունները, Գրականությունը և թատրոնը, Գեղանկարչությունը և ճարտարապետությունը, Երաժշտությունը և օպերային արվեստը/-/բանավոր, Համաշխարհային պատմության դասագիրք, 8-րդ դասարան, էջ 67-75/
Թվարկե՛ք նոր շրջանի հայտնի համալսարանները: Ի՞նչ գիտեք նրանց մասին /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/ Օքսֆորդի համալսարանը տեղակայված է Օքսֆորդ քաղաքում՝ Օքսֆորդշիր դքսությունում։ Օքսֆորդյան «գիտելիքների շտեմարանն» աշխարհի երկրորդ ամենահին համալսարանն է, ամենաառաջին անգլալեզու ուսումնական հաստատությունը և Բրիտանիայում հիմնադրված առաջին ու օտարերկրացիների համար դեռևս լավագույն ու ամենանախընտրելի կրթօջախը։ Օքսֆորդը ոչ միայն ուսումնական մեծ կենտրոն է, այլև գիտահետազոտական հսկայական կառույց, որտեղ կան 100-ից ավելի գրադարաններ ու 1000-ից ավելի գիտահետազոտական լաբորատորիաներ։ Համալսարանն ունի 38 մասնագիտական դպրոց և հանրակացարանային 6 համալիր, որտեղ անվճար ապրում են բուհի ուսանողները։ Այսօր համալսարանում սովորում են շուրջ 20 հազար ուսանողներ, որոնց մեկ քառորդն արտասահմանցի է։ Այդ թիվը կտրուկ աճում է ամռանը, երբ բացվում են լեզու սովորեցնող ամառային դպրոցները։
Թվարկե՛ք գրականության և արվեստի /թատրոն, գեղանկարչություն, երաժշտություն/ նշանավոր ներկայացուցիչների և նրանց ստեղծագործությունները /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/
Որպես գիտության  և արվեստի նշանավոր մարդ կներկայացնեմ Լեոնարդ դա Վինչիին նա եղել է իտալացի գեղանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, երաժիշտ, գրող, մաթեմատիկոս, մեխանիկ, քաղաքագետ և գյուտարար։ Ամենահայտնի ստեղծագործություններն են «Մոնա Լիզան»  և «Խորհրդավոր ընթրիքը»։ Լեոնարդոն առաջինն է նախագծել ժամանակակից հրասայլի նախատիպը, ջրային կոստյումը, տարբեր զենքեր, թռչող սարքեր և այլն։ Նախագծել է նաև Կոնստանդնուպոլսում Բոսֆորի նեղուցի կամուրջը։

Դեկտեմբերի 11-15

Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք «Ռուս-թուրքական 1877-1878թթ. պատերազմը և Հայկական հարցի միջազգայնացումը» թեման /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 8-րդ դասարան, էջ 73-75/
Ներկայացրե՛ք Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը: Փորձե՛ք գնահատել այն /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/
Հատուկ հոդվածով (16-րդ) նախատեսվում էր վարչական բարենորոգումներ անցկացնել Արևմտյան Հայաստանում։ Պատերազմի հաջող ընթացքը Ռուսաստանի համար և Արևմտյան Հայաստանի մի մասի գրավումը ռուսական զորքերի կողմից ազատագրական հույսեր ներշնչեցին նաև հայ քաղաքական շրջաններին։ 1877 թվականի վերջին Կ. Պոլսի հայոց ազգային ժողովը մերժեց հայերին զորակոչելու սուլթան, իրադեն (հրամանագիր), որով փաստորեն հրաժարվեց զենք վերցնել ռուսական բանակի դեմ։
Պարզաբանե՛ք Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածի էությունը: Փորձե՛ք գնահատել վեհաժողովի արդյունքները հայերի համար /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.
 Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի անգլիական տարբերակը, որը, որպես 61-րդ հոդված, մտավ Բեռլինի պայմանագրի մեջ հետևյալ ձևակերպմամբ. «Բարձր դուռը պարտավորվում է առանց հետագա հապաղման իրագործել հայաբնակ մարզերում տեղական կարիքներից հարուցված բարելավումներն ու բարենորոգումները և ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից ու քրդերից: Բարձր դուռը տերություններին պարբերաբար կհաղորդի այն միջոցների մասին, որոնք ինքը ձեռք է առել այդ նպատակի համար, իսկ տերությունները կհսկեն դրանց կիրառմանը»