Tuesday, January 31, 2017

Լուսնյակ գիշեր է



Լուսնյակ գիշեր է,
Լուսինն է շողում պայծառ,
Իսկ աստղերը փայլում են անդադար,
Եվ ամենուր խաղաղություն է տիրում.

Լուսնյակ գիշեր է,
Գայլերն են ոռնում անվերջ,
Եվ ծաղիկներն են քնում օրվա վերջ,
Եվ ամենուր խաղաղություն է տիրում.

Լուսնյակ գիշեր է,
Քամին է միայն սուլում,
Եվ տերևն է խշշում,
Եվ ամենուր խաղաղություն է տիրում.

Լուսնյակ գիշեր է,
Լուսինն է միայն լուսավորում,
Եվ խաղաղ գիշեր պարգևում,
Եվ ամենուր խաղաղություն է տիրում՚

Հիոնոդոքսա, գարնանային ծաղիկ

Հիոնոդոքսան գարնանային ամենառաջին ծաղիկն է, աճում է ալպյան մարգագետիններում, ծովից 2 կմ բարձրության վրա, աճում է վաղ գարնանը, ընդամենը երկու շաբաթում, ունի բարակ ցողուն մոտ 15սմ, ցողունի վրա աճում են 3սմ տրամագծով ծաղիկներ, տասից տասնըհինգ հատ, լինում է մի քանի գույների, սպիտակ գույնից մինև կապույտ, Հիոնոդոքսան ցրտադիմացկուն է և շատ հեշտ է աճեցնել, առաձնապես խնամքի կարիք չունի:


Wednesday, January 25, 2017

Ճամբարային երրորդ շաբաթ, չորրորդ օր, անհատական պլան

9:00-9:30-ընդհանու պարապմունք
9:30-10:00-դիջիթեքի հայտերի լրացում,ստուգատեսի լրացում
10:00-11:00-Դիջիթեքյան վարպետության դասանդիպման վայրը՝ կենտրոնական ընթերցասրահ, 
Վարպետության դասը կվարի համակարգչային դիզայներ Ռոբերտ Աբազյանը:
Ծրագրում.
  • գրաֆիկական դիզայն
  • վեկտորային գրաֆիկայի հիմունքներ
11:00-12:30-անհատական պլանների լրացում,հաշվետվությաքն կազմում
12:30-13:00-ընդմիջում
13:00-14:30-օրվա ամփոփում,պատումներ,դիջիթեք և ստուգատես

Իմ ամանորը


Իմ ամանորը հետքրքիր անցավ, ամբողջ շաբաթ զբաղված էինք ամանորյա զանազան առաջադրանքներով, ես և տատիկը տան ուտեստներն էինք պատրաստում, հայրիկս տոնածառը բերեց և մի քանի ծանր աշխատանք արեց, մայրիկս խմորեղենները պատրաստեց, իսկ քույրս տան զարդարումը վերցրեց իրեն, անկեղծ շատ դժվար էր դերեր բաժանել, այսինքն վիճում էինք, թե ով խմորեղեն պատրաստի, ով զարդարի, ով ուտեստներ պատրաստի, ուտեստները ես լավ էի պատրաստում, համեղ է, տատիկս ու ես ուտեստներ պատրաստեցինք, քուրիկիս մոտ լավ է ստացվում զարդարելը, ուստի այդ աշխատանքը նրանն էր, մայրս հիանալի վարպետ է խմորեղենների հարցում, այնպես, որ շատ համեղ և լուսավոր ամանոր անցկացրինք, գուցե ամեն տարի նույն բանն է, բայց ամեն տարի, այդ նույնության մեջ ավելացնում ենք նոր բան, քանի որ նոր տարի է:

Ճամբարային երրորդ շաբաթ, երրորդ օր անհատական պլան

1.Առավոտյան ժամը 09:30-10:30 ձմեռային առցանց-տնային աշխատանքների հավաքագրում:
2.Ժամը 10:30-12:00 արևմտյան դպրոցում ծանոթացում ապագա ջերմոցի ծրագրերի հետ:
3.Ժամը 12:00-12:30 ծանոթություն Ռադիոյի մասնագետի հետ, մասնագետը պատմում է Ռադիոյի ծրագրերի մասին:
4.Ընդմիջում ժամը 12:30-13:00, ինքնասպասարկում
5.Օրվա լուսաբանում, անհատական պլանի կազմում:

