Tuesday, September 26, 2017

Ժամանակ և բացահայտում:

<<Ի՞նչ է Ժամանակը>>, ում հարցնում եմ դժվարանում է պատասխանել: Ես կփորձեմ իմ կարծիքն արտահայտել, եթե հասկանալի լինի այն: Եթե ժամանակը կանգ առնի, կյանքը նույնպես կանգ կառնի: Իմ կարծիքով ժամանակը մեզ հետ կատարվող ամեն մի պահը տանում է ետ բայց ոչ առաջ, այսինքն այն չի կարող լինել ոչ ներկա, և ոչ էլ ապագա: Անցյալ դա անցած վարկյանն է և հիշողությունը, ներկան հիմա է, իսկ ապագան հաջորդ վարկյանը, երբ ապագան դառնում է ներկա, իսկ ներկան անցյալ, և անցյալն էլ հիշողություն է, ուրեմն ժամանակը հիշողությունը է , կյանքը նույնպես: Սա իմ գլխից դուրս եկած ամենաանհավանական միտքն է, որ երբևե արտահայտել եմ, և այն պարզապես հիմարություն է: (Միթե՞ ես կարող եմ հասկանալ, թե ժամանակն ինչ է՞ , միթե՞ կարող եմ կարծիք կազմել այդ մասին, այո կարող եմ, բայց  այդ միտքը երբեք խելացի չհամարեք: Այո ես մեծամիտ եմ, մտածում եմ, որ ինչ որ հիմար միտք կարտահայտեմ և այն կդառնա մի խելացի փիլիսոփայություն հանրության համար:) Ժամանակը կյանք է, կյանքը հիշողություն:  Սա իմ մեկ միլիոներորդ կարգախոսն է, եթե չհաշվենք այն, որ ես երբեք իմ կարգախոսը չեմ փոխել, Միշտ եղիր հիմար, դա լավագույն փիլիսոփայությունն է կյանքում: Եթե այս միտքը ձեզ ծանոթ լինի ինչ որ տեղից, ապա չմտածեք , թե ինչ որ տեղից վերցրի, շատ հաճախ պատահում է, երբ մի բան եմ ասում, բայց այդ իմ ասածը արդեն եղել է:

No comments:

Post a Comment