Sunday, June 11, 2017

Ամառային Ճամբար Հաշվետվություն

Ամառային ճամբար առաջին շաբաթ

Առաջին օր- անհատական պլան. օրվա պատում

Երկրորդ օր- անհատական պլան, օրվա պատում

չորրորդ  օր-անհատական պլան, օրվա պատում

հինգերորդ օր-անհատկան պլան, օրվա պատում

Ամառային ճամբար, երկրորդ շաբաթ

Առաջին օր-անհատական պլան, օրվա պատում

Երկրորդ օր- անհատական պլան,օրվա պատում

Երրորդ օր-օրվա պատում




Ամառային ճամբար, երկրորդ շաբաթ, երկրորդ օր

Ընդհանուր պարապունքից հետո, ընկեր Անուշի հետ պատրաստվում էինք, մեր թատերական փառատոնին, հետո  խեցեգործություն, աշխատանք կավի հետ, այն էլ ինչ աշխատանք, ծեծում ենք խեղճ կավերին, բայց  միևնույն է, մի բան չի ստացվում, համենայնդեպս ինձ մոտ ընհարապես չի ստացվում: Հետո մեր ամենասիրելին, լող արևմտյան դպրոց-պարտեզում, հիանալի ժամանակ անցկացրինք,  խաղում էինք, ուրախ զվարթ ձայներ արձակում, նույնիսկ խեղդվում էինք հաճույքով: Հետո վերադարձ, ընդմիջում, օրվա պլանի և պատում գրանցում և վերջ:

Ամառային ճամբար, երկրորդ շաբաթ, առաջին օր, օրվա պատում

Այսօր առավոտյան պարապունքից հետո, պատրաստվեցինք թատերական փառատոնին, ընկեր Անուշը եկել էր և մենք փորձեցինք մեր տեքստը, հետո դասարանում լրացրեցինք ստուգատեսյան հայտերը, ամեն մեկը մի հայտ ուղարկեց, մի քանիսը մի քանի հատ ուղարկեցին, հետո սպորտի ժամ, հեծանիվ, հիանալի ժամանց: Բնականաբար ընդմիջում, հետո նորից ընկեր Անուշի մոտ:

Ճանապարհ դեպի Խոսրովի արգելոց

Այսօր մենք ուղեվորվեցինք դեպի Խոսրովի արգելոց, այնքան ոգեվորված էինք, որ չնկատեցինք, թե ինչպես հասանք տեղ: Հիանալի տեսարան էր, մի քիչ վտանգավոր, ես վախենում էի միայն այն մտքից, որ արջերը վերևի հատվածից կիջնեն ներքև, բանից պարզվեց կենդանիները մյուս կողմում էին, հանգստացանք: Մենք դժվարությամբ անցանք գետը, չնայածմի քանի երեխա այդ թվում ես անցանք կարճ ճանապարհով, որն ավելի լավ էր, անցանք գետը, մի քիչ քայլեցինք դեպի սարերը, պարզեցինք, որ այնտեղ մարդիկ են ապրում, իսկ ավելի կոնկրետ դա նրանց ամառանոցն էր, նստեցինք, մի լավ հաց կերանք, կշտացանք, թույլտվություն վերցրին Տիկին Արևիկից , որպեսզի բարձրանանք սարև, բարձրացանք սարը մեծ դժվարությամբ, չնայած ես անընդհատ մտափոխվում էի, քանի որ և վախենում էի, և չեի կարող, խոտերը ծակում էին ոտքերս, բայց երբ իջնում էի կովերից էի վախենում, ի վերջո որոշեցի իջնել,  կես ճանապարհը սահելով, կեսն էլ գլորվելով, սարսափելի էր, ոտքերս և ձեռքերս կարմրել էին և քոր էին գալիս, առվի մաքուր ջրով լավ լվացվեցի, գնացի Տիկին Արևիկի մոտ, պարզեցի, որ գետը Վեդի գետն է, տարածքնել կոչվում է Աղտուր, կամ Խոսրովի արգելոցի փեշ,մի խոսքով զրուցեցինք, նրանք վերջապես եկան, բոլորնել հոգնած, ջարդված, վերջապես գնացինք դեպի ավտոբուսը, նստեցինք մեր տեղերում և շարժվեցինք, գնացինք դպրոց այնպես ինչպես, որ եկել էինք Խոսրովի անտառ: Ուղղակի հրաշալի էր, շատ շնորհակալ եմ Ընկեր Հասմիկին և Ընկեր Ալլային այս հիանալի հնարավորության համար, որ տրվեց մեզ գնալու Խոսրովի արգելոց:






Thursday, June 8, 2017

Ամառային ճամբար, երկրորդ շաբաթ,երկրորդ օր

 Հունիսի 6

9:00-9:30-ընդհանուր պարապմունք
9:30-10:30-Պատրաստվում ենք թատերական փառատոնի
10:30-11:30-Խեցեգործություն
11.30-13:00 արևմտյան դպրոց- պարտեզի լողավազան
13։00-15:00-Անհատական պլանի գրանցում, օրվա լուսաբանում

