Monday, February 27, 2017

Խելագարություն

Ի՞նչ է  խելագարությունը։ Այո՛, սովորաբար խելագարները հայտնվում են հոգեբուժարանում, բայց այդ դեպքում ինչու ես այնտեղ չեմ։ Այնտեղ գտնվում են հոգեկան շեղումներ ունեցող մարդիկ, ես հոգեկան չեղումներ չունեմ, բայց խելագար եմ: Եկեք փորձենք արմատների բաժանել, խելք և գար, բայց ինչ արմատ է գար բառը, չգիտենք, լավ ուրեմն եկենք տրամաբանական  տարբերակով շարժվենք, խելագար ասելով ինչ ենք հասկանում, խելագարության մի ճյուղ է նաև խենթությունը, բայց այն մարդու մեջ հայտնվում է, երբ սիրահարված է, կամ՝ ուրախ ։ Բայց ես սիրահարված չեմ։ Երբեմն այնպես եմ ինչ-որ բանից ուրախանում, որ խենթություններ անում, բայց ես խենթ չեմ : Եկեք խելագարությունը ճյուղերի բաժանենք․ առաջին՝ հոգեկան շեղումներ ունեցող մարդիկ, երկրորդ՝ խենթություն, երրորդ՝ արվեստագետներ, չորրորդ՝ փիլիսոփայություն, հինգերորդ՝ գիտություն: Ես երևի փիլիսոփայություն ճյուղից եմ, որովհետև ես այնպիսի խոսքեր եմ ասում, որ երևի ինձ հոգեկան շեղումներ ունեցող մարդու տեղ կդնեն կամ՝ ինչ- որ հիմարի: Ես այդպես էլ չհասկացա՝ ինչ է խելագարությունը (սա պարզապես իմ ենթադրությունն է), բայց ես հասկացա, թե ես ինչ խելագար եմ: Գուցե հետո ևս մի բան գրեմ խելագարության մասին, սա դեռ սկիզբն էր...

Thursday, February 23, 2017

Եթե Սիրահարվեի

Սիրահարվելը հաճելի բան է։ Սիրահարվում ես անկախ տարիքից։ Հասկանում ես, որ ամեն անգամ նրան հանդիպելիս, երբ աչքերդ փայլում են և դու ամբողջությումբ շիկնում ես, ուրեմն դու սիրահարվել ես նրան։ Եթե ես սիրահարվեի, ամեն անգամ նրան հանդիպելիս  աչքերս կփայլեին, այտերս կկարմրեին, գիշերը երազում և ցերեկը դրսում ամենուր նրան կտեսնեի․․․
Այգում մի աղջիկ՝ միջին հասակի, մազերը հասնում են մինչև ուսերը, աչքերը մուգ շականակագույն՝ կարծես եղնիկի կամ առյուծի աչքեր լինեն, երկար, գունավոր շրջազգեստով, նստարանին նստած գիրք է կարդում։  Այգին շատ մեծ է։ Մեծ խաղահրապարակում երեխաները վազվզում և խաղում են, իսկ ծնողները նստած զրուցում են։ Այգու աջ մասում մեծ սրճարան կա, որի կեսը բացօդյա է։ Վերևում անձրևանոցներ են կախված, քանի որ գարուն է և այստեղ շատ հաճախ է անձրև գալիս։ Անձրևի ժամանակ սիրահար զույգերը գալիս են և բացօդյա սրճարանում սրճում են։ Աղջկան մի տղա մոտեցավ, բարևեց։ Աղջիկը գլուխը բարձրացրեց։ Երբ տեսավ տղային, անմիջապես աչքերը փայլեցին։ Նա ամբողջությամբ շիկնեց։ Տղան կրկին բարևեց և աղջիկը վերջապես խոսեց․
-Օյ, ներիր, բարև, ինչպե՞ս ես։Ի՞նչ ես անում այստեղ;
-Ես լավ եմ,։ Այստեղ էի  եկել պարզապես զբոսնելու և քեզ տեսա;
Նրանք նստեցին և զրուցեցին գրքերի , եղանակի մասին; Հանկարծ անձրևի կաթիլները թափվեցին նրանց գլխին։ Անձրևը սկսեց արագ թափվել։ Տղան բաճկոնը  հանեց, ծածկեց իրենց և միասին վազեցին դեպի սրճարան։ Նստեցին սրճարանի մեջտեղի մասում գտնվող մի գեղեցիկ սեղանի մոտ։ Կարմիր սփռոցով ծածկված սեղանի վրայի մոմերի կրակների ներքո երկուսով  երկար ժամանակ նայում էին միմյանց աչքերի մեջ։ Սրճարանում ոչ ոք չկար, լռություն էր տիրում։ Անձրևի կաթիլները ուժեղ զարկվում էին պատին։ Աղջիկն ու տղան ժամանակ առ ժամանակ նայում էին մե՛րթ միմյանց աչքերի մեջ, մե՛րթ պատուհանին։ Գեղեցիկ տեսարան էր։ Լռությունը խախտեց մի գեղեցիկ երաժշտություն։ Հանկարծակիի գալով՝ աղջիկը նայեց տղային, կարծես ուզում էր ասել, թե արդյո՞ք սա իր կազմակերպածը չէ, բայց տղայի հայացքը նույնպես զարմացած էր։ Ուշքի գալով ՝ տղ անաղջկան հրավիրեց պարի։ Աղջիկը համաձայնեց։ Պարելու ընթացքում աչքերը միմյանցից չէին հեռանում։ Երկուսն էլ կարմրած, փայլող աչքերով, երազների մեջ ընկած ․․․ Տանգոյից հետո նստեցին։ Երաժշտությունը փոխվեց։ Այն ավելի մեղմ էր հնչում և ավելի ցածր։  Միաժամանակ խոսեցին։ Երկուսի շուրթերից մի նախադասություն դուրս եկավ․
-Ես քեզ սիրում եմ։