Thursday, February 25, 2016

Հովհանես Թումանյան Իմ ընկեր Նեսոն

Այս պատմվացքում մատմվում է քնարական հերոսի մանկության ընկերների մասին: Նրանց գյուղում դեռ ուսումնարան չկար և ընկերները ուրախ խաղում էին ողջ օրը, ամեն գիշեր գերանի վրա նստում էին և իրար հեքիաթներ պատմում: Նրա ընկեր Նեսոն ավելի շատ հեքիաթ գիտեր, քան ինքը: Երբ ուսումնարան բացվեց հերոսը գնաց ուսումնարան, բայց նրա ընկերները չգնացին, որովհետև սովորելու համար պետք է տարին երեք ռուբլի վճարել, իսկ նրանց ծնողները այդ հնարավորությունը չունեին: Հերոսը գնաց ուսումնարան: Դասամիջոցներին չեին թողնում, որ օտար երեխաներ գան և խառնվեն երեխաների խաղերին: Անցավ մեկ, թե երկու տարի և հերոսի հայրը նրան ուղարկեց մեկ ուրիշ ուսումնարան, ավելի մեծ և այնտեղ և վարժապետներ և վարժուհիներ կային: Երկու տարի անցավ և նրա հայրը նրան ուղարկեց քաղաքի ուսումնարան, այնտեղ նրա հագուստը փոխեցին: Արձակուրդներին նա վերադառնում էր գյուղ և հանդիպում ընկերների հետ, նրա ընկերները խուսափում էին նրանից: Նրանք առաջին հերթին ուշադրություն դարձրին շորերին: Նեսոն ձեռքը քսեց հագուստին և այդ արեցին նրա ընկերները, նրանք ասացին, թե ինչքան փափուկ է նրա հագուստը: Հերոսը մեծացավ դարձավ հասուն մարդ, այցելեք ընկերներին, բայց նրանք կարծես օտար լինեին: Այս պատմվածքը ընկերության մասին է, ընկերության մասին, որը կամաց-կամաց խզվեց: Ամեն մարդ միշտ կհիշի իր ընկերներին, անցնեն թեկուզ տարիներ, մարդը հիշողությունը չի կորցնի ընկերների վերաբերյալ: Բոլորս ընկերներ ունենք և կհիշենք նրանց հավիտյան:


Երևակայությունը մարդու ստեղծագործիքն է

Նախ բացատրեմ վերնագիրը, քանի որ իմ թեման երևակայության մասին է և երևակայության շնորհիվ է մարդը ստեղծագործում, այդ պատճառով վերնագիրը այդպես է: Ինչու եմ ասում, որ երևակայությունը մարդու ստեղծագործիքն է, որովհետև մարդը, երբ երևակայում է նա մտածում է, թե ինչ կարող է ստեղծագործել, եթե մարդը ունի երևակայություն ուրեմն նա կարող է բարձրունքների հասնել: Իմ տաղանդը նրանում է, որ ես ունեմ շատ վառ երևակայություն, դրա շնորհիվ ես կարող եմ աշխարհը ավելի լավը տեսնել, ինչպես նաև հասկանալ մարդկանց և կյանքի իմաստը: Կարող եմ շարադրություններ, բանաստեղծություններ, առակներ, պատմվածքներ, հեքիաթներ գրել կամ ինքս ինչ որ բան հորինել, որը աշխարում ոչ մի մարդու մտքով նույնիսկ չի անցել: Իհարկե ես չեմ թերագնահատում մարդկանց: Ես կարող եմ երևակայել ինչքան ուզեմ, երևակայությունը լավ է և սահմաններ չունի: Ես այս ամենը ձեզ ասում եմ, որովհետև ուզում եմ, որ դուք ել երևակայեք և հասնեք բարձրունքների: Կան մարդիկ ովքեր երևակայություն չունեն: Խորհուրդ կտամ երևակայեք և  ստեղծագործել: Մի նոր ասացվածք կավելացնեմ երևակայությունը մարդու ստեղծագործիքն է: Մոռացա ավելացնեմ, որ դասի ժամանակ չերևակայեք, նկատողություն և երկուս կստանաք: Բայց կարող եք տանը ամպերով ճախրել երկնքում: Շատ խոսեցի, լավ է չխանգարեմ և թողնեմ երևակայեք:

