Tuesday, May 17, 2016

Աշուն

Աշնան սառը քամին է փչում, բայց ուրախ եմ ես,
Տերևները ընկնում են ահա, բայց  ուրախ եմ ես ,
Հորդ անձրևն է թափվում գլխիս, բայց ուրախ եմ ես
Ուրախ եմ, որ կա աշուն
Ուրախ եմ, որ կա ցուրտ
Ուրախ եմ, որ կան բնության պայծառ գուները.

Մայրիկ

Իմ անուշ մայրիկ, իմ քնքուշ մայրիկ,
Քեզ սիրում եմ ես անչափ,
Դու գարնան նման պայծառ ես,
Արևի նման միշտ ուրախ ես.

Իմ անուշ մայրիկ, իմ քնքուշ մայրիկ,
Քեզ սիրում եմ ես անչափ,
Դու ինձ համար մի աշխարհ ես,
Ծաղկի նման անուշ բուրում ես.

Իմ անուշ մայրիկ, իմ քնքուշ մայրիկ,
Քեզ սիրում եմ ես անչափ,
Կա արդյոք քեզ նման,
Իմ սիրելի, անուշ մայրիկ.