Ճամբարային երրորդ շաբաթ, երրորդ օր

Այսօրվա մի մասը անցկացրինք արևմտյան դպրոցում (դպրոց-պարտեզ), առավոտյան կազմեցինք ձմեռային առցանց-տնային աշխատանքների ցուցակը, հավաքում ենք կատարած տնային աշխատանքները, հետո պարզ է գնացինք դպրոց պարտեզ, ահավոր ցուրտ, կարծես սառույց դարձանք, մտանք, մի քիչ տաքացանք, բարձրացանք կտուր, իդեպ մեզ ուղեկցում էր մի ուսուցչուհի ընկեր Տաթևը, կտուրին հանդիպեցինք Էդմոնդ Փաշինյանի հետ, ով մեզ պատմեց ապագա ծրագրերի մասին, կտուրը դառնում է ջերմոց, ջերմոցում լինելուեն զանազան բույսեր, մրգատու ծառեր և այլն: Նաև հարցաձրույց վերցրինք: Հետո գնացինք ներքև, մի սենյակում հավաքվել էինք, այսօրվա հյուրը ofline ռադիոյի մասնագետն էր, պատմեց ռադիոյի մասին, նաև նոր տեխնոլոգիայի և ծրագրերի մասին, որոնցով  հնարավոր է ռադիոյի հետ կապ հաստատել, ժամանակից շուտ իմանալ լուրերը և այլն: Մեկ օրում իհարկե շատ բան չիմացանք, բայց այնուամենայնիվ հասկացանք և իմացանք շատ հետաքրքիր բաներ: Ինչպես միշտ ցրտից դողալով հասանք դպրոց, ընդմիջում արեցինք և ամփոփեցինք այս օրը: Այսօր շատ բաներ իմացանք, իմացանք, որ ապագայում արևմտյան դպրոցը կունենա ջերմոց կտուրին, իմացանք շատ բաներ ռադիոյի մասին, ինչպես պատրաստել պրոֆեսոնալ ռադիո, իհարկե ոչ մանրամասնությամբ:

Sunday, January 22, 2017

Անհատական պլան, ճամբարային երրորդ շաբաթ, առաջին օր

1.Առավոտյան պարապունքից հետո ժամը 09:30-12:30 աշխատանք ջոկատներում
  • Գիտագործնական հավաքի նյութերի քննարկումներ, սովորողների դիտարկումների հավաքում, թողարկում` ըստ խմբերի:
  • Դիջիթեկյան նյութերի թողարկում
  • Առարկայական, տնային-ստուգատեսային փաթեթների քննարկումներ, հրապարակում դասավանդողի բլոգում։
  • Մարզական ստուգատեսի հայտակրումներ
2.Ընդմիջումից հետո ժամը 13։30-14։30 Մարզական ժամ
3.Ժամը 14:30-ից  նյութերի խմբագրում, վերջնական թողարկում
4. Օրվա լուսաբանում

Wednesday, January 18, 2017

Ճամբարային երկրորդ շաբաթ, երրորդ օր

Այսօր ճամբարային երկրորդ շաբաթվա, երրորդ օրն է, լավ օր անցկացրինք,  առավոտյան պարապունքից հետո  լրացրելենք անհատական պլանները, հետո լրացրինք դիջիթեքի հայտերը, խաղացինք կենդանիների լոտո, շատ հետաքրքիր էր, խաղից հետո գնացինք համերգասրահ, լավ երաժշտություն և ծափեր լսեցինք, հետո նորից խաղ հետո պիցցա, պատրաստեցինք պիցցա, շատ համովեր, այս օրը ամենալավ օրերից մեկն էր:

Tuesday, January 17, 2017

Անհատական պլան, ճամբարային երկրորդ շաբաթ, երրորդ օր

1.Առավոտյան պարապունքից հետո Ժամը 09:00-10:00 դասարանում լրացնումենք անհատական պլանները:
2.Հետո լինելու է ծաղկատարություն, բերում ենք և տանում ենք ծաղիկները, ժամը10:00-11:00
3.Լրացնումենք  դիջիթեքի հայտերը Ժամը 11:00-12:30:
4.13.00-13.30` հեղինակային կրթական ծրագրի համերգ-ներկայացման նախագծեր: Ճամբարի մասնակիցները Մարմարյա սրահում։

5. 13:00-14:30-օրվա լուսաբանում բլոգների կարգավորում

Wednesday, January 11, 2017

Ճամբարային երրորդ օր

Այսօր Հունվարի տասնմեկն է, ճամբարային երրորդ օրն է: Առավոտյան գնացինք ագարակ ձիերի հետ ծանոթանալու, շատ հուզված էի, որովհետև առաջին անգամ ձի կտեսնեի և բացի այդ և վախենում եմ ձիերից, մտանք ագարակ, տեսանք ձիերին և շներին, որոնք վախեցնում էին մեզ իրեց հաչոցներով, միայն մի քանի հոգի քաջ մոտեցան և շոյեցին շներին, ընկեր Խորենը և ընկեր Լուսինեն սովորեցնում էին մեզ ձիերին մոտենալու կանոնները, պետք է ձիուն մոտենալ ձախից և այնպայման դիմացից, այլ ոչ ետևից, ընկեր Լուսինեն  ձիերից մեկի՝ Բոմի վանդակը բացեց, բոլորը գնացին նրա մոտ, շոյեցին, ես վախս մասամբ հաղթահարելով հանգիստ մոտեցա Բոմին և շոյեցի, բայց հրաժարվեցի կերակրել, վախեցա: Հետո վերադարձանք դպրոց, համեղ ընդմիջում արեցինք և շարունակեցին պատրաստել ծաղկամաններ, ես և ընկեր Հասմիկը  գնացին, որ ծաղիկներ բերեն, բերեցինք և տնկեցինք: Ահա այսպես ուրախ, զվարթ և հաճելի ժամանակ անցկացրին այսօր:






Tuesday, January 10, 2017

Անհատական պլան ճամբարային երրորդ օր

1.Առավոտյան պարապունքից հետո ժամը 09:30-10:30 Ագարակում ձիավարություն, ծանոթություն ձիերի հետ, սովորել ձիերի հետ շփման կանոնները:
2.Ընդմիջում ժամը 12:30-13:00, ինքնասպասարկում, տեխնոլոգիական հմտությունների ցուցադրում:
3.Գեղարվեստի դպրոցում 13.00-13.30` հեղինակային կրթական ծրագրի համերգ-ներկայացման նախագծեր: Նելլի Փիլոյան, Ժաննա Հակոբյան և սովորողներ:
4.Նախագծային գործունեություն, ամփոփում, անհատական պլանի կազմում,  բլոգում նյութերի տեղադրում:

Ճամբարային երկրորդ օր

Առավոտյան զվարթ պարապունքից հետո, թարմացած շտապեցինք դասարան, շարունակեցինք ծաղկամաններ պատրաստել, ավելի գունեղ և վառ, այս անգամ ծաղկամանները ներկում ենք եղունգի գունավոր լաքերով, միքիչ հետո ջոկատից երկու աղջիկ՝ ես և Կատրինը գնացինք խոհանոց, օգնեցինք խոհարարներին աղցան և բուտերբրոտներ պատրաստելիս, հետո շտապեցինք հրաձգարան, մարզական տրամադրություն էր, բոլորս կրակեցինք, լավ էր, հետո ընդմիջմանը թեյըմպեցինք և ճաշեցինքա: Բարձրացանք դասարան և ամփոփեցինք այսօրվա օրը, կազմեցինք անհատական պլաններ, այսպես ուրախ և զվարթ անցավ մեր ճամբարային երկրորդ օրը:










Անհատական պլան Հունվարի 10 ճամբարային երկրորդ օր

1.Ընդհանուր պարապունքից հետո ժամը 09:30-11:00 Նախագծային աշխատանք, շարունակում ենք կանաչ անկյան բազմացում, պատրաստում ենք ավելի գունեղ ծաղկամաններ, որոնք կգեղեցկացնեն կանաչ անկյունները:
2. Ժամը 11:00-12:30 Մարզական ժամ, մարզական տրամադրություն հրաձգարանում, սովորում ենք կրակել:
3.Ընդմիջում, թեյըմպում միասին, կատարում ենք ինքնասպասարկում, հմտությունների ցուցադրում:
4.Ամփոփում, լուսաբանում, նյութերը տեղադրում ենք բլոգում, ներկայացնում ենք նաև անհատական պլան:

Monday, January 9, 2017

Ձմեռային ճամբար առաջին օր

Ամբողջ ճամբարի ընթացքում լինելու եմ Հասմիկ Ուզունյանի խմբից, այսօր ճամբարի առաջին օրը  կատարեցինք նախագծային աշխատանք, պատրաստել ենք ծաղկամաններ ՙՙՃամբարային առաջին օր, Նախագծային աշխատանք՚՚; Խաղացինք ինտելեկտուալ խաղ, ընկեր Հասմիկը հարցեր տվեց և մենք բանավոր քննարկեցինք: Ինտելեկտուալ խաղ, հարցեր

Ինտելեկտուալ խաղ

1. Ո՞ր հյուսվածքներն են ծածկող:
2. Չղջիկները ինչպե՞ս են կողմնորոշվում քարանձավներում:
Չղջիկները թռչելուց արձակում են ձայն, եթե ձայնը վերադառնում է ուրեմն դիմացը առարկա կա:
3. Ի՞նչու են զինվորականները, բարձր ձայնով զինվորական տեխնիկա օգտագործելիս,կրակելու ժամանակ բղավում: 
Զինվորները կրակելու ժամանակ բերանը բաց են պահում, որպեսզի ձայնից թմբկաթաղանթը չպայթի:
4. Կայծակի ժամանակ դուք տեսնում եք առաջինը լույսը հետո լսում եք ձայնը: Ի՞նչ է դա նշանակում:
Նշանակում է, որ լույսի արագությունը գերազանցում է ձայնի արագությունը:
5. Կատուները յոթերորդ հարկից ընկնելուց 30%-ով քիչ շանս ունեն ողջ մնալու,քան քսաներորդ հարկից: Ըստ տրամաբանության, ի՞նչու է դա այդպես:
Յոթերորդ հարկից ընկնելով կատուները չեն կողմնորոշվում թե ինչ դիրք ընդունել, որպեսզի չվիրավովեն, իսկ քսաներորդ հարկից ընկնելով, նրանք բավականին երկար ժամանակ ունեն դիրքն ուղղելու:
6. Ո՞ր մոլորակն է նկարներում:
Յուպիտեր
Подпись отсутствует
7. Դելֆիններ ունեն մոտավորապես 100 ատամ,բայց դրանք չեն օգտագործում ծամելու համար:Ի՞նչ գործողության համար է այն ծառայում:
Դելֆինները ատամները օգտագործում են որսը բռնելու համար, ինչ որ բան բռնելու համար:
8. Եթե գունային սպեկտրում չկա սև գույնը,ինչպե՞ս եք դուք այն տեսնում:
9. Գունային սպեկտրում չկա սպիտակ գույնը ,ինչպե՞ս եք դուք դա տեսնում:
10. Եթե փչած փուչիկի վրա լցնենք կիտրոնաթթու այն կպայթի:Ի՞նչու
Որովհետև կիտրոնաթթուն քայքայիչ հատկություն ունի

Առաջին օրը ճամբարում ՙՙ09.01.2017՚՚













Ճամբարի ընթացքում լինելու եմ Հասմիկ Ուզունյանի ջոկատից: Այսօր պատրաստեցինք ծաղկամաններ, պատրաստեցինք շինարարական ներկի դույլերով, կտորի թափոններով ,սկավառակներով և  շշերով, շինարարական ներկի դույլը զարդարեցին կտորից հյուսերով, ամրացրինք նաև կոճակներ: Շշերը կտրեցին մեջտեղից, ներկերով ներկեցինք, շշի վերևի մասը ամրացրինք ներկված սկավառակին հակառակ: Այդ ծաղկամանների մեջ տնկելու ենք ծաղիկներ, որոնցով ավելացնելու ենք Միջին դպրոցի կանաչ անկյունները: