Wednesday, August 31, 2016

Իմ կարդացած գրքերը


Հարրի Փոթթեր
1․Ինձ դուր եկան այն հատվածները, որտեղ Հագրիդը Դադլիին պոչ ավելացրեց, ու այն, որ Հագրիդը, Հարրին և Գրիփուկը վագոնիկով գնումեն պահոց, և գաղտնասենյակ մտնելու փորձությունները;
2․Մի տղա կար, ով չգիտեր, որ նա հրաշագործ է, նրան անընդհատ նամակ էր գալիս , որտեղ գրված էր, որ նա հրավիրված է հոգվարթս դպրոց; Վերջապես  եկավ Հագրիդը, ով հայտնեց նորությունը, որը երկար տարիներ գաղտնի են պահել նրա մորաքույրը և մորաքրոջ ամուսինը; Նա գնաց Հոգվարթս, որտեղ նա սովորեց հրաշագործություն, խաղաց քվիդիչ և ծանոթացավ բոլոր ժամանակների ամենաչար կախարդին Վոլդեմորթին;
3․Իմ կարծիքով այս գիրքը ընկերների, քաջության և խիզախության մասին է, որը ներկայացվում է արկածային և մի քիչ սարսափելի դրվագներով;
4․Այս գրքի գաղափարն այն է, որ ընկերները միշտ հասնում են օգնության, երբ պետք է լինում;

Չորսի նշանը

1․Ինձ դուր եկավ այն հատվածը, որտեղ  Շերլոկ Հոլմսը հանցանշաններ էր փնտրում սպանության վայրում;
2, Մի աղջիկ եկավ մի նամակով, որտեղ գրված էր, որ իր հետ անարդարացիեն վարվել և կանչում են մի ինչ որ տեղ; Հոլմսը և իր ընկեր դոկտոր Ուոտսոնը փորձում են բացահայտել գործը և նրանք չեին պատկերացնում, որ այդ խնդիրը համարյա անլուծելի է, բայց ի վերջո մեծ դժվարությամբ գտելեն լուծումը;
3․Իմ կարծիքով այս գիրքը հնարամտության և ճարպիկության մասին է;
4․ Այս գրքի գաղափարը հնարամտությունն է, և, որ զգացմունքները, երբեմն կարող են խանգարել;