Wednesday, May 24, 2017
Բոլոր զգացմունքները կարդում են հայացքի և աչքերի միջոցով, բացի...
Զգացմունքները կարդում են հայացքի և աչքերի միջոցով: օրինակ՝ բարկացած մարդու մեկ հայացքը բավական է, որ հասկանաս, որ նա բարկացած է, բայց դա այն դեպքում, երբ շատ բարկացած է, եթե քիչ է բարկացած, ուրեմն կթաքցնի, բայց աչքերից ու իր արարքներից կարող ես հասկանալ: Կան նաև այնպիսի մարդիկ, ովեք ձևացնում են,թե բարկացած են, որ մի քիչ վախեցնեն, բայց աչքերից երևում է ՝ նա հանգիստ է: Տխրությունը, մարդիկ դա թաքցնում են, բայց հարազատ մարդու սիրտը զգում է նա տխուր է , թե ոչ, բայց ուրիշ մարդիկ դա կարող են կարդալ նրա հայացքից և աչքերից, ուրախությունը, ատելությունը և այլն, բացի մի բանից՝