Monday, September 26, 2016

Պատմություն

1.     Սահմանել «Հասարակություն» և «Ոսկեդար»հասկացությունները;
Ոսկե դարը բազմազան ժողովուրդների պատկերացմամբ արդարության ժամանկաշրջանն է: Ոսկե դարում մարդիկ միմյանց հանդեպ արդար էին և իրենց շահերը համընկնում էին: Երբ մարդկանց շահերը համընկնում են նրանք սկսում են միասին պայքարել թշնամու դեմ, միասին կատարելագործել, միասին մտածել:  Ոսկե դարում  մարդկային հասարակությունը հաշտ է և արդար: Մարդկային հասարակության մեջ մարդը մենակ չի կարող զարգանալ: Մարդկային հասարակությունը կա բոլոր ժամանկաշրջաններում:  Մարդը միայնակ կարող է գոյատևել, բայց առանց զարգանալու հաստատ չի կարող այնպես անել, որ իր տունը ապահով լինի կամ փորը լիարժեք կուշտ լինի, իսկ մարդկանց շփման ընթացքում մարդիկ իրար են փոխանցում գիտելիքները և զարգանում են, այդպես նաև զարքանում է ողջ աշխարհը: Երբ տարբեր մարդիկ փոխանցում են իրենց գիտելիքները և զարգանում են այդ մարդկանց խումբը կոչվում է մարդկային հասարակություն:
2.
Ապացուցել կամ հերքել այն տեսակետը, որ նախնադարը մարդկության հիշողության ոսկեդարն է;
Կարող եմ ապացուցել, որ նախնադարը մարդկության հիշողության ոսկե դարն է, քանի որ նախնադարում մարդիկ գիտակցում էին, որ պետք է լինել արդար: Մարդիկ միավորվում էին և դառնում ցեղ, տոհմ: Նրանք գիտեին, որ եթե իրենց շահերը չեն համընկնում ուրեմն չեն կարող գոյատևել, մանավանդ, որ նրանք հավատում են մի շարք ոգիներին, աստվածներին և այլն: Նրանք ուզում են ապրել խաղաղ և գիտեն խաղաղ ապրելու գաղտնիքը: Մի խոսքով կարող է լինել, որ նախնադարը որոշ չափով ոսկե դար է:
3. Թվարկել ոսկեդարի ավարտի պատճառները:

Ոսկեդարի ավարտի պատճառը իմ կարծիքով այն էր, որ մարդիկ ստեղծեցին իրենց միտքը, մտածեցին, որ կարող են գոյատևել իրենց գիտելիներով, նրանք կարծում էին, որ եթե միանան ստեղծելու բան չեն ունենա և թեկուզ փոքրիկ փառք չեն ունենա: Մարդիկ դարձան ագահ, նրանց պատճառով պատերազմերը վերադարձան: Նրանց ուշքն ու միտքը փառքն էր: Ոմանք գուցե և բարի են, նրանք աղոթում են, որ ամեն ինչ լավ լինի, բոլորը միասին լինեն, սակայն նման մարդիկ քիչ են: Այսպես ոսկե դարը ավարտվեց և ամեն մարդ իր շահը ունեցավ:

Արտիստը

<<Արտիստը>> մի սիրող տղայի մասին է, ով սիրում էր Լուիզային չիմանալով, որ Լուիզան նշանված է Կավալարոի հետ, նա արտիստ էր իսկական արտիստ: Թատրոնը նրա կյանքն է, տունն է, բայց, երբ Լուիզան մեկնեց նա սկսեց պանդոկներում երգել, երբեմն հարբում էր, բայց ստիպված, ի վերջո սերը կործանեց նրան: Նա սիրուց դրդված իքնասպան եղավ: Կարծում եմ դա եղավ այն պատճառով, որ նրա հոգին փխրուն էր և նա չդիմացավ հարվածին: Բացի այդ Լուիզան ավելի շուտ չասաց նշանադրության և ամուսնության մասին:  Արտիստի անունը Լևոն է:

Thursday, September 22, 2016

Քիմիա տնային առաջադրանք դաս 3

1. Թվարկե՛ք նյութեր և մարմիններ (5-ից ոչ պակաս), որոնք դուք կարող եք գտնել ձեր տանը,
և նշե՛ք, թե ինչի համար են նրանք օգտագործվում:
Երկաթ- այն օգտագործվում է համակարգչայինմասերի, բաժակների, բռնակի համար:
Ապակի- այն ոգտագործվում է պատուհանների, բաժակների, ափսեների համար:
Ալյումին- այն ոգտագործվում է էլէկտրահաղորդալարերի, սպասքի համար:
Փայտ-այն ոգտագործվում է աթոռի, սեղանի, դռան, մահճակալի համար:
Ներկ- այն ոգտագործվում է ամեն մի առարկան ներկելու համար:
2. Անվանե՛ք որևէ իր, որը կարելի է պատրաստել տարբեր նյութերից:
Քանոն- երկաթ, փայտ, ռետին:
3. Անվանե՛ք մի քանի առարկա, որոնք կարելի է պատրաստել մեկ նյութից:
Սեղան, աթոռ,մահճակալ, գավազան, ցանկապատ:
4. Ապակուց պատրաստված բաժակը նյո՞ւթ է, թե՞ մարմին:
Ապակուց պատրաստված բաժակը նյութէ քանի որ նյութը այն է ինչից պատրաստված է առարկան, իսկ ապակին նյութ է:
5. Հետևյալ շարքից առանձնացրե՛ք մարմինների և նյութերի անունները՝
ջերմաչափ, ջուր, պարաֆին, մոմ, պղինձ, մատանի, պոլիէթիլեն,
ապարանջան, արծաթ, սեղան, փայտ, դանակ, երկաթ, ալյումին:
Նյութ- ջուր, մոմ, պղինձ, պոլիէթիլեն, արծաթ, փայտ, երկաթ, ալյումին:
Մարմին-  ջերմաչափ, պարաֆին, մատանի, ապարանջան, սեղան, դանակ:
6. Լրացրե՛ք բաց թողած նյութերի անունները.
ա) Ալյումինե լար բ) երկաթե պատառաքաղ գ)ռետինե գնդակ
դ)ապակեբաժակ ե) պլասմասե քանոն զ) փայտե սեղան


