Wednesday, March 22, 2017

Սպիտակ ձիու ամառը

Ես կարդացի Վիլյամ Սարոյանի ՙՙՍպիտակ ձիու ամառը՚՚ պատմվածքը, այն Արամի և նրա զարմիկ Մուրադի մասին էր, Մուրադը սպիտակ ձի էր գողացել ագարակատեր Ջոն Բայրոնից և վաելում էր այդ ձին, մի օր եկավ իր զարմիկի՝ Արամի մոտ և հարցրեց արդյոք Արամն ուզում է ձի հեծնել, դե իհարկե ուզում էր դա իր երազանքն էր: Նրանք ամեն առավոտ ձի էին հեծնում, և երբ մի օր Արամն իմացավ, որ ձին Ջոն Բայրոնինն է, մի փոքր վախեցավ , բայց չուզեց ձին նրան տալ, քանի  դեռ չէր սովորել ձի հեծնել, ի վերջո վերադարձրին: Այս պատմվածքը ազնվության մասին էր, երբեք չպետք է ստել, գողության անել, չարաշահել ազնվությունը, բայց երազանքին հասնելու համար ամեն ինչ պետք է անես: Ես կանաչ, դեղին, կարմիր, կապույտ և մանուշակագույն   գույներով կնկարագրեի այս պատմվածքը, կանաչը բնության գույնն է այդպիսով ես բնություն կնկարեի, դեղինը արևի գույնն է, հետևաբար արև կնկարեմ, կարմիրը  իմ սիրելի գույնն է և պարզապես կներառեմ պատկերի մեջ, կապույտը երկնքի և ազատության գույնն է, երբ ձին թռչում է , կարծես երկնքում լինի, մանուշակագույնը խաղողների գույնն է և խաղողը հայրենիքի բարիքն է, այսպիսով ես հայաստանը կնկարագրեմ: Արամը խենթ էր, բայց հենց դա է պետք մարդուն, որ նա հասնի իր երազանքին, եթե մարդն ունի երազանք, ունի նպատակ և ունի քաջություն և մի քիչ խենթություն, ուրեմն նա կհասնի իր երազանքին:

Sunday, March 19, 2017

Վիլյամ Սարոյան

Ո՞վ է  Վիլյամ Սարոյանը․ստեղծագործական կյանքը․գտնում ենք տեղեկություն, ընթերցում ենք , կազմում ենք հարցեր։Հարցադրումների միջոցով  ծանոթանում ենք Վ․ Սարոյանին և նրա ստեղծագործություններին։


Ինչ աշխատանքներ է կատարել Վիլյամ Սարոյանը իր ընտանիքը պահելու համար:

Ինչպես է Վիլյամ Սարոյանը ինքնակրթություն ստացել:

Ինչ էր տվել մայրը Վիլյամ Սարոյանին, որից հետո նա կողմնորոշվեց իր ապագայի հարցում:

Առաջին անգամ երբ է տպագրել իր ստեղծագործությունները և ում ստորագրությամբ:

Ինչ է ասել Վիլյամ Սարոյանը ինքն իր մասին:

Tuesday, March 14, 2017

Օշինդր-դառը, դեղաբույս


Օշինդրի ցողունը ճյուղավորվող է, կանգուն կամ վեր
բարձրացող, բարձրությունը՝ 20-150 սմ, թեթևակի թավոտ, ստորին մասում՝ փայտացած։ Ցողունները և տերևները գորշ արծաթավուն են և ծածկված են մանր մազմզուկներով։ Տերևները կրկնակի, եռակի փետրաբաժան են, արծաթավուն։ Ցողունի վերին մասի տերևները մանր են, հերթադիր, կանաչավուն, արմատամերձերը՝ ավելի խոշոր, մոխրագույն։
Պատրաստուկները (մզվածք, թուրմ) օգտագործում են որպես ախորժաբեր և մարսողությունը կարգավորող, ճիճվամուղ միջոց՝ ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների, նաև պոդագրայի, Ֆուրունկուլի ժամանակ։ Հայկական օշինդրից պատրաստում են ավելներ։
Դեղաբույսը ցրտադիմացկուն է, չորակայուն, լուսասեր, պտղակալում է կանոնավոր։
Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները և ծաղկակիր գլխամասերը։ Տերևները մթերում են մինչև բույսի ծաղկելը, իսկ ծաղկաբույլերը` մինչև ծաղիկների բացվելը։ Հումքը չորացնում են թիթեղյա ծածկով տանիքում, փռված կամ կախված վիճակում։ Չոր հումքը պահում են պարկերի մեջ, 3 տարի ժամկետով։ Այն կազմում է նախնականի 24-25 %-ը։
Դեղաբույսն ունի բուժական կիրառման վաղնջական պատմություն։ Դեռևս Պլինիոսն այն օգտագործել է խպիպի դեպքում և նշել, որ եթե ոտքերին կապեն օշինդր, ապա վերանում է հոգնածությունը։ Լոնիցերուսը առաջարկել է ուտելիքին ավելացնել օշինդր, որպեսզի ուժեղանա ստամոքսը, լավանա մարսողությունը և թույներն ու լեղին դուրս գան օրգանիզմից։ Ավիցեննան դեղաբույսը համարել է լեղամուղ, միզամուղ, հակաջերմային, դաշտանը կանոնավորող և ստամոքսի գործունեությունն ուժեղացնող միջոց։ Օշինդրը՝ գինու հետ խառնված, նա առաջարկել է ուղիղ աղու ճաքվածքի և թութքի, իսկ բրնձի և մեղրի հետ՝ ճիճվակրության, սնկային թունավորումների, աչքի և ականջի հիվանդությունների և որոշ ուռուցքների ժամանակ։ Մեծ գիտնականը նշել է նաև, որ եթե բույսը խառնվի թանաքին, վերջինս ամուր կլինի և թղթից պոկ չի գա, իսկ շորի մեջ դնելուց՝ այն վանում է ցեցին։
Մ. Հերացին դեղաբույսն՝ առանձին կամ խառնուրդների ձևով, նշանակել է լյարդի և փայծաղի խցանումների, ստամոքսի ուռուցքի, ջրգողության, հեպատիտների, գլխացավերի, աչքի և ոսկրերի հիվանդությունների, մալարիայի, ձգձգվող ջերմերի և այտուցների ժամանակ։ Բժշկապետն օշինդրը համարել է ստամոքսը կազդուրող և տոնուսավորող միջոց։ Ամիրդովլաթը, բացի վերոհիշյալ դեպքերից, դեղաբույսը տարբեր ձևերով ու եղանակներով օգտագործել է կլոր և տափակ որդերի, լեղաքարերի, մաշկային խոցերի, ասթմայի, ստամոքսացավերի, ստամոքսի խոցի, բքնածության, կարիճի կծածի, արճիճով թունավորման դեպքերում։ Ըստ բժշկապետի, դեղաբույսը՝ մեղրի հետ տալով, օգնում է դեղնուկին և կաթվածահարին, ականջի ցավին, չի թողնում որ մարդ շուտ հարբի ալկոհոլային խմիչքներից, լավացնում է լսողությունը, բացում միզակապությունը, դաշտանը, ամոքում թութքը, լավացնում երեսի գույնը։ Ամիրդովլաթի մեջբերումներով, Մատային օշինդրն օգտագործել է ատամների ոսկրափուտի, Սահակը՝ նողկանքի և դաշտանի ետպահումների, Արճիճանիսը՝ ստամոքսասրտային ցավային վիճակի, Մասրճուեն՝ փսխման և վիժումների, Ըռուֆոսը՝ մաստիտների, Էհանան՝ բորբոքական ջերմերի ժամանակ և այլն։
Ղ. Ալիշանի մեջբերումով, հայկական հին բժշկարաններում նշվում է, որ օշինդրի ծաղիկները՝ եփուկի ձևով, օգնում են արյունալուծին, ջարդվածքներին, հետանցքի շրջանի ցավերին, դժվարամիզությանը, թունավորումներին, գազանահարին, կարիճահարին։ Ծխելուց՝ տան միջից փախցնում է սողուններին, նշի յուղով կաթեցնելով ականջի մեջ՝ կտրում է վերջինիս ցավը։ Իսկ հայկական այլ աղբյուրներում նշվում է նաև, որ դեղաբույսն օրգանիզմից հանում է մաղձը, մաքրում ստամոքսը, օգնում այտուցներին և բարձր ջերմությանը, լյարդի և երիկամների հիվանդություններին, ռևմատիզմին, քոսին, քորին, միգրենին, ականջի թարախային բորբոքումներին, մեղրի և գինու հետ կիրառելուց՝ առաջացնում է քուն։


Monday, March 13, 2017

Գործնական աշխատանք, քիմիա

Երկաթի  և  ծծմբի  խառնուրդի  բաժանումը  մագնիսով  և  ջրով
Սարքավորումներ`Սպիրտայրոցբաժակմագնիս­­
Ազդանյութեր`ծծմբի  փոշիերկաթի  փոշիջուր
Վերցրեք  մաքուր  ծծմբի  փոշիորին  մոտեցրեք  մագնիսըՈչինչ  տեղի  չի ունենաքանի  որ  ծծումբը  մագնիսի  կողմից  չի  ձգվումԱյնուհետև  այդ փոշին  լցրեք  բաժակով  ջրի  մեջԾծմբի  փոշին  չի  լուծվիչի  սուզվի  և  կմնա ջրի  մակերեսին:
Վերցրեք  մաքուր երկաթի  փոշի  ու  մագնիսը  մոտեցրեք  այդ  փոշունԵրկաթի փոշին  կձգվի  դեպի  մագնիսը:Մինչդեռ  ջրի  մեջ  լցնելիս  այս  փոշին  նույնպես չի  լուծվիբայցի  տարբերություն  ծծմբի  փոշուկսուզվի  ու  կնստի  բաժակի հատակին:
Այժմ  խառնեք  այս  երկու  նյութիերկաթի  ու  ծծմբի  փոշիներըԿստանաք անհամասեռ  խառնուրդ:Այս  անգամ  մագնիսը  թղթի  միջոցով  մոտեցրեք  խառնուրդինԵրկաթի  փոշին  կձգվի  դեպի  մագնիսն  ու  ծծումբից  կանջատվի:Կրկին  խառնեք  երկաթն  ու  ծծումբըԽառնունդը  լցրեք  ջրի  մեջձողով խառնեք  ու  թողնեք  հանգիստ  վիճակումԵրկաթը  կնստի  հատակինիսկ ծծումբը  կմնա  ջրի  երեսին:

Քիմիա, գործնական աշխատանք, Սպիրտի ջրային լուծույթի թորումը

Թորում`Սպիրտի  ջրային  լուծույթի  թորումը
  ՍարքավորումներԿլորատակ  կոլբքիմիական  սառնարանընդունիչ կոլբ,սպիրտայրոց
Ազդանյութեր`սպիրտջուր
Այս  եղանակով  կարելի  է  բաժանել  տարբեր  եռման  ջերմաստիճան  ունեցող համասեռ  խառնուրդներԿլորատակ  կոլբիհաճախ  էլ`  այսպես  կոչված Վյուրցի կոլբի  մեջ  լցնել  թորվող  հեղուկըընդ  որումհեղուկի  ծավալը  չպետք է  գերազանցի  կոլբի  ծավալի  ²/3-ըայսպես`հեղուկը  դուրս  կշարժվիԿոլբը միացվում  է  սառնարանինթեք  խողովակն  իջեցվում  է  ընդունիչ  կոլբի  մեջ:Թորվող  հեղուկով  կոլբի  ներսի  ջերմաստիճանին  հետևում  են  կոլբի բերանին  խցանով  ամրացված  ջերմաչափի  միջոցով:

Քիմիա, գործնական աշխատանք, կերակրի աղի մաքրումը

Գործնական  աշխատանք `Խառնուրդներից  մաքուր  նյութերի ստացւոմըԵրևանի քարհանքից  բերված  կերակրի  աղի  մաքրումը:
Կերակրի  աղի  մաքրումը
ՍարքավորումներԼաբորատոր  կալանսպիրտայրոցբաժակձագարֆիլտրի թուղթապակե  ձողկոլբճենապակյա  թաս
Ազդանյութեր`կերակրի  աղջուր
Բաժակում  լցրեք  աղտոտված  կերակրի  աղը  և  վրան  ավելացրեք  ջուրըխառնեք   ապակե  ձողի  միջոցովԻնչպիսի՞  խառնուրդ  ստացաքՍտացված պղտոր  հեղուկը  ֆիլտրեքՉլուծվող  մանր  մասնիկները  հեղուկից  բաժանելու նպատակով  օգտագործում  են  չսոսնձված  ծակոտեն  թուղթորից  և պատրաստում  են  ֆիլտր:
Ֆիլտրի  թղթի  պատրաստումը  պատկերված  է  նկարի  վրաԱղի  պղտոր լուծույթը  ֆիլտրի  վրա  լցրեք  ապակե  ձողի  վրայովորի  ներքին  ծայրն ուղղեք  դեպի  ձագարի  պատըհեղուկի  շիթը  պետք  է  ուղղվի  ձագարի պատինԻնչպիսի՞  խառնուրդ  է  ստացված  ֆիլտրատը:
Ստացված  Ֆիլտրատը  լցրեք  գոլորշացման  ճենապակե  թասի  մեջորը տեղադրեք  կալանի  օղի  վրաՕղի  տակ  տեղավորեք  ու  վառեք սպիրտայրոցը  այնպեսոր  բոցի  արտաքին  մասը  թասի  հատակին  հպվի,  և լուծույթը  տաքացրեքՀեղուկ  մերթ  ընդ  մերթ  խառնեք  ապակե  ձողովոր չցայտիԵրբ  թասի  մեջ  լուծույթը  թանձրանատաքացումը  դադարեցրեք  ու թողեք  այնքանմինչև  հեղուկն  ամբողջությամբ  շոգեհանվիև  առաջացած աղի  բյուրեղները  լրիվ  չորանան:
Ստացված  աղը  համեմատեք  այն  աղի  խառնուրդի  հետորը  ձեզ տրամադրված  էր  սկզբում:

Քիմիա, Մաքուր նյութեր, խառնուրդներ, համասեռ և անհամասեռ խառնուրդներ

Մաքուր նյութեր և խառնուրդներ:Համասեռ և անհամասեռխառնուրդներ
:Քիմիայում «նյութ» բառը գործածում են մաքուր նյութ իմաստով:Իրականում հաճախ հանդիպում են ոչ թե առանձին մաքուր նյութեր,այլ նյութերի խառնուրդներօդբնական ջրերկաթ և այլն:
Մաքուր են համարվում այն նյութերըորոնք կազմված են միատեսակկառուցվածքային մասնիկներից (մոլեկուլատոմիոն):
Եթե նյութը մաքուր էապա նրա ֆիզիկական և քիմիականհատկությունները հաստատուն են:
Հատկությունների հաստատունությունը նյութի մաքրությանհատկանիշն է:
Խառնուրդները պարունակում են երկու կամ ավելի նյութերիկառուցվածքային
մասնիկներ (մոլեկուլատոմիոն):
                                                      ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹ
 ՄԱՔՈՒՐ ՆՅՈՒԹ`որոնք այլ խառնուրդներ չեն պարունակում և օժտված են խիստ որոշակի բաղադրությամբ,հատկություններով և կառուցվածքով :                                                                              

ԽԱՌՆՈՒՐԴ`երկու և ավելի նյութերի համակցություններ են,որտեղ նյութերը պահպանում են իրենց հատկությունները Խառնուրդի  բաղադրամասերը միմյանցից կարելի է բաժանել այս կամ այն ֆիզիկական  եղանակով:Խառնուրդները լինում են համասեռ և անհամասեռ:


                                                                                             Համասեռ խառնուրդներում հնարավոր չէ տարբերել խառնուրդառաջացնող նյութերընույնիսկ մանրադիտակովՕրինակ՝ շաքարիկամ աղի ջրային լուծույթըՀամասեռ խառնուրդներում նյութըմանրանում է մինչև առանձին մասնիկներՕրինակ՝շաքարիլուծույթում շաքարի մոլեկուլները հավասարաչափ բաշխվում են ջրիմոլեկուլների:Օդը թթվածինազոտ և ածխածնի (IV) օքսիդ գազերիհամասեռ խառնուրդ էորում O2, N2 և CO2 գազերը փոխադարձհավասարաչափ բաշխվում են միջմոլեկուլային տարածություններում:Բենզինը մի քանի հեղուկների համասեռ խառնուրդ է:
Անհամասեռ խառնուրդներում բաղադրիչները տեսանելի են անզենաչքով կամ սովորական օպտիկական մանրադիտակովՕդըհողը,ծովի ջուրըքարերը և բնության մեջ առկա գրեթե բոլոր նյութերըխառնուրդներ են Անհամասեռ խառնուրդները կարող են տարբերբաղադրություններ ունենալ.