Monday, December 18, 2017

Դեկտեմբերի 4-8

Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Համաշխարհային մշակույթը /17-րդ դար-19-րդ դարի առաջին կես/՝ Կրթական համակարգը, Հիմնարար գիտությունները, Հումանիտար գիտությունները, Գրականությունը և թատրոնը, Գեղանկարչությունը և ճարտարապետությունը, Երաժշտությունը և օպերային արվեստը/-/բանավոր, Համաշխարհային պատմության դասագիրք, 8-րդ դասարան, էջ 67-75/
Թվարկե՛ք նոր շրջանի հայտնի համալսարանները: Ի՞նչ գիտեք նրանց մասին /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/ Օքսֆորդի համալսարանը տեղակայված է Օքսֆորդ քաղաքում՝ Օքսֆորդշիր դքսությունում։ Օքսֆորդյան «գիտելիքների շտեմարանն» աշխարհի երկրորդ ամենահին համալսարանն է, ամենաառաջին անգլալեզու ուսումնական հաստատությունը և Բրիտանիայում հիմնադրված առաջին ու օտարերկրացիների համար դեռևս լավագույն ու ամենանախընտրելի կրթօջախը։ Օքսֆորդը ոչ միայն ուսումնական մեծ կենտրոն է, այլև գիտահետազոտական հսկայական կառույց, որտեղ կան 100-ից ավելի գրադարաններ ու 1000-ից ավելի գիտահետազոտական լաբորատորիաներ։ Համալսարանն ունի 38 մասնագիտական դպրոց և հանրակացարանային 6 համալիր, որտեղ անվճար ապրում են բուհի ուսանողները։ Այսօր համալսարանում սովորում են շուրջ 20 հազար ուսանողներ, որոնց մեկ քառորդն արտասահմանցի է։ Այդ թիվը կտրուկ աճում է ամռանը, երբ բացվում են լեզու սովորեցնող ամառային դպրոցները։
Թվարկե՛ք գրականության և արվեստի /թատրոն, գեղանկարչություն, երաժշտություն/ նշանավոր ներկայացուցիչների և նրանց ստեղծագործությունները /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/
Որպես գիտության  և արվեստի նշանավոր մարդ կներկայացնեմ Լեոնարդ դա Վինչիին նա եղել է իտալացի գեղանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, երաժիշտ, գրող, մաթեմատիկոս, մեխանիկ, քաղաքագետ և գյուտարար։ Ամենահայտնի ստեղծագործություններն են «Մոնա Լիզան»  և «Խորհրդավոր ընթրիքը»։ Լեոնարդոն առաջինն է նախագծել ժամանակակից հրասայլի նախատիպը, ջրային կոստյումը, տարբեր զենքեր, թռչող սարքեր և այլն։ Նախագծել է նաև Կոնստանդնուպոլսում Բոսֆորի նեղուցի կամուրջը։

Դեկտեմբերի 11-15

Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք «Ռուս-թուրքական 1877-1878թթ. պատերազմը և Հայկական հարցի միջազգայնացումը» թեման /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 8-րդ դասարան, էջ 73-75/
Ներկայացրե՛ք Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը: Փորձե՛ք գնահատել այն /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/
Հատուկ հոդվածով (16-րդ) նախատեսվում էր վարչական բարենորոգումներ անցկացնել Արևմտյան Հայաստանում։ Պատերազմի հաջող ընթացքը Ռուսաստանի համար և Արևմտյան Հայաստանի մի մասի գրավումը ռուսական զորքերի կողմից ազատագրական հույսեր ներշնչեցին նաև հայ քաղաքական շրջաններին։ 1877 թվականի վերջին Կ. Պոլսի հայոց ազգային ժողովը մերժեց հայերին զորակոչելու սուլթան, իրադեն (հրամանագիր), որով փաստորեն հրաժարվեց զենք վերցնել ռուսական բանակի դեմ։
Պարզաբանե՛ք Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածի էությունը: Փորձե՛ք գնահատել վեհաժողովի արդյունքները հայերի համար /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.
 Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի անգլիական տարբերակը, որը, որպես 61-րդ հոդված, մտավ Բեռլինի պայմանագրի մեջ հետևյալ ձևակերպմամբ. «Բարձր դուռը պարտավորվում է առանց հետագա հապաղման իրագործել հայաբնակ մարզերում տեղական կարիքներից հարուցված բարելավումներն ու բարենորոգումները և ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից ու քրդերից: Բարձր դուռը տերություններին պարբերաբար կհաղորդի այն միջոցների մասին, որոնք ինքը ձեռք է առել այդ նպատակի համար, իսկ տերությունները կհսկեն դրանց կիրառմանը»

Ազատագրական խմբակներն ու կազմակերպությունները

Ազատագրական խմբակներն ու կազմակերպությունները

Եվրոպական առաջադիմական գաղափարների ներթափանցումը հայության մեջ խթանել էր արևելահայ մտավորականությանը ուղիներ որոնել արևմտահայության ազատագրության համար: Այդ նպատակով 1869թ. Ալեքսանդրապոլում (Գյումրի) ստեղծվեց «Բարենպատակ ընկերությունը» ուսուցիչ Արսեն Կրիտյանի ղեկավարությամբ, իսկ 1874թ. Ղարաքիլիսայում (Վանաձոր) ստեղծվեց «Հայրենիքի սիրո գրասենյակ» խմբակը: Այս խմբակի անդամներից մեկը երկու անգամ եղել էր Արևմտյան Հայաստանում: 1876թ. այս երկու խմբակներն էլ հայտնաբերվեցին ցարական կառավարության կողմից և ցրվեցին, իսկ Արսեն Կրիտյանը բանտարկվեց, զրկվեց ուսուցչություն անելու իրավունքից:
1882թ. մի խումբ հայ ուսանողներ Մոսկվայում հիմնադրեցին «Հայրենասերների միություն» կազմակերպությունը, որը գտնվում էր ռուս հեղափոխական նարոդնիկների ազդեցության տակ: Կազմակերպությունն ուներ իր տպագիր օրգանը՝ «Ազատության ավետաբեր» լրագիրը, որը հայ իրականության առաջին քաղաքական թերթն էր: Այդ կազմակերպությունն ունեցավ մի քանի տարվա կյանք:
Ազատագրական գաղափարները նոր ուժով բորբոքվեցին Վանում, երբ Բեռլինի վեհաժողովից հիասթափված Խրիմյանը 1879թ. վերադարձավ Վան: Այստեղ էր նաև վարժապետանոց բացած Մկրտիչ Փորթուգալյանը և Վանի ռուսական փոխհյուպատոս Կոստանդին Կամսարականը: Նրանց հովանավորությամբ 1879թ. վերջին Վանում ստեղծվեց «Սև խաչ» գաղտնի ընկերությունը, որն ուներ իր լեգալ և անլեգալ օրգանները: «Սև խաչի» գործունեությունը աստիճանաբար մարեց, երբ կառավարությունը Վանից հեռացրեց Մկրտիչ Փորթուգալյանին և Մկրտիչ Խրիմյանին, իսկ փոխհյուպատոս Կոստանդին Կամսարականին փոխադրեցին այլ վայր: Որոշակի առկայծումներով «Սև խաչը» իր գոյությունը պահպանեց մինչև 1880-ական թվականների կեսը:

Հայ ազգային կուսակցություններ

Արմենական կուսակցություն (արմենականներ)
 
Հայ  իրականության մեջ առաջին քաղաքական կուսակցությունն ստեղծել են արմենականները: Հիմնադրվել է Վանում 1885 թ-ին՝ Մկրտիչ Թերլեմեզյանի (Ավետիսյանի) նախաձեռնությամբ: Արմենական է անվանվել Մարսելում (Ֆրանսիա) Մկրտիչ Փորթուգալյանի հրատարակած «Արմենիա» թերթի, որտեղ տպագրվել է կուսակցության ծրագիրը:
Արմենականների նպատակը ժողովրդին ազատագրական կռիվներին նախապատրաստելն էր, սուլթանական բռնապետության լծից Արևմտյան Հայաստանն ազատագրելը և անկախ պետություն ստեղծելը: Ժողովրդի ազատագրության միջոց էին համարում զինված ապստամբությունը և դիվանագիտական ուղիները: Մկրտիչ Փորթուգալյանը հույսեր էր կապում նաև թուրքական կառավարության խոստացած բարեփոխումների հետ: 
1886–87 թթ-ից կուսակցութան աջ թևն առաջ է քաշել արևմտահայերի մեջ հայրենասիրություն սերմանելու, կարգապահության վարժեցնելու, ինքնապաշտպանության նախապատրաստելու, զինված խմբեր ստեղծելու և արտաքին նպաստավոր պայմաններում ընդհանուր շարժում սկսելու պահանջը: Կուսակցության ձախ թևը խրախուսում էր ֆիդայական շարժումը, չափավոր թևը՝ Կարապետ Հակոբյանի գլխավորությամբ, անցավ Լոնդոն, հիմնեց Անգլո-հայկական կոմիտե և որդեգրեց Հայկական հարցի լուծման դիվանագիտական ուղին:
Հնչակյան կուսակցություն (Սոցիալ-դեմոկրատական 
հնչակյան կուսակցություն, ՍԴՀԿ)
 
Հիմնադրել են կովկասահայ մի խումբ ուսանողներ՝ Նազարբեկը (Ավետիս Նազարբեկյան), Մարո Նազարբեկյանը, Գաբրիել Կաֆյանը, Ռուբեն Խանազատը և ուրիշներ, 1887 թ-ին Ժնևում: Կուսակցությունը կոչվել է «Հնչակ» պաշտոնաթերթի անունով: Կարճ ժամանակամիջոցում հնչակյան կազմակերպություններ են ստեղծվել Թուրքիայում, Իրանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում, Եգիպտոսում և այլուր: 1888 թ-ին հրատարակվել է կուսակցության ծրագիրը, որը մոտակա նպատակ էր համարում համազգային ապստամբությամբ թուրքական լծից Արևմտյան Հայաստանի ազատագրումը, հայկական հողերի միավորմամբ անկախ հանրապետության ստեղծումը: Հեռակա նպատակը սոցիալիզմն էր: Այդ գաղափարի առկայությունը կուսակցության ծրագրում պառակտման պատճառ է դարձել: 1896 թ-ի հունվարին Լոնդոնի համագումարում անջատվել և ձևավորվել է առանձին՝ Վերակազմյալ հնչակյաններ կուսակցությունը:
Ծրագրի համաձայն՝ հնչակյանների գործունեության առանցքը Հայկական հարցն էր: XIX դարի 90-ական թվականներին Արևմտյան Հայաստանում ծավալելով լայն գործունեություն՝ նրանք համոզվել են, որ համազգային ապստամբության գաղափարն անիրականանալի է, ուստի համատեղել են  քաղաքական ցույցերն ու հայդուկային ելույթները: 1890-ական թվականներին հնչակյանները Սասունում կազմակերպել են զինված ելույթներ և չնայած պարտություն են կրել (1894 թ.), սակայն եվրոպական պետություններին պարտադրել են Արևմտյան Հայաստանի համար մշակել բարենորոգումների ծրագիր, որը թուրքական կառավարությանն է ներկայացվել 1895 թ-ի մայիսի 11-ին (ծրագիրը կոչվեց Մայիսյան): 1890-ական թվականների կեսին Զեյթունում, Վանում, Սասունում մասնակցել են արևմտահայության ինքնապաշտպանական կռիվներին:
Վերակազմյալ հնչակյաններ, 1898 թ-ից` Վերակազմյալ 
հնչակյան կուսակցություն 
 
Վերակազմյալ հնչակյանների կամ արփիարականների գործիչները՝ Միհրան Տամատյանը, Արփիար Արփիարյանը, Միհրան Սվազյանը, Լևոն Մկրտիչյանը և ուրիշներ, համոզված, որ Թուրքիայում արդյունաբերական պրոլետարիատի բացակայության պայմաններում սոցիալական պայքարն անհեռանկար է և այլևս «ավելորդ ու վնասակար է Հայկական հարցի լուծման համար», հանդես են եկել միայն ազգային-ազատագրական պայքար մղելու պահանջով՝ միաժամանակ ձգտելով Հայկական հարցը լուծել՝ ըստ հնչակյան կուսակցության ծրագրի: 
1908 թ-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո վերակազմյալ հնչակյանների գործունեության հիմնական վայրը Թուրքիան էր: Նրանք հրաժարվել են համազգային ապստամբության և անկախ Հայաստանի գաղափարից, առաջ քաշել սահմանադրական Թուրքիայում Հայաստանի ինքնավարության պահանջը: Սակայն իրենց դեմոկրատ հորջորջած երիտթուրքերը 1914–15 թթ-ին կոտորեցին նրանցից շատերին: Վերակազմյալ հնչակյանները 1921 թ-ին միացան Ռամկավար ազատական կուսակցությանը:
Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՀԴ, մինչև 1892 թ-ը՝ 
Հայ հեղափոխականների դաշնակցություն)
 
Ստեղծվել է 1890 թ-ի հուլիս-օգոստոսին Թիֆլիսում: Հիմնադիրներն ու առաջին ղեկավարներն էին Քրիստափոր Միքայելյանը, Սիմոն Զավարյանը, Ստեփան Զորյանը (Ռոստոմ): 1890 թ-ի սեպտեմբերին հրապարակված ՀՀԴ մանիֆեստում նշված է, որ նոր ստեղծված կուսակցության նպատակը ժողովրդի ուժերը համախմբելն է, Արևմտյան Հայաստանի համար քաղաքական և տնտեսական ազատություն ձեռք բերելը: Այն արտահայտվել է ՀՀԴ առաջին ծրագրում, որն ընդունվել է 1892 թ-ին՝ կուսակցության առաջին ընդհանուր ժողովում, հրապարակվել է 1894 թ-ին «Դրոշակ» պաշտոնաթերթում:
Դաշնակցությունը դավանում է ժողովրդավարության ու ընկերավարության (սոցիալիզմի) գաղափարներ, սակայն կուսակցության գաղափարախոսության, մարտավարության և ռազմավարության հիմնական խնդիրը Հայկական հարցի լուծումն է (Արևմտյան Հայաստանի ազատագրումը, ինքնավարությունը): Նպատակին հասնելու հիմնական միջոցը ՀՀԴ-ն համարում էր զինված գործողություններն ու ահաբեկչությունը, քաղաքական աշխատանքը երկրի ներսում և նրա սահմաններից դուրս: Ծրագրի ագրարային մասում նախատեսվում էր «տալ չունեցողին հող և մշակողին ապահովել հողից օգտվելու կարելիությունը»: 
Ռամկավար ազատական կուսակցություն (ՌԱԿ)
 
Հիմնադրվել է 1921 թ-ի հոկտեմբերի 1-ին Կոստանդնուպոլսում՝ Սահմանադրական ռամկավար կուսակցության, Վերակազմյալ հնչակյանների, Հայ ժողովրդական կուսակցության, անհատ սփյուռքահայերի և հասարակական այլ կազմակերպությունների ներկայացուցիչների ջանքերով: 1921 թ-ին ՌԱԿ-ի ընդունած ծրագրում շարադրված է կուսակցության նպատակը՝ հասնել անկախ հայկական պետության ստեղծման՝ հիմնված ազատ տնտեսության, մասնավոր սեփականության, անձնական ձեռներեցության, աշխատանքի, քաղաքացիական իրավունքների ազատության և օրենքի առաջ բոլոր քաղաքացիների հավասարության վրա: ՌԱԿ-ն իր ծրագրում առանցքային է համարում Հայ դատը:
Կուսակցության գլխավոր խնդիրներից են ազգապահպանությունը Սփյուռքում, հայ համայնքների և ՀՀ-ի միջև մշակութային կապերի ամրապնդումը, հայրենիքում ազգային համախմբմանն աջակցելը և այլն: ՌԱԿ-ի 1947 թ-ի 7-րդ համագումարում  ընդունված հայտարարության մեջ նշված է, որ կուսակցությունը հավատարիմ է  ռամկավար ազատական գաղափարներին: ՌԱԿ-ի կենտրոնական վարչությունը ողջունել է 1990 թ-ի օգոստոսի 23-ի Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը: 
Կուսակցության նախաձեռնությամբ Սփյուռքում ստեղծվել և գործում են մեծ թվով մշակութային, բարեգործական, մարզական, կրթական հաստատություններ: ՌԱԿ-ն իր տեղական կազմակերպություններն ունի ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Լիբանանում, Եգիպտոսում և այլուր:
ՌԱԿ-ի պաշտոնաթերթերից են «Զարթոնքը» (Բեյրութ), «Նոր օրը» (Ֆրեզնո),  «Պայքարը» (Բոստոն, ապա՝ Երևան, այժմ չի հրատարակվում) և այլն:
1990 թ-ին Երևանում հիմնադրվել է Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունը (ՀՌԱԿ, գրանցվել է 1991 թ-ի հուլիսի 4-ին):

Wednesday, December 13, 2017

Ամանորյա լույսեր

Տոնածառի լույսերը, տան պատերին կախված լույսերը, մարդու հոգու լույսեր, բոլոր գունավոր, բոլորն Ամանորյա: Բոլորը սիրում են լույսեր, որոնք զարդարում են Սուրբ Ծնունդն ու Ամանորը: Լույսեր որոնք վազվզում են, բայց նրանց համարմիայն մի երկար լար է ուղությունը, լույսեր ոոնք վալս են պարում և նրանց պարահրապարակը տոնածառն է, լույսեր որոնք անտեսանելի են, բայց զգալի են մարդու հոգում: Ամանորի գիշեր, երբ անջատվում են տունը լուսավորող լույսեր, միանում են Ամանորը լուսավորող լույսեր, որոնք կարծես Ամանորյա հրաշքներ լինեն: Ամանորյա լույսեր, Ամանորյա հրաշքներ

Sunday, December 10, 2017

Քիմիական ռեակցաներ տեսակները



Monday, December 4, 2017

Զեյթունի 1895-1896 թթ. ապստամբություն

Զեյթունի 1895-1896 թթ. ապստամբությունը հայերի պատասխանն էր Համիդյան կոտորածներին: Հայերի ինքնապաշտպանական ուժը կոտրելու համար իշխանությունները կարևորում էին նաև այս տարածաշրջանի հպատակեցումը։ Այդ հանգամանքը հասկանալով՝ հայ ազգային ուժերը, մասնավորապես հնչակյանները միջոցներ ձեռնարկեցին լեռնագավառն ամրացնելու ուղղությամբ։ 1895 թվականի ամռանը Զեյթուն տեղափոխվեցին հնչակյան Գարուն Աղասին (Կարապետ Թուր-Սարգսյան), մշեցի հայդուկ Մխո Շահենը (Մխիթար Սեֆերյան) և ուրիշներ։ Ապստամբության փաստական ղեկավար դարձավ Նազարեթ Չավուշը (Նորաշխարհյան)։
75-ամյա Ղազար Շովրոյանի և Աղասու գլխավորությամբ զեյթունցիները հոկտեմբերի սկզբներին սկսեցին ապստամբությունը։ Մինչև հոկտեմբերի 16-ի լուսաբացը զինաթափեցին թուրքական 700-հոգանոց կայազորը, գրավեցին 600 հրացան, գերմանական 2 հրանոթ և մեծ քանակությամբ այլ զինամթերք։ Զորանոցի վրա բարձրացվեց ապստամբների կարմիր դրոշը՝ «Զեյթունի անկախ իշխանություն» վերտառությամբ։ Կազմվեց Զեյթունի ժամանակավոր կառավարություն՝ Աղասու նախագահությամբ։
1895 թվականի նոյեմբերին Զեյթունի վրա շարժվեց թուրքական երկու բանակ։ Դեկտեմբերի սկզբին ընթացող անհավասար մարտերում հայերը ծանր կորուստներ պատճառեցին թշնամուն։ Ապստամբների շարքերը մի պահ նոսրացան։ Բայց ալեզարդ իշխան Կարապետ Բասիլոսյանը, կոչ անելով կռվել մինչև վերջին շունչը, կարողացավ մարտիկներին կրկին տանել գրոհի։ Թշնամին տվեց ավելի քան հազար սպանված և նահանջեց։ Զեյթունցիները, շրջապատված լինելով մոտ 4 ամիս, չունենալով բավարար սննդամթերք և զինամթերք, քաջաբար դիմադրում էին։
Զեյթունի այս հերթական հերոսամարտի լուրը հասնում է նաև Եվրոպա: Մեծ տերությունների միջամտությամբ 1896 թվականի հունվարի 30-ին Հալեպումկնքվում է հաշտություն։ Կառավարությունը պարտավորվում է
  • զորքերը հետ քաշել Զեյթունից,
  • ներում շնորհել հայերին, ապահովել նրանց կյանքն ու գույքը,
  • Զեյթունում պետք է նշանակվեր եվրոպացի կառավարիչ, իսկ տեղական պաշտոնակաները լինելու էին հայեր։
Այս լուրջ զիջումների դիմաց թուրքերը հնչակյան գործիչներից պահանջեցին զենքը հանձնել ու հեռանալ Զեյթունից։ Ապստամբության շնորհիվ տարածաշրջանը համեմատաբար քիչ տուժեց։

Նապոլեոն Բոնապարտ

Նապոլեոն I Բոնապարտ  օգոստոսի 15, 1769Այաչչո — մայիսի 5, 1821Լոնգվուդ ՀաուսՍուրբ Հեղինեի կղզիԲրիտանական անդրծովյան տարածքներ) ֆրանսիացիների առաջին կայսր‌ 1804 թ մայիսի 18-1814 թ ապրիլ 6 և 1815 թ մարտի 20- 1815թ հունիսի 22։ Շառլ Բոնապարտի և Լետիտիա Ռոմոլինոյի երկրորդ երեխան։ Որպես ռազմական գործիչ Նապոլեոն Բոնապարտը սկսեց կարիերան Տուլոնի պաշարումով՝ 1793 թ սեպտեմբերի 18- դեկտեմբերի 18։ 24 տարեկանում նշանակվեց Ֆրանսիայի առաջին հանրապետությանզորքերի գեներալ, ինչպես նաև Իտալիայի զորքերի հրամանատար։ Նա եկավ իշխանության 1799 թ-ի հանրահայտ 18 Բռումիերից հետո (նոյեմբերի 9)։ 1802 թ օգոստոսի 2-ին նշանակվեց Ֆրանսիայի Առաջին կոնսուլ, 1804 թ մայիսի 18-ին՝ ցմահ կոնսուլ։ Եվ վերջապես 1804 թ դեկտեմբերի 2-ին Փարիզի Աստվածամոր տաճարում Հռոմի պապի կողմից օծվեց կայսր։
Որպես զորքերի հրամանատար փորձել է լուծարել Մեծ Բրիտանիայիկողմից ստեղծված և ֆինանսավորված դաշնակիցների կոալիցիաները։ Դրա համար նա բանակը առաջնորդել է Նեղոսից և Ավստրիայից մինչև Պրուսիա և Լեհաստան։ Նրա բազմաթիվ փայլուն հաղթանակները (Արկոլ, Մարենգո, Աուստեռլից, Ֆրիդլանդ և այլն) ապահովեցին Ֆրանսիայի գերիշխանությունը մայրցամաքային Եվրոպայում (տես Նապոլեոնյան պատերազմներ)։
Որպես պետության ղեկավար կատարել է մի շարք բարեփոխումներ՝ վարչական, իրավունքի, տրանսպորտի, տնտեսության, գիտության և այլ ոլորտներում։ Նրա օրոք Ֆրանսիան հասավ իր տարածքային մեծության գագաթնակետին՝ ունենալով 134 դեպարտամենտ 1812 թ.-ի դրությամբ։ Հայտնի է Նապոլեոնի քաղաքացիական օրենսգիրքը, որը Ֆրանսիայում օգտագործվում է մինչ այսօր։ Ստեղծել է Ֆրանսիայի բանկը՝ 1800 թ-ին, որը գործում է մինչ այսօր։
Բացի ֆրանսիացիների կայսր լինելուց, նա նաև ստանձնել է Իտալիայի նախագաhի պաշտոնը՝ 1802-1805 թթ, ապա Իտալիայի արքայի՝ 1805-1814, ինչպես նաև հանդիսանում էր Ռեյնի կոնֆեդերացիայի պրոտեկտոր(պաշտպան)։ Նա նաև ստեղծեց Վարշավայի դքսությունը՝ տալով նրանց ներքին ինքնավարություն։
Մեծ Բրիտանիայի դեմ Նապոլեոնը կիրառում էր մայրցամաքային բլոկադայի քաղաքականությունը, որին միացան Նապոլեոնի դաշնակից պետությունները։ Ըստ որոշ պատմաբանների՝ Մայրցամաքային բլոկադան դարձավ Նապոլեոնի ձեռնարկած արշավանքների հիմնական պատճառը, նախ Իսպանիա, ապա Պորտուգալիա: 1807 թ Ֆրիդլանդում տեղի ունեցած ճակատամարտում Նապոլեոնը ջախջախեց Ռուսաստանինև ստիպեց նրանց կնքել պայմանագիր (Տիլզիտի պայմանագիր) և միանալ մայրցամաքային բլոկադային։ Երկար բանակցություններից հետո, հասկանալով, որ Ռուսաստանի կայսրությունը չի պատրաստվում հետևել Տիլզիտի պայմանագրի կետերին, 1812 թ-ին կազմակերպում է արշավանք դեպի Ռուսաստան, հասնում մինչև Մոսկվա, հաղթում Բորոդինոյի ճակաամարտում և մտնում Մոսկվա։ Սակայն չունենալով բավարար սնունդ և զենք՝ Բոնապարտը ստիպված նահանջում է՝ արդյունքում կրելով լուրջ վնասներ։
Չկորցնելով պահը՝ Մեծ Բրիտանիան ստեղծում է հերթական կոալիցիան: Ֆրանսիան լուրջ պարտություն է կրում Իսպանիայում (Վիտորիայի ճակատամարտ) և Գերմանիայում (Լայպցիգի ճակատամարտ)։ Լայպցիգի ճակատամարտից հետո դաշնակիցներն առանց դիմադրության մտնում են Փարիզ: Կնքվում է պայմանագիր՝ ըստ որի Ֆրանսիան վերադառնում է 1789 թվականի տարածքին, վերականգնվում է Բուրբոնների դինաստիան։ Իսկ Նապոլեոնին տրվեց Էլբա կղզին, որը պետք է հսկվեր անգլիական նավատորմի կողմից։ Էլբայում նա կատարեց մի շարք բարեփոխումներ, հատկապես ստեղծեց ճանապարհների զարգացած համակարգ, որի մի մասը պահպանված է մինչ օրս։
Հասկանալով, որ ֆրանսիացիները դեմ են Բուրբոններին, նա կարողանում է փախչել Էլբայից, ստեղծել նոր բանակ և վերականգնել կայսրությունը։ Նրա կառավարման այս շրջանը հայտնի է հարյուր օր (cent-jours) անունով։ Տանելով մի քանի հաղթանակ՝ 1815 թ հունիսի 18-ն նա որոշիչ ճակատամարտ է տալիս Բելգիայի Վաթեռլո բնակավայրի մոտ և կրում պարտություն։ Չնայած նրան, որ Նապոլեոնն ուներ հնարավորություն փախչել ԱՄՆ, սակայն նա հանձնվում է Մեծ Բրիտանիային, որն էլ նրան ուղարկում է Հարավային Աֆրիկայի մոտ գտնվող Սուրբ Հեղինե կղզի, որտեղ էլ 1821 թ մայիսի 5-ին վախճանվում է։
Նրա կյանքը և գործունեությունը դարձել են 18-րդ դարի իսկական լեգենդ։ Նապոլեոնին իրենց ստեղծագործություններում անդրադարձել են Բալզակը, Դյուման, Ստենդալը, Լերմոնտովը, Դոստոեվսկին, Տոլստոյը և այլն։ Նրա մասին ամենահայտնի գիրքը Էմանուել դը Լաս-Կասի Սբ Հեղինեի հուշերն է (Mémorial de Sainte-Hélène ), որը հեղինակը գրել է Նապոլեոնի թելադրանքով՝ ավելացնելով իր հիշողությունները։

Thursday, November 30, 2017

Օսմանյան կայսրություն

Օսմանյան կայսրություն

Օսմանյան կայսրություն , Թուրքական կայսրությունՕսմանյան Թուրքիա, եղել է կայսրություն հիմնադրված 13-րդ դարի վերջին Անատոլիայի հյուսիս արևմտյան հատվածում Բիլեջիքի և Սյոգյուտի մոտ օղուզների ցեղի առաջնորդ Օսմանի կողմից[4]: 1354 թվականից հետո օսմանցիները ներխուժեցին Եվրոպա և նվաճեցին Բալկանյան թերակղզին և կայսրությունը դարձավ միջմայրցամաքային կայսրություն: Օսմանցիները վերջ դրեցին Բյուզանդական կայսրությանը 1453 թվականին Կոստանդնուպոլսի նվաճմամբ Մեհմեդ II-ի կողմից[5]:
16-րդ և 17-րդ դարերում Սուլեյման I-ի գահակալման ժամանակ կայսրությունը հասավ իր հզորության գագաթնակետին` տիրելով Հարավարևելյան Եվրոպայիմեծ մասին, Կենտրոնական Եվրոպայի մի մասին, Արևմտյան Ասիային, Կովկասին, Հյուսիսային Աֆրիկային և Սոմալի թերակղզուն[6]: 17-րդ դարի սկզբին կայսրությունն իր տիրապետության տակ ուներ 32 պրովինցիա և մեծ թվով կախյալ երկրներ: Նրանցից շատերը միաձուլվեցին Օսմանյան կայսրությանը, մյուս մասը տարբեր միջոցներով ձեռք բերեց իր անկախությունը դարերի ընթացքում:
Կոնստանդինուպոլիս մայրաքաղաքով և Միջերկրական ծովի ավազանի վերահսկողությամբ, Օսմանյան կայսրությունը վեց դար շարունակ եղել է կապող օղակ Արևելքի և Արևմուտքի համար: Կայսրության վաղեմի հզորությունը աստիճանաբար թուլացավ Սուլեյման I-ից հետո[7]: Կայսրությունը շարունակեց ունենալ մրցունակ և ուժեղ տնտեսություն, հասարակություն և ռազմական ներուժ տասնյոթերորդ և տասնութերորդ դարերում[8]: Սակայն երկարատև խաղաղ պայմանների պատճառով (1740-1768) օսմանյան զինված ուժերի մարտունակությունը անկում ապրեց և ավելի թույլ էր իր եվրոպական մրցակից Հաբսբուրգներերի և Ռուսական կայսրություններից[9]: Օսմանցիների պարտությունները 18-րդ դարի վերջերին և 19-րդ դարի սկզբներին ստիպեց նրանց բարեփոխումներ իրականացնել զինված ուժերում, որը կոչվեց Թանզիմաթ: Բարեփոխումների արդյունքում օսմանյան բանակը դարձավ առավել մարտունակ, չնայած տարածքային կորուստների, հատկապես Բալկաններում, որտեղ ստեղծվեցին մի քանի անկախ պետություններ[10]: Կայսրությունը դաշինք կնքեց Գերմանիայի հետ 20-րդ դարի սկզբին` հույս ունենալով խուսափել դիվանագիտական մեկուսացումից, որը առաջ էր եկել տարածքային կորուստներից հետո և այսպիսով միացավ Առաջին համաշխարհային պատերազմին Կենտրոնական ուժերի կողմից[11]: Մինչ կայսրությունը կռվում էր արտաքին թշնամիների դեմ, երկրի ներսում նույնպես իրավիճակը պայթյունավտանգ էր, հատկապես Արաբական ապստամբություն սկսվեց արաբական երկրներում: Այս ժամանակ Օսմանյան կայսրությունը որոշեց ազատվել քրիստոնյա փոքրամասնություններից` կազմակեպելով հայերի, ասորիների և պոնտական հույների ցեղասպանությունները[12]:
Առաջին համաշխարհային պատերազմում Կենտրոնական ուժերը պարտություն կրեցին և Օսմանյան կայսրությունը սկսեց մասնատվել: Մերձավոր Արևելքի տարածքները անցան Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային: Հաջողությամբ ավարտված Թուրքիայի անկախության պատերազմը ընդդեմ դաշնակիցների բերեց Թուրքիայի հիմնադրմանը և Օսմանյան միապետության անկմանը[13]:

Wednesday, November 22, 2017

Տնային աշխատանք, (22.11.2017)

. Փակագծերում տրված բառերից ընդգծի՛ր ճիշտը։
  1. -(Աստված, Աստվածը) քեզ հետ,- ասաց իշխանը, խթանեց ձին և շուտափույթ հեռացավ։
  2. Մեր (թիմն, թիմը) հաղթեց գավաթի մրցաշարում։
  3. Քաղբանտարկյալների (կանայք, կանայքը) նստացույց են սկսել կառավարության շենքի առջև։
  4. Վերջապես (ուղեկցողն, ուղեկցողը) եկավ, և մեր արշավախումբը շարունակեց ճանապարհը։
  5. Քիչ անց (ամպրոպը, ապրոպն) որոտաց, և սկսվեց տեղատարափը։
  6. (Կարենն, Կարենը) ՝ իմ ավագ (եղբայրը, եղբայրն), արդեն ավարտել է դպրոցը։
. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը, ընդգծի՛ր կապերը
 Դպրոցը գյուղի ծայրին էր՝ բլրակի վրա: Հին գերեզմանատունը դպրոցի բակն էր: Մի ընդարձակ սենյակ էր, փայտե հասարակ նստարանների երկու շարք, դիմացի պատին՝ գրատախտակը: Պատուհանի ապակու տեղ խմորով փակցրել էին յուղած թուղթ: Միակ ժամացույցն ինձ մոտ էր: Մի օր՝ դեպի բլրակը բարձրանալիս,  ոտքս սայթաքեց, ընկա սառույցի վրա, գրպանիս մեջ ժամացույցս փշրվեց, և մինչև տարվա վերջը մնացի առանց ժամացույցի: Արև օրերին ստվերով էինք ժամ որոշում, թխպած ժամանակ՝ երբ հոգնեինք:

Sunday, November 19, 2017

Դասարանական առաջադրանք Կետադրի՛ր

 Կետադրի՛ր
Ի վերջո տեղավորվեցին` ըստ ուժի և անզորության, ըստ համարձակության, և խոնարհության:
Ըստ վանքի կարգուկանոնի` արդեն շատ ուշ էր, երբ Վարդանը հասավ մենաստան:
Հակառակ ընդունված սովորության` մենք արեցինք այն ամենը ինչ որոշել էինք:
Վաղուց մեռել է Օհան ամին և թաղված է այս ծառերի տակ` իր սրտի ուզածի համաձայն:
Բոլոր այս մարդիկ պիտի այցելեին մեզ` ըստ հայկական սովորության՝ առանց զգուշացնելու:
Հայրս, իր սովորության համաձայն, այդ երեկո նույնպես խնայեց մեզ:

Յուրաքանչյուր շարքում գտի՛ր կապը։
1. երբ, բացի, որովհետև, այնտեղ
2. մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
3. վրա, որևէ, և, մյուս
4. ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
5. հանուն, անուն, այնքան, սույն

Thursday, November 16, 2017

Իսպանիա

Պաշտոնական լեզուներն են իսպաներենը (ամբողջ տարածքում), կատալոներենը, բասկերենը, գալիցիերեն և արագոներենը։ Իսպանիայի բնակչությունը 46 030 109 մարդ է (2010)։ Մայրաքաղաքը Մադրիդն է։ Խոշորագույն քաղաքներն են Մադրիդը, Բարսելոնան, Վալենսիան, Սևիլյան, Սարագոսան և Մալագան: Իսպանիան երկրորդ ամենամեծ երկիրն է Արևմտյան Եվրոպայում և Եվրոպական միության տարածքում և հինգերորդ խոշորագույն երկիրը Եվրոպայում: Իսպանիան զարգացած երկիր է և 2015 թվականին ՀՆԱ-ի ծավալով աշխարհի խոշորագույն տնտեսությունների ցանկում զբաղեցնում էր 14-րդ հորիզոնականը: 504782 կմ2 տարածքով Իսպանիան աշխարհում 51-րդն է իր տարածքով։ Այն միայն 47000 կմ2 է փոքր Ֆրանսիայի և 81000 կմ2 ավելի մեծ է, քան ԱՄՆ նահանգ Կալիֆորնիան: Տեյդեն (Տեներիֆե, Կանարյան կղզիներ) ամենաբարձր գագաթն է Իսպանիայում և երրորդ ամենամեծ հրաբուխը աշխարհում։Արևմուտքում Իսպանիան սահմանակից է Պորտուգալիային, հարավում՝ Ջիբրալթարին և Մարոկկոյին: Հյուսիս-արևելքում, Պիրենեյան լեռնաշղթայի երկայնքով սահմանակից է Ֆրանսիային, ինչպես նաև գաճաճ պետություն Անդորրային:
  • Երկրի ղեկավար
    • թագավոր Ֆելիպե VI, 2014 Հունիսի 19-ից
  • Կառավարության նախագահ
    • Իսպանիայի վարչապետ . Մարիանո Ռախոյ, ընտրվել է 2011-ի նոյեմբերի 20-ին։

Իսպանիայում են բնակվում նախկին գաղութներից ներգաղթած բնակչության հետնորդներ՝ առավելապես Հասարակածային Գվինեայից և որոշ մասը Հյուսիսային-Սահարայից և Կարիբյան ծոցի երկրներից, որոնք վերջերս են բնակություն հաստատել Իսպանիայում։ Նաև զգալի մաս են կազմում Ասիայի էմիգրանտները, որոնց մեծ մասը չինացիներ, հնդիկներ, ֆիլիպինցիներ և մերձավոր արևելքի և հարավային ասիայի երկրներից են, Լատինական Ամերիկայի բնակչությունը նաև մեծ հատված է ապրում և ցուցաբերում է մեծ աճի միտում։ Մյուս աճող խմբերն են բրիտանացիները 760,000՝ 2006 թվականի տվյալներով, գերմանացիները և այլ էմիգրանտներ Եվրոպայի այլ տարածքներից։
Իսպանիայում մեծ թիվ են կազմում նաև գնչուները, որոնք ներգաղթել են 16-րդ դարից սկսած և այժմ կազմում են մոտ 700,000:
Իսպանիայում կա մեծ թվով հայկական համայնք, որոնք բնակվում են Մադրիդում, Բարսելոնայում, Վալենսիայում, Սևելիայում, Մալագայում, Կադիսում և այլ քաղաքներում: Հայերի թիվը Իսպանիայում մոտ 55.000 է։
Իսպանիայում ամենաճանաչված մարզաձևը ֆուտբոլն է սկսած 20-րդ դարի սկզբից։ Ռեալ Մադրիդը և Բարսելոնան երկու ամենաճանաչված ակումբներն են Իսպանիայում և աշխարհում։ Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականըհաղթել է Ֆուտբոլի եվրոպայի առաջնությունում 1964, 2008 և 2012 թվականներին և դարձել է 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն:
Բասկետբոլը, թենիսը, հեծանվասպորտը, հանդբոլը, մոտոսպորտը և ավելի ուշ Ֆորմուլա 1-ը նույնպես շատ կարևոր են Իսպանիայում, և նրան հաճախ չեմպիոններ են դառնում այս մարզաձևերում։ Ներկայումս Իսպանիան համաշխարհային սպորտում մեծ տեղ է գրավում, հատկապես 1992 Ամառային Օլիմպիական խաղերից հետ Բարսելոնայում, որը մեծ դեր խաղաց երկրում սպորտի զարգացման գործում։
Ռաֆայել Նադալը Իսպանիայի լավագույն թենիսիստն է, որը հաղթել է բազմաթիվ մեծ սաղավարտի և այլ մրցույթներում։ Ալբերտո Կոնտադորը իսպանացի լավագույն հեծանվորդն է, որը հաղթել է բազմաթիվ մրցույթներում, ներառյալ երեք անգամ Տուր դե Ֆրանսը:
Հայ-իսպանական առնչությունները սկիզբ են առնում հնագույն ժամանակներից, սակայն գործուն են դարձել միայն միջին դարերում՝ Կիլիկյան հայկական թագավորության ժամանակաշրջանում։ 1385 թ-ին Կաստիլիայի թագավորը հրովարտակով Մադրիդը (Վիլյառեալ և Անդուխար քաղաքների հետ) նվիրել է Լևոն Զ Լուսինյան արքային՝ ցկյանս տնօրինելու իրավունքով։ 16-17-րդ դարերում հաճախացել են հայ վաճառականների այցելությունները Իսպանիայի առևտրական կենտրոններ։ Ներկայումս Իսպանիայում բնակվում է 50.000 հայեր, որոնք ապրում են հիմնականում Մադրիդում, Բարսելոնայում, Սևիլյայում, Վալենսիայում և այլ քաղաքներում։ Իսպանիայում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական է նշանակվել Գասպար Պետրոսյանը, ով մեծ ջանքեր է գործադրում համայնքային կյանքը զարգացնելու ուղղությամբ։ Բարեկամական հարաբերություններ են հաստատվել Հայաստանի և Իսպանիաի միջև։



Տեյդե, Իսպանիայի ամենաբարձր լեռը (ՏեներիֆեԿանարյան կղզիներ)
Իսպանիա Զինանշան




Պատկեր:Flag of Spain.svg

                                                                                                              
Աուդիտորիո դե Տեներիֆե, Սանտա Կրուզ դե Տեներիֆե

Պաելյա, ավանդական վալենսիական ուտեստ[1
Սագրադա Ֆամիլիա, Բարսելոնա













                                     
Սուիդեդ դե լաս Արտես ի լաս Սիենսաս կիսագունդը, Վալենսիա
Գուգենհայմ թանգարանը Բիլբաոյում





                                    
Տոլեդո քաղաքը




                                        AVE Բարսելոնա-Մադրիդ





                      
PS10 Սևիլիայի արևային էներգիայի աշտարակը

Էներգետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]                               

Էներգետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենսիա քաղաքը


ՄադրիդԿուատրո Տորես Բիզնես կենտրոն                                   

Մարիանո Ռախոյ, վարչապետ


Տեյդե, Իսպանիայի ամենաբարձր լեռը (ՏեներիֆեԿանարյան կղզիներ)