Sunday, September 18, 2016

Վերև- ներքև


Վերևում կան մարդիկ, ովքեր անմեղ են և մեղավոր, ներքևում էլ կան մարդիկ, ովքեր անմեղ են և մեղավոր; Մեղավորները վերևում հարուստ են, մեծամիտ և գոռոզ, իրենց բարձր են դասում մյուսներից, ներքևում՝ մեղավորները հարուստ էին, մեծամիտ և գոռոզ, ուղղակի անցյալում, հիմա իրենք խղճուկ արարածներ են; Վերևում անմեղները բարի են, հոգատար և ուրիշների մասին էլ են մտածում և էգոիստ չեն; Ներքևում անմեղները նույնպես այդպիսին են, պարզապես նրանք հնարավորություն չունեն գործելու։ Վերևի և ներքևի մեջ տարբերություն չկա, պարզապես մի անդունդ կա, որը բաժանում է դրանց, երբ վերևը և ներքևը միանում են, դառնում են մի ընդանուր բան: Անդունդը, որը բաժանում է նրանց, շատ փոքր է, բայց զորեղ, քանզի վերևի մեղավորները թուլ չեն տա անմեղներին բարձրացնեն; Անդունդի մեջ շատ մարդիկ կան, ովքեր կորցնում են ճանապարհը և պատահական ուղղությամբ գնում, շատերը՝ ներքև, քչերը՝ վերև; Կան մարդիկ, որոնց սիրտը կոտրված է և գնումեն ներքև, բայց վերադառնում են վերև և վրեժ լուծում, շատերն էլ մնում են ներքևում; Որոշ մարդկանց համար անդունդը խորն է, որոշների համար ընդամենը մի փոս; Մարդիկ ովքեր գնում են անդունդ կամ կորցնում են սիրտը կամ վերականգնում;

Thursday, September 1, 2016

Ամառային ընթերցանության ամփոփում

Ամառային ընթերցանության ամփոփում:
Ներկայացնել ընթերցած որևէ գրքի վերլուծություն:

Մի տղա կար, ով չգիտեր, որ նա հրաշագործ է, նրան անընդհատ նամակ էր գալիս , որտեղ գրված էր, որ նա հրավիրված է հոգվարթս դպրոց; Վերջապես  եկավ Հագրիդը, ով հայտնեց նորությունը, որը երկար տարիներ գաղտնի են պահել նրա մորաքույրը և մորաքրոջ ամուսինը; Նա գնաց Հոգվարթս, որտեղ նա սովորեց հրաշագործություն, խաղաց քվիդիչ և ծանոթացավ բոլոր ժամանակների ամենաչար կախարդին Վոլդեմորթին;

Հարրի Փոթթեր- Նա շատ քաջ, համառ և խիզախ տղա է։
Ռուբեուս Հագրիդ- Նա արտաքինով դաժան է երևում, բայց իրականում նա շատ քնքուշ և նուրբ մարդ է, բայց այնպես անսովոր բաներ է անում, որ ոչ, ոք չեր պատկերացնի, օրինակ խավիկին կամ վիշամին պահելը։
Հերմիոնա Գրեյնջեր- Շատ խել   ացի, արագ կողմնորոշվող և ընկերասեր աղջիկ։
Ռոն Ուիզլի- իր խելքով աչքի չի ընկնում, բայց նա պատրաստ է իր կյանքը զոհել հանուն ընկերոջ։
Ֆրեդ և Ջորջ  Ուիզլիներ-շատ չարաճճի, բայց միաժամանակ խելացի, նրանք զվարճալիեն և նրանց ընկերներին շատ են սիրում;
Դրաքո Մալֆոյ - նա շատ չար և նախանձ է, նա միայն իր նմաննների հետ է ընկերություն անում, նա ատում է մյուս միաբանությունները;
Պրոֆեսոր Սառկեկ- Արտաքինով և բնավորությամբ ծանր, զգացմունքներ չարտահայտող, ոչ էմոնցոնալ;
Պրոֆեսոր Քուիրել- դաժան, չար, խաբեբա։
Վոլդեմորդ- դաժան, անսիրտ, ուզում է, որ ամբողջ աշխարհը իրենը լինի։
Պրոֆեսոր Դամբլդոր- Ամենաբարի մարդը, ով միշտ մտածում է բոլորի մասին, նրա նման հրաշագործ չկա աշխարհում;
Այս գրքի գաղափարը հնարամտությունն է, և, որ զգացմունքները, երբեմն կարող են խանգարել; Ես սովորեցի, որ պետք է ընկերների հասնել օգնության պահին, և սովորեցի, որ չի կարելի մտածել մի բան, որ գիտես, որ չի կարող լինել և ցնորվես; Ինձ համար հետաքրքիր հատվածը Հագրիդի և Հարրիի առաջին հանդիպումն էր;