Հին Հունաստան

Հին Սպարտան
Պետությունը գտնվում է Բալկանյան հունաստանի ծայր հարավում էր՝ Լակոնիայում: Հողը քարքարոտ էր և քիչ էր բերք տալիս: Հին ժամանակներում այնտեղ ապրում էին աքայացիները: Ք.Ա 12-րդ դարում դորիացիները գրավեցին Լակոնիան: Տնտեսական հարաբերությունները թույլ են զարգացած: Հասարակությունը բաղկացած էր եկու դասից Սպարտացիներ և Հելոտներ: Նրանք խիստ հակադիր են միմյանց: Սպարտացիները դորիացիներ էին: Հողը պատկանում էր նրանց, բայց նրանք չեին զբաղվում երկրագործությամբ, հողը չեին մշակում: Յուրաքանչյուր ընտանիքին տրվում էր որոշակի քանակությամբ հող և հելոտներ, ովքեր պետք է մշակ էին հողը և հարկ վճար էին Սպարտացիներին բնամթերքով: Սպարտայում մինչև յոթ տարեկան երեխային տանն էին դաստիրակում, իսկ հետո արդեն անցնում էին հասարակական դաստիրակման: Հմուտ մանկավարժները նրանց գրել, կարդալ, հաշվել էին սովորեցնում: Տանչորս տարեկանում ավարտվում էր աղջիկների դաստիրակումը, իսկ տղաները շարունակում էին մարզական կրթությունը:



Ազատագրական պատերազմերը

Հույները Սպարտացաիների հետ հաշտ չեին, բայց,  երբ Պարսիկները հարձակվեցին նրանց վրա, նրանք միավորվեցին: Պարսիկները հաղթեցին Սպրտացիներին, իսկ հետո գնացին Մարաթոնյան դաշտ և պարտվեցին: Հույները մի զինվորի ասացին, որ նա գնա աթենք և հայտնի լավ լուրը: Զինվորը 42 կմ 100մ վազեց դեպի աթենք և ասաց.
-Մենք  հաղթեցինք-ու մահացավ:
Նրա պատվին օլիմպիական խաղերում վազում են 42 կմ  100 մ:

Հին հունաստանի կրոնը

Հին հունաստանում մարդիկ հավատում էին բազմաստվածներին, ովքեր ապրում են օլիմպոս լեռան գագաթի վրա: Աստվածների հայրը Զևսն էր, նա ամպրոմպի և  կայծակի աստվածն է: Նրա խորհրդանիշն է եղել կայծակը և արծիվը: Նրա կինը Հերա աստվածուհին ընտանիքի, մայրության դիցուհին է: Ապոլոնը գիտության, բժշկության աստվածն է: Աֆրոդիտեն սիրո և գեղեցկության աստվածուհին է: Դեմետրան մայր հողի և պտղաբերության աստվածուհին է: Աթենասը իմաստության, ճարտարության և արվեստի աստվածուհին է, նրա մի ձեռքին իմաստուն բուն է, մյուս ձեռքին նիձակ: Արտեմիսը լուսնի աստվածուհին է, որսորդ և բնապահպան, նա հետևում է, որպեսզի մարդիկ ճիշտ որս անեն: Արեսը ռազմի, պատերազմի աստվածն է: Հեփեստոսը կրակի աստվածն է, դարբնության և ճարտարության: Հերմեսը առևտրականների, ճանապարհորդների աստվածն է, նաև խարախության և գողության: Դիոնիսոսը պտղաբերության աստվածն է, հովանավորում է թատրոնը: Պոսեյդոնը ջրերի և օֆկիանոսների աստվածն է, նրա ձեռքին կա մի գավաձան, որով կարող է երկրաշարժ ստեղծել:


Հին հունաստանի գրականությունը և թատրոնը

Հույները Փյունիկացիներից վերցրին տառերը և ստեղծեցին քսաներկու տառանոց այբուբեն: Հունաստանի որոշ քաղաքներում ստեղծվել են տարրական դպրոցներ: Երեխաներին սովորեցնում են գրականություն: Գրականությունը ձևավորվել է, դեռ հին հունաստանում: Հոմերոսը գրել է Իլիական և Ոդիսական պոեմները: Իլիական պոեմում ասվում է, որ Տրոյա պետության արքայազն Ալեքսանդրը առևանգել է  Սպարտայի թագավոր Մենելայոսի կնոջը հեղինեին, ով Զևսի դուստրն է և ունի առեղծվածային գեղեցկություն: Այս հանգամանքը դառնում է տրոյական պատերազմի պատճառը, ավելի շուտ պատրվակը: Հույների կողմից կռվում էին աքիլեսը, Ոդիսևսը և մի շարք ուրիշ զինվորներ:  Աքիլեսն ու հեկտորը, ով կռվում էր տրոյացիների կողմից, մենամարտում էին, երբ հեկտորը աքիլեսին գցում եր գետին, մայր հողը նրան վեր էր բարձրացնում, այդ տեսնելով Հեկտորը նրան օդում խեխդեց: Բայց Հեկտորի մայրը նրա ծնվելու օրը ստորերկրա ջրի մեջ է թաթախել, որ ոչ մի նիզակ կամ սուր չխոցի նրան, բայց նրա կրունկը խոցելի էր մնացել,  այդ իմանալով հույները նրա կրունկը թունավոր նետ արձակեցին: Ոդիսևսի խորհրդով հույները փայտ է ձի էն պատրաստում և ձիու մեջ նստած մտան Տրոյա, տրոյացիները այդ ձին ընդունեցին, որպես աստվածների կողմից նվեր: Գիշերը հույները դուրս են գալիս և հարձակվում տրոյաի վրա և հաղթում են: Թալանում են տրոյան և դառնում տուն: Այսպես ավարտվեց Իլիական պատերազմը: Իսկ ոդիսական պոեմում ասվում է, որ Պոսեյդոնը Աթենասի հետ գրազ է եկել, որ ոդիսևսը տուն չի վերադառնա: Եվ ոդիսևսը բազմաթիվ արկածներ ունեցավ դեպի տուն՝ Իթակե տանող ճանապարհին: Մի անգամ ոդիսևսը հայտնվում է կեղծ կզում, որտեղ նա մտածում է, որ տուն է եկել, բայց նա հասկացավ, որ այն կեղծ է: Մի օր էլ, երբ ոդիսևսը վերադարձել էր տուն տեսել էր, որ իր բացակայության ժամանակ հազարավոր տղամարդիկ ոդիսևսի կնոջը Պենելոպեին ամուսնության առարջարկ են արել, բայց մերժվել են:  Հին հունաստանում ձևավորվեց թատրոնը: Թատրոնը պատրաստված է կիսաշրժանաձև: Թատրոնում կանանց արգելվում է դերեր խաղալ, անգամ տղամարդիկ կնոջ դերեն տանում: Երբ աղքատները հնարավորություն չուն էին գնալ թատրոն, պետությունը օգնություն էր տրամադրում: Թատրոնում բեմադրվում են ողբերգություն՝ տրագեդիա և կատագերգություն՝ կոմեդիա: Թատերագիներն են Էսքիլեսը, Սոփոկլեսը և Էվրիպիդեսը: Թատրոնում բեմադրվում էին երկու ողբերքություն և մեկ կատագերգություն: Ողբերգության մեջ վերջում բոլոր կեպարները մահանում են:

Monday, February 22, 2016

Հովհանես Թումանյան Անբախտ վաճառականները

Այս լեգենդը Ճայի և Չղջիկի մասին է: Սա լեգենդ է կոչվում որովհետև այստեղ ասվում է, թե ինչպես եղավ, որ Ճայը անընդհատ մտնում է ջուրը և դուրս գալիս, և, թե ինչպես եղավ, որ Չղջիկը ամեն գիշեր թափառում է անտառում: Ահա իմ կարծիքը այս լեգենդի մասին, ճայն ու չղջիկը իրենց խելքից տուժեցին, չղջիկը ամաչում է, իսկ ճայը, դեռ հույս ունի:

Thursday, February 18, 2016

,,Գանձը, որ կա իմ մեջ,,

Գանձը, որ կա իմ մեջ սերն է: Իմ սրտի մեջ կա մեծ սեր, իմ սիրո մեջ կա բարություն: Ես ունեմ շատ գանձեր, սերը, շնորհքը, բարությունը: Իմ գանձը ինձ հարազատ մարդն է: Նա ում հետ կարողեմ կիսել ամեն ինչ: Իմ գանձը ընկերս է: Ընկերս  իմ ուղեղն է, իմ միտքն է, իմ երևակայությունը, որի շնորհիվ խաղալիքների հետ կարող եմ կիսել ամեն ինչ: Հիշեք գանձերը ոսկի կամ արծաթ չեն, այլ մեր սրտի պարունակությունը:

Փարվանա

Մի թագավոր Փարվանա անունով կուզի աղջկան ամուսնացնել: Աշխարհի կտրիճների կկանչե, մեկն իր ուժն է ցույց տալիս, մյուսը շնորհքը, բայց չի հավանե աղջիկը փերի, կասե.

- Ով գնա ինձ հուր բերի նա կդառնա իմ փեսան:

Կտրիճները խառնվեցին և գնացին աշխարե աշխարհ ման եկան գտան հուրը, բայց ով կպավ հուրին նա վառվեց միանգամից: Ու էսպել լալով աղջիկն թագավորությունը ջուր դարձրեց:

Tuesday, February 9, 2016

Վահան Տերյան

Վահան Տերյան «Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ»

* * *
Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
Ամենին մոռանալ.
Չսիրել, չխորհել, չափս՛ոսալ —
Հեռանա՜լ…
Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ,
Գիշերում այս անշող
Արդյոք կա՞ իրիկվա մոռացման,
Մոռացման ոսկե շող…
Մի վայրկյան ամենից հեռանալ,
Ամենին մոռանալ.—
Խավարում, ցավերում քարանալ
Մեն-միայն…
Մոռանալ, մոռանալ ամեն ինչ,
Ամենին մոռանա՜լ…
Չսիրել, չտենչալ, չկանչել,
Հեռանալ…

Այս բանաստեղծությունը ասում է, որ մի պահ պետք է մոռանալ ամեն ինչ: Ես այս բանաստեղծությունը կարդալուց մոռանում եմ ամեն ինչ: Այս տողերը 
Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
Ամենին մոռանալ.
Չսիրել, չխորհել, չափս՛ոսալ —
Հեռանա՜լ…

ինձ ստիպում են մոռանալ սերը, մոռանալ ատելությունը և մոռանալ ամեն ինչ, ուղեղս անջատում եմ ու մոռանում, որ սիրում եմ, որ ատում եմ: Ես ուզում եմ մոռանալ, մոռանալ զգացմունքներս: Մարդը գոնե մի անգամ մոռացել է ամեն ինչ, իր աշխարհը, իր միտքը, իր զգացմունքը: Մոռանալ նշանակում է անջատել ուղեղը և ոչ մի բանի մասին չմտածել, հանգստանալ: Մոռանալ մոռանալ ամեն ինչ  ամենին մոռանալ...