Monday, October 31, 2016

Ճաբուա Ամիեջիբի ,,Հեծանիվը,,

Պատմվածքը մի տղայի մասին էր ով  երազում էր ունենալ հեծանիվ, բայց իր աշխատած գումարը տվեց իր քրոջը,  ստեղծագործությունը իր մեջ առանձնապես յուրահատկություն ցույց չի տալիս, բայց հետաքրքիր է: Բոլոր կերպարները դրական էին, իմ կարծիքով մի քիչ բացասական էր Աչիկոյի հայրը, ով տղային ծեծեց, բայց նա բարկացած էր այն ժամանակ, դուրս եկավ աչիկոյի կերպարը, հոգատար, մեծահոգի, երազող, ինքնուրյուն, աշխատասեր, նպատակասլաց, ստեղծագործության մեջ գաղափար չտեսա, բայց ամեն ինչ շատ բովանդակալից, երկխոսություններով հետաքրքիր դրվագ հեղինակի կյանքից, ինձ գրավեց հատկապես այն մասը երբ տղան իր երազանքին հասնելու համար ամբողջ ամառ աշխատեց, այլ ոչ թե հորը հակաճառեց, իսկ հետո իր վաստաած գումարը տվեց քրոջը, որ քույրը կարողանա փախչել իր սիրած տղայի հետ, կարծում եմ գիտակցաբար է արել: Ուրիշ պատմվածքի հետ չեմ կարող համեմատել, որովհետև դեռ չեմ կարդացել մի պատմություն,որը կհամեմատվի այս մեկի հետ: Հետաքրքիր է, կարճ և հասկանալի, անպայման կարդացեք:

Հղումը այստեղ  http://grapaharan.org/index.php/%D5%80%D5%A5%D5%AE%D5%A1%D5%B6%D5%AB%D5%BE%D5%A8

Sunday, October 30, 2016

Մանուշակ

Նկարագիրը

Մանուշակի տերևները ամբողջական են, հերթադիր են կամ արմատամերձ վարդկով, սովորաբար՝ տերևակիցներով: Ծաղիկները  միայնակ են, երկսեռ, հնգաթերթ, մանուշակագույն, սպիտակ կամ բազմագույն: Ծաղկում է գարնան և ամռան սկզբին: Պտուղը եռափեղկ տուփիկ է:

Բարենպաստ պայմաններ

Մանուշակը աճում է անտառներում, թփուտներում, մարգագետիններում, գետերի և առվակների ափերին, չոր, քարքարոտ վայրերում և այլն։




Անհատական նախագիծ Երկարագուլպա Պիպին

1.      Վերնագիր-Երկարագուլպա Պիպի
2.      Հեղինակ-Աստրիդ Լինդգրեն
3.      Ոճ- ֆանտաստիկ
4.      Կարդալու ժամկետ- երկու ժամ
5.      Գլխավոր ասելիք-լինել ազատ և ընկերասեր, անել այն ինչ ուզում ենք, բայց չափը չանցնել:

6.      Գնահատական -  Տաս բալ









Երկարագուլպա պիպի պատմվածքի հերոսուհին սովորական աղջիկ չե այլ մի առհելի ուժին տիրող, հետաքրքրասեր, խելացի և շատ ճարպիկ աղջիկ է: Հեղինակը շվեդ գրող Աստրիդ Լինդգրենն է, պատմվածքը գրվել է հեղինակի դուստր Կարինի շնորհիվ, ով հիվանդ ժամանակ մորը խնդրեց հեքիաթ պատմել երկարագուլպա պիպիի մասին, այն ժամանակ Լինդգրենը  ժամանակ առ ժամանակ աշխատում էր լրագրող և գործավար, նա իր երևակայությունը գործի դրեց և պատմեց մի աղջկա պատմություն ում բնութագիրը վերևում նշեցի: Մի օր Լինդգրենը ստիպված եղավ տանը մնալ և գրեց իր հնարած այն պատմությունները, որոնք երկարագուլպա պիպիի մասին էր, հավաքագրեց և դարձրեց մի գիրք, ինչևէ, պատմությունը հետաքրքիր է, մի աղջիկ, ով մեծ ուժ ունի, ապրում է Վիլլա Վիլեկուլա կոչվող մի տանը, որտեղ մենակ է, նրա պատկերացմամբ մայրը հրեշտակ է, իկս հայրը սևամորթների թագավոր, հարևան տանը ապրող երկու երեխա Թոմն ու Անիկան ընկերանում են Պիպիի հետ, հետաքրքիր արկածներ են ունենում: Առաջարկում եմ անմպայման կարդալ գիրքը, հետաքրքիր ընթերցանության համար շատ հարմար է, գուցե նաև մի քիչ ծիծաղեք : Մոռացա ավելացնեմ, որ Պիպին նաև ձի և կապիկ ուներ, ում անունը պարոն Նիլսոն էր:





Անծանոթ բառեր

Ֆրյոկեն-օրիօրդ

Օրե-շվեդական դրամ

Կրոնա- շվեդական մանրադրամ

Սկոտիս-եվրոպական պարի տեսակ




Ազատություն

Ազատություն, որը պետք է վայելել, իսկ ինչ է ազատությունը, ազատությունն այն է, որ ոչ թե անում ես այն ինչ ուզում ես այլ ասում ես, մտածում ես ինչ ուզում ես: Ազատությունը դա չե, որ այստեղ այնտեղ  խոսես, ոչ , խոսել բայց ճիշտ, մարդիկ երբեմն իրենց կարծիքը չեն հայտնում քանզի չեն զգում ազատություն, կարճ կասեմ, ազատությունը մի բան է, որը ոչ բոլոր մարդկանց սրտում է լինում:

Արձակուրդային առաջադրանքներ

1.
Հարուկի Մուրակամի ,,Լռություն,,

Ստեղծագործության գաղափարն այն է, որ, եթե անտեսված ես, կամ բոլորն ասում են քո մասին այն ինչը, որ սխալ է, ուրեմն պետք չե հուսահատվել , ուժադրություն մի դարձրեք, ապրեք ձեր կյանքով, այս  ստեղծագործությունը սովորեցնում է ապրել կյանքն այնպես  ինչպես ուզում ես: Ես համամիտ եմ գաղափարի հետ, քանզի ամեն մարդ ունի իր կարծիքը, ճիշտ թե սխալ, բայց կարծիքը կարծիք է:Ստեղծագործությունը այն մասին է, թե ինչպես մի տղա դպրոցական տարիներին հուսահատություն է ապրել, բայց  անկախ իրենից վերականգնվել է իր կյանքը, ապրել է այնպես ինչպես նախկինում: Իմ կարծիքով պատմվածքը սովորեցնում է ապրել սեփական կարծիքով և լինել համբերատար:


Monday, October 17, 2016

Լուսավոր խավար

Լուսավոր խավարում միայն լուսինն է շողում,
Աստղերը իրենց թույլ շողքով խավարն ես լուսավորում,
Լուսավոր խավարում սպիտակ լույսի հետ եմ զրուցում,
Լուսավոր խավարում սպիտակն է տիրում:

Լուսավոր խավարում արև չի հայտնվում,
Փոխարենը սպիտակ լուսինն է թափառում,
Լուսավոր խավարում միայն լիալուսին է լինում,
Եվ գայլերն են ոռնում լուսավոր խավարում:

Լուսավոր խավարում անտառն է երգում,
Ձայնակցում է նրանց մի գեղեցիկ ձայն,
Միթե ծովն է երգում լուսնի համար,
Միթե ձկներն  են երգում  աստղերի համար:

Լուսվոր խավարում անտառը իր գազաններով, 
Ծովերը իրենց ձկներով, գայլը իր ոհմակով,
Լուսինն ու աստղերը իրենց լույսով,
Եվ բնությունը իր բարիքներով հանդես է գալիս խավարում լուսավոր:

Tuesday, October 11, 2016

Անհատական նախագիծ Գրքեր, Ծերունին և ծովը, գրառում

Ծերունին և ծովը
Արկածային
04.10.2016-06.10.2016
Պետք է լինել խիզախ և միշտ նայել առաջ և երբեք չհանձնվել:
9 բալ, քանի, որ նկարագրությունները շատ երկար էին:

Նհատական նախագիծ գրքեր Ծերունին և ծովը վերլուծություն, շարադրություն

Ծերունին և ծովը

Մի աղքատ ծերունի իր հացի փողը ձուկ բռնելով և վաճառելով էր վաստակում, նրան օգնում էր մի տղա: Ծերունին դիմացկուն, խիզախ և խելացի մարդ է,  այս պատմվածքը ուզում է ասել, որ, եթե մի նպատակ ունես պետք է առաջ գնալ և չհուսահատվել ձախողման դեպքում: Այս ամենը հասկացա միայն այն հատվածից, որտեղ ծերունին մեծ դժվարությամբ խոշոր թրաձուկ բռնեց, բայց շնաձկները հարձակվեցին ձկան վրա, իսկ ծերունին պայքարում էր: Սա մի պատմվածք է, որտեղ հեղինակը պատմում է խիզախության, խելացիության և դիմացկունության մասին:

Հմտություն և Խիզախություն

Հմտություն ունեն այն մարդիկ, ովքեր արագ են մտածում, կարողանում են իրենց գիտելիքները ամեն տեղ օգտագործել տարբեր պայմաններում: Խիզախություն ունեն այն մարդիկ, ովքեր  նպատակ ունեն և չեն հանձնվում ձախողման դեպքում, ես հմուտ չեմ, և ոչել խիզախ եմ, բայց ինձ դուրեն գալիս այդպիսի մարդիկ, իմ կարծիքով հմտությունը  այն է , երբ կարողանում ես բոլոր գիտելիքներդ օգտագործել ամեն տեղ և ամեն մի բարդ պայմաններում, հմտությունն օգտագործելով դու նաև նոր գիտելիք ես ձեռք բերում:  Իմ կարծիքով խիզախությունն այն է, երբ դու մի նպատակ ունես և շարժվում ես միայն այդ նպատակի ուղղությամբ, իսկ երբ ձախողվում ես, չես հանձնվում և նորից ես փորձում, իսկ, երբ նորից ես փորձում արդեն գիտես, թե ինչն էր ձախողման պատճառը և անումես այնպես, որ պատճառը չկրկնվի: Չեմ կարծում,որ այս աշխարհում բոլոր մարդիկ են խիզախ կամ հմուտ, բայց բոլոր մարդիկ միշտ առաջեն շարժվում, ձախողման դեպքում, ոմանք հանձնվում են, ոմանք շարունակում:
Ծերունին և ծովը


Անհատական Նախագիծ

Նախագիծ
Գրքեր
Նպատակ
Ստանալ գիտելիքներ
Գործողություններ
1.      Կարդալ գրքեր, պատմվածքներ և հեքիաթներ (Ամիսը 5-6 գիրք)
2.      Վերլուծել
3.      Դուրս գրել անծանոթ բառերը
4.      Գրել շարադրություն տվյալ գրքի տվյալ թեմայի վերաբերյալ և նշել գրքի վերնագիրը
5.      Ամեն գիրքը կարդալուց հետո անպայնման  գրառել բլոգում:
Գրառման  գործընթացը

1.      Վերնագիր
2.      Հեղինակ
3.      Ոճ
4.      Կարդալու ժամկետ
5.      Գլխավոր ասելիք

6.      Գնահատական 

Աշուն է, պայծառ աշուն


Աշուն է, պայծառ աշուն, ցերեկը դեղին արևն է պայծառ շողում, տերևներն են դեղնում, կարմրում, իսկ մեղմ և գիժ քամիները մեկ գնում են, մեկ՝ գալիս: Քիչ-քիչ  թռչուններն են չվում, օդն է սառում, և երկինքը լալիս է շատ: Օրերը կարճանում են, և երեկոյան սպիտակ և շողշողուն լուսինը դուրս է գալիս իր ընկերների հետ, նրանք և՛ զրուցում են, և՛ լուսավորում: Հետո նորից առավոտյան արևն է դուրս գալիս, բերում է իր հետ գիժ քամուն և սառը օդին, բայց գնալով տաքանում է մեր արևը և այդպես շարունակ: Սիրում եմ աշունը, քանի որ այն լցված է վառ գույներով, կանաչ և փարթամ բնությամբ, չնայած ծառերի տերևներն են թափվում, բայց խոտերն ու աշնանային ծաղիկները դեռ մնում են: Իսկ երեկոյան լուսնի սպիտակ, պայծառ լույսը և աստղերի թույլ, բայց գեղեցիկ շողքը թափանցում է իմ ներսը և  գլուխս հանգստանում է, ոչ մի բանի մասին չեմ մտածում : Միայն նայում եմ աշնանային գիշերվա լուսավոր խավարին, իսկ ցերեկը արևն է ջերմացնում ինձ, չնայած սառն է, բայց հանգիստ է:

Sunday, October 9, 2016

Ծերունին և ծովը

Մի աղքատ ծերունի իր հացի փողը ձուկ բռնելով և վաճառելով էր վաստակում, նրան օգնում էր մի տղա: Ծերունին դիմացկուն, խիզախ և խելացի մարդ է,  այս պատմվածքը ուզում է ասել, որ, եթե մի նպատակ ունես պետք է առաջ գնալ և չհուսահատվել ձախողման դեպքում: Այս ամենը հասկացա միայն այն հատվածից, որտեղ ծերունին մեծ դժվարությամբ խոշոր թրաձուկ բռնեց, բայց շնաձկները հարձակվեցին ձկան վրա, իսկ ծերունին պայքարում էր: Սա մի պատմվածք է, որտեղ հեղինակը պատմում է խիզախության, խելացիության և դիմացկունության մասին: