Tuesday, September 26, 2017

Քամի

Քամին կյանքի ամենահաճելի զգացմունքն է, որ երբևե ունեցել եմ, երևի մտածեցիք շատ եմ սիրում քամի, դե քամին ,որպես բնության երևույթ այնքան շատ չեմ սիրում, թեթև քամին սիրում եմ,բայց ուժեղ քամուց սաստիկ վախենում եմ, չնայած, որ ինձ հաճելի է թվում այդ վախը, չգիտեմ ինչու: Իսկ ուժեղ քամուց վախենում եմ, որովհետև այն կարծես վատ հիշողություն լինի, որը իմ կյանքում չի եղել անգամ, դրանք իմ վախերն են: Քամին որպես զգացմունք շատ եմ սիրում, ինչու՞ ասացի, որ քամին զգացմունք է, որովհոտև միայն քամին կարող է ներթափանցել մարդու սրտի մեջ և դուրս հանել նրա ամենախորը զգացմունքը, այդ  պատճառով, երբ քամի է լինում, ես արտահայտում եմ իմ հույզերը բարձրաստիճան խենթությամբ:   Անկեղծ ես չգիտեմ թե այդ ինչ զգացմունք է, որն առաջանում է հենց քամու ժամանակ, ես այդ զգացմունքը պահել եմ իմ սրտի խորքում, ոչ դա սիրահարվածություն չե, որովհետև սիրահված ժամանակ մարդն իրա զգացմունքը կամ արտահայտում է , կամ չի արտահայտում, իսկ  իմ այս թաքնված զգացմունքը արտահայտվում է քամու ժամանակ: Քամի բնության երևույթներից ամենախորհրդավորն ու սարսափելին:

No comments:

Post a Comment