Sunday, June 4, 2017

Ամառային ճամբար,անհատական պլան, Հունիսի 5

Հունիսի 5

1. 9:00-9:30-ընդհանուր պարապմունք
2. 9:30-10:30-Պատրաստվում ենք թտերական թառատոնի
3. 10:30-11:30-Ստուգատեսյան հայտերի լրացում
4. 11.30-12.30- Վարում ենք հեծանիվ
5. 12:30-13:00` ընդմիջում
6. 13։00-14:00- Ընկեր Անուշի մոտ, 

Ամառային ճամբար, հինգերորդ օր, օրվա պատում:

Առավոտյան պարապունքից հետո գնացինք բակ, ընկեր Անուշի հետ կրկնեցինք տեքստը, մենք ձայնագրելու ենք Ջանի Ռոդարիի Անտեսանելի տոնինոն հեքիաթը, սովորում էինք, թե ինչպես ճիշտ կարդալ, հետո գնացինք ընկեր Էմանուելի մոտ, նա պատմեց ԵՐԿԻՐ մոլորակի մասին, թե ինչու է այն թեք, ցերեկի և գիշերվա առաջացման մասին խոսեց: Հետո հավաքեցինք գումարները, առևտուր արեցինք, պատրաստեցինք մեր համով պիցցան, կերանք կշտացանք, ու գնացինք անհատական պլանն ու օրվա պատումը գրելու







Ամառային ճամբար, չորրորդ օր, օրվա պատում

Առավոտյան պարապունքից հետո գնացինք դասարան, ընկեր Անուշը եկավ, քննարկեցինք տեքստը: Հետո իրականացրինք ՙՙկանաչ անկյուն՚՚ նախագիծը,  ներքին բակի աստիճանների վրա տնկեցինք ծաղիկներ; Հետո գնացինք համերգի, հետո գրեցինք անհատական պլանը և պատումը:

Ամառային ճամբար, երկրորդ օր, օրվա պատում

Առավոտյան պարապունքից հետո գնացինք դասարան, դերասանուհի ընկեր Անուշը եկավ, առաջին հերթին ծանոթացանք, մի քանի բան կարդացինք և որոշեցինք...: Գնացինք բանգլադեշյան թափառումների, սկզբում գնացինք B4- ի այգի, այգեպանից հարցրինք, թե ինչպես խնամել գազոններ կոչվող բույսերը, հետո գնացինք եկեղեցու մոտի այգի, մի էիչ աղբ հավաքեցինք, և մի լավ զվարճացանք, ետ եկանք դպրոց գրեցինք անհատական պլանը և օրվա պատումը:







Ամառային ճամբար, առաջին օր օրվա պատում

Այսօր ճամբարային առաջին օրն է: Ես Հասմիկ Ուզունյանի ջոկատից եմ: Առավոտյան պարապունքից հետո գնացինք հարավային դպրոց, ՙՙսովորողը սովորեցնում է՚՚ նախագծի շրջանակներում կատարեցինք լոբացան, լոբացանը մասնակցում էին նաև երրորդ դասարանի տղաները, այս նախագծից մենք ավելի հմուտ դարձանք երեխաներին սովորեցնելու հարցում: Ետ դարձանք միջին դպրոց; Սպորտի ժամին գնացինք հրաձգարան, հետո ընդմիջում արեցինք, հետո գրեցինք անհատական պլանն ու օրվա պատում:







Friday, June 2, 2017

Ամառային ճամբար, անհատական պլան 30.05.2017

մայիսի-30

1. 9:00-9:30-ընդհանուր պարապմունք
3. Անհատական պլանի գրանցում, օրվա պատում

Ամառային ճամբար, անհատական պլան, 29.05.2017

Մայիսի 29

9:00-9:30-ընդհանուր պարապմունք
9:30-11:30-Սովորողը սովորեցնում է նախագիծ-լոբացան
11.30-12.30-Մարզական ժամ
12:30-13:00` ընդմիջում. 
13։00-15:00- Անհատական պլանի գրանցում, օրվա պատում

Ամառային ճամբար, անհատական պլան-02.06.2017

1. 9:00-9:30-ընդհանուր պարապմունք
2. 9.30-10:30-պատրաստվում ենք թատերական ներկայացմանը, Ջաննի Ռոդարի, Անտեսանելի Տոնինոն
3. 10:30-11.30-աշխարհագրական մենամարտեր, հանդիպում ընկեր Էմանուել
4. 11.30-12:00-ստուգատեսների պատրաստում
5. 12.30-13.00` ընդմիջում. սննդի կազմակերպումը որպես ինքնասպասարկում 
6. 13.00-13։30-ջերմոց -բուծարանում բույսերի խմանք 
7. 13:30-14:30-օրվա լուսաբանում