Thursday, September 28, 2017

Հայոց Լեզու,Դասարանական առաջադրանքներ, 28.09.2017

Կետադրի՛ր:
Չէ, ծովի հետ մտերիմ մարդը դժվար է համակերպվում ցամաքի կյանքին. իրեն մշտնջենական տարագիր է զգում: Մարմնական ու հոգեկան ուժերի մեծ մասը թմբիրի մեջ է մնում` անգործածելի, չբավարարող: Չի հասկանում թե’ մարդկանց կռիվները, փոքրիկ շահերի շուրջը դարձող հսկայական աղետները, թե’ ամեն ինչ լափող կրակը: Ցամաք իջնելու օրից ի վեր` նրա անելիքը ոչ այլինչ էր, եթե ոչ ծովի հետևից վազելը:
Որոշի՛ր՝ տրված բառերն ինչ կազմության են
Ծառ-Պարզ
Տնակ-Ածանցավոր
Գործիք-Ածանցավոր
Ջրհոր-Բարդ
Առևտուր-Բարդ
Քաղաք-բարդ
Մեծ Մասիս-Բարդ
Մակբայ-Ածանցավոր
Մակերես-Ածանցավոր
Անգիտություն-Ածանցավոր
Աման-չաման-Բարդ
Սարսափ-Ածանցավոր
Սրբավայր-Բարդ
Տիեզերանավ-Բարդ
Լողափ-Բարդ
Գրիչ-Ածանցավոր
Գիրք-Ածանցավոր
Տետր-Պարզ
Փակագծերում տրված բառերից ընդգծե՛ք տվյալնախադասությանը համապատասխանողը
. Ժամանակակիցները պատմում են, որ Եղիշե Չարենցը հաճախ էր իջնում Հրազդանի ձորը՝ ջրի խոխողջունը լսելու:
. Մինչև վաղորդայն դեռ երկու ժամ կար:
. Սֆինքսը շանթացայտ  հայացքով այրում էր բոլոր զբոսաշրջիկներին:
. Դողդոջյուն  ձեռքերը վեր պարզած՝ նա անեծքի ու դառնության խոսքեր էր մրմնջում:

Հայոց Լեզու,առաջադրանքներ 24.09.2017

Առանձնացրու՛ առարկա՝ անձ, իր, կենդանի, բնության երևույթ, զգացմունք, եղելություն, գաղափար ցույց տվող բառերը:
Առկարկա-Թփուտ,փղոսկր:
Անձ-Զինվոր, ընկերուհի, դերձակ:
Կենդանի-Լուսան,կրիա,նժույգ,մրջյուն:
Բնության երևույթ-Կարկուտ, սյուք, ձնհալ:
Զգացմունք-Թախիծ,քնքշություն,նախանձ,բարություն, արհամարանք:
Եղելություն-Պատերազմ,գզվռտոց,ընթրիք,ճաշկերույթ:
Գաղափար ցայց տվող բառերը-Հաղթանակ,պատիվ,կարծիք,երազանք,զգացմունք,
բարեկամություն:
Իր-Վզնոց,գիրք, բազրիք:
Հաղթանակ
փղոսկր
, թախիծ, զինվոր, պատերազմ, պատիվ, գզվռտոց, լուսան, կարկուտ, սյուք, քնքշություն, կրիա, ընկերուհի, կարծիք, բազրիք, ընթրիք, երազանք, զգացմունք, ձնհալ, նժույգ, նախանձ, գիրք,  բարեկամություն, վզնոց, թփուտ, դերձակ, մրջյուն, բարություն, արհամարհանք, ճաշկերույթ:
Լրացրու՛ բաց թողնված տառերը
Քամին աղմուկով բացեց լուսամուտի փե-կերը: Ոչինչ չ-ր երևում, բացի փողոցի ծայրին վառվա- լապտերի պ-տոր թա-ծալի լույսից: Կատաղի բոցերը ճե-քում էին  թու-պերի թանձրու-յունները: Հրացանավոր մար-ն ան-ամ այդտեղ մեծ զգուշությամ- է շարժվում, որպե-ի անտառում վ-խտացող գազա-երին կեր չդառնա:
Կազմի՛ր նախադասություններ՝ տրված բառերը գործածելով թ՛ե որպես հասարակ, թե՛ որպես հատուկ անուններ. նվեր, ավետիս, մարտիրոս, անդրանիկ, բուրաստան, ռազմիկ պարգև, գոռ:

Հայոց Լեզու, Առաջադրանքներ (15.09.2017)

Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի:
Ա. Ձևեր, արտեր, հարցեր, սարքեր, զենքեր, դեզեր, օրեր:
Բ. Երկրներ, տարիներ, գնացքներ, նվերներ, վայրկյաններ, ուղևորներ:
Գ. Թոռներ, դռներ, մկներ, ձկներ, լեռներ, բեռներ:
Դ.  Աստղեր, արկղեր, վագրեր, անգղներ, սանրներ:
Երկու խմբի գոյականների հոգնակին կազմի´ր:
Օրինակ`
Դասագիրք- դասագրքեր, վիպագիր- վիպագիրներ:
Ա.Դասագրքեր, հեռագրեր, արոտավայրեր, լրագրեր, ծառաբներ, մրգաջրեր, մրջնաբներ, ծաղկեփնջեր, միջնապատեր:
Բ.Վիպագրեր, մեծատներ, զինակիրներ, ժամացույցներ, կողմնացույցներ, երգահաններ, քարահատներ, պատմագիրներ, քանդկագործներ:
Փակագծում տրված բառերը դարձրո´ւ հոգնակի և գրիի´ր կետերի փոխարեն:
Ամերիկացի վիճակագիրները պարզել են, որ օրվա ընթացքում ամենաշատը քայլում են անասնապահները ու հողագործները:  Երկրորդ տեղում գյուղական նամակատարներն  են: Հաջորդը  մատուցողներն ու բուժքույրն են: Նրանցից  զգալիորեն քիչ են քայլում ոստիկանները, հետախույզները ու  պահակները: Ամենից քիչ քայլում են նահանգապետները ու նախարարները:

Հայոց Լեզու, Առաջադրանքներ (14.09.2017)

Առաջադրանքներ (14.09.2017)

Ընդգծված բառերը հոմանիշներով փոխարինիր:
Ա) Հոմանիշները ընտրիր տրվածից:
Աղթամար կղզին, որ հայտնի է հինավուրց հիշատակներով, փռվում է Վանա լճի հարավարևելյան մասում: Զմրուխտե կղզին, վիթխարի կետ ձկան կերպարանքով,մեկնում է հարավից հյուսիս՝ պոչն ու հսկա գլուխը դեպի վեր ցցած:

Բ) Հոմանիշները գտիր ինքդ:
Ծաղիկների արքա ընտրվեց, բայց և այնպես վարդը: Ընտրվեց այլապես, բնավորությունն իսկույն փոխեց, Պարծեցավ: Անգամ իրեն ընտրողներին էր վերևից նայում: Շուտով բոլորը հուսախաբվեցին: Մի խումբ ծաղիկներ նրա դեմ ապստամբեցին:
Այս մասերը միացնելով՝ բառեր կազմիր.
Հոգի+վիճակ-Հոգևիճակ
հոգի+որդի-Հոգեզավակ
ոգի+ավորված-ոգևորված
տարի+վերջ-տարեվերջ
ոսկի+վառ-ոսկեվառ
ալի+հեր-ալեհեր

Wednesday, September 27, 2017

Գունավոր Գույնը

Եթե մարդիկ ծննդյան օրվա առթիվ միմյանց մաղթում են, որ նրանց կյանքի ճանապարհը կանաչ անցնի, իսկ ես կմաղթեմ, որ գունավոր լինի: Մի գույնը չի սազում աշխարհին, գունավորով լցվում է մարդկանց կյանքը: Ինձ համար գունավորը գույն է: Գունավոր, գույն, ստիպված չես գույների միջև ընտրություն կատարել: Գունավորի մեջ մի գույնից ավելի շատ չկա, կյանքի հետաքրքիր պահերը գույների մեջ են, գունավորի մեջ:Եթե ինձ հարցնեն, թե որ գույնն եմ սիրում, կպատասխանեմ կարմիր, իսկ եթե հարցնեն, թե որն եմ նախընտրում կպատասխանեմ ԳՈՒՆԱՎՈՐ:

Tuesday, September 26, 2017

Ժամանակ և բացահայտում:

<<Ի՞նչ է Ժամանակը>>, ում հարցնում եմ դժվարանում է պատասխանել: Ես կփորձեմ իմ կարծիքն արտահայտել, եթե հասկանալի լինի այն: Եթե ժամանակը կանգ առնի, կյանքը նույնպես կանգ կառնի: Իմ կարծիքով ժամանակը մեզ հետ կատարվող ամեն մի պահը տանում է ետ բայց ոչ առաջ, այսինքն այն չի կարող լինել ոչ ներկա, և ոչ էլ ապագա: Անցյալ դա անցած վարկյանն է և հիշողությունը, ներկան հիմա է, իսկ ապագան հաջորդ վարկյանը, երբ ապագան դառնում է ներկա, իսկ ներկան անցյալ, և անցյալն էլ հիշողություն է, ուրեմն ժամանակը հիշողությունը է , կյանքը նույնպես: Սա իմ գլխից դուրս եկած ամենաանհավանական միտքն է, որ երբևե արտահայտել եմ, և այն պարզապես հիմարություն է: (Միթե՞ ես կարող եմ հասկանալ, թե ժամանակն ինչ է՞ , միթե՞ կարող եմ կարծիք կազմել այդ մասին, այո կարող եմ, բայց  այդ միտքը երբեք խելացի չհամարեք: Այո ես մեծամիտ եմ, մտածում եմ, որ ինչ որ հիմար միտք կարտահայտեմ և այն կդառնա մի խելացի փիլիսոփայություն հանրության համար:) Ժամանակը կյանք է, կյանքը հիշողություն:  Սա իմ մեկ միլիոներորդ կարգախոսն է, եթե չհաշվենք այն, որ ես երբեք իմ կարգախոսը չեմ փոխել, Միշտ եղիր հիմար, դա լավագույն փիլիսոփայությունն է կյանքում: Եթե այս միտքը ձեզ ծանոթ լինի ինչ որ տեղից, ապա չմտածեք , թե ինչ որ տեղից վերցրի, շատ հաճախ պատահում է, երբ մի բան եմ ասում, բայց այդ իմ ասածը արդեն եղել է:

Քամի

Քամին կյանքի ամենահաճելի զգացմունքն է, որ երբևե ունեցել եմ, երևի մտածեցիք շատ եմ սիրում քամի, դե քամին ,որպես բնության երևույթ այնքան շատ չեմ սիրում, թեթև քամին սիրում եմ,բայց ուժեղ քամուց սաստիկ վախենում եմ, չնայած, որ ինձ հաճելի է թվում այդ վախը, չգիտեմ ինչու: Իսկ ուժեղ քամուց վախենում եմ, որովհետև այն կարծես վատ հիշողություն լինի, որը իմ կյանքում չի եղել անգամ, դրանք իմ վախերն են: Քամին որպես զգացմունք շատ եմ սիրում, ինչու՞ ասացի, որ քամին զգացմունք է, որովհոտև միայն քամին կարող է ներթափանցել մարդու սրտի մեջ և դուրս հանել նրա ամենախորը զգացմունքը, այդ  պատճառով, երբ քամի է լինում, ես արտահայտում եմ իմ հույզերը բարձրաստիճան խենթությամբ:   Անկեղծ ես չգիտեմ թե այդ ինչ զգացմունք է, որն առաջանում է հենց քամու ժամանակ, ես այդ զգացմունքը պահել եմ իմ սրտի խորքում, ոչ դա սիրահարվածություն չե, որովհետև սիրահված ժամանակ մարդն իրա զգացմունքը կամ արտահայտում է , կամ չի արտահայտում, իսկ  իմ այս թաքնված զգացմունքը արտահայտվում է քամու ժամանակ: Քամի բնության երևույթներից ամենախորհրդավորն ու սարսափելին:

Friday, September 22, 2017

. Վերլուծի՛ր կարդացածդ գիրքը՝ ներկայացնելով.. հեղինակին
.վերնագիրը
.Ինչի՞ մասին էր ստեղծագործությունը
.ի՞նչը քեզ առավել դուր եկավ
.ի՞նչը դուր չեկավ
.ինչո՞ւ ընթերցեցիր հենց այդ գիրքը
.խորհուրդ կտա՞ս ընկերներիդ ընթերցել նույն ստեղծագործությունը: Ինչու՞:
.Ո՞րն է հավանածդ միտքը, արտահայտությունը, հատվածը
. այլ…
Կարդացել եմ <<Հոբիթը>> գիրքը: Հոբիթը թզուկից էլ փոքր արարած է, անունը Բիլբո Պարկենց, Պարկենցները շատ խաղաղ են, նրանք արկածներ չեն սիրում, Բիլբո Պարկենցի մայրը, Ծերուկ Թուկի երեք դստրերից մեկն է, Ծերուկ Թուկը արկածներ սիրում եր, բայց հարազատները փորձում էին ամեն ինչ թաքցնել: Բիլբոյի տունը կոչվում է Հոբիթահոր, այն հողի տակ է, այնքան մաքուր, այնքան հարմարավետ, Բիլբոն սիրում եր հյուրեր ընդունել, բայց չեր սիրում, որ իրեն առանց զգուշացնելու ներս են մտնում: Պայծառ օր էր, խաղաղ, Բիլբոն տան դիմաց նստած ծխամորճ էր ծխում, հայտնվեց Գանդալֆը, նա կախարդ էր, որտեղ նա հայտնվում էր, այնտեղ ել արկած էր ծնվում, այսպես սկսեց Հոբիթի արկածները, նա տասներեք թզուկների հետ գնաց Թորինի պապու թաքցրած գանձը գտնելու, Այսպես Բիլբո Պարկենցը, աշխարհի ամենախաղաղ արարածը դառնում է, արկածախնդիր մի հոբիթ: Ինձ դուր եկան Բիլբոյի արկածները, նաև սկսբի մասը, քանի որ մի քիչ ծիծաղելի էր, այդ ամենը պատկերացնելով անդադար ծիծաղում էի:  Սիրում եմ արկածախնդիր գրքեր, այս գիրքը իմ կարդացած ամենարկածային գիրքն է, Հարրի Փոթերից հետո իհարկե: Խորհուրդ կտամ բոլորին կարդալ այս գիրքը, հետաքրքիր իրադարձություններով, և խաղաղ և ակտիվ, մի խոսքով կարող եք կարդալ: 

Tuesday, September 12, 2017

Քիմիա, Ամառային առաջադրանքներ

2) Մարմիններ և նյութեր

Մարմիններ                                        նյութեր

Ծառ                                                     Արծաթ
                                                   
Քար                                                      Ոսկի

Սեղան                                                 Ֆոսֆոր

Մարդ                                                  ալյումին



3)

Խառնուրդներ


Համասեռ                                          Անհամասեռ

Աղի լուծույթ                                     Կավաջուր

օդ                                                        Յուղն ու ջուրը

սոդան և ջուրը                                   Նավթը և ջուրը



4)

Քիմիական և ֆիզիկական երեվույթներ


Քիմիական                                                     Ֆիզիկական


Ձվի նեխելը                                                      Ապակու կոտրվելը

Երկաթի Ժանգը                                               Մոմի հալումը

Սպիրտի այրում                                               Ֆիլտրում

Մագնեզիումի այրումը                                    գոլորշացում

Պղնձի տաքացում                                           ջրի եռալը





Monday, September 11, 2017

Լաց ու ծիծաղ

Որոշեցի վերլուծությունը վերածել շարադրության, իսկ ավելի կոնկրետ փոխեցի վերնագիրը, իսկ թե ինչու, չեմ կարող բացատրել: Երբեք չծիծաղեք այնպես ինչպես մի մարդ ով ծիծաղում է թքած ունենալով կատակի վրա, այսինքն կեղծ: Տղան հայտնվել եր այնպիսի իրավիճակում, որտեղ նրան կփրկեր միայն ծիծաղելը , իսկ նա  կարող ե՞ր, երբ նրան ստիպում եին ծիծաղել առանց  պատճառի, ստիպողն էլ լացակումած աչքերով էր: Լացել ևծիծաղել իրար ետեվից, տարօրինակ է, բայց խորիմաստ, տղան հասկացավ իր սխալը և սկսեց լաց լինել, հետո, երբ  զգաց, թե ինչու էր լաց լինում, սկսեց ծիծաղել ու հիշել այն բոլոր դեպքերը, որոնք իր համար ծիծաղելի եր:  Չգիտես ինչու, բայց, երբ ծիծաղում ես, աշխարհում ամեն բան ծիծաղելի է թվում, դա այն ժամանակ է, երբ բնական ծիծաղով ես ծիծաղում, մարդը չի կարող ստիպված ծիծաղել: Երբեք չեմ կարողացել վերլուծել Սարոյանի ստեղծագործությունները, սա էլ բացառություն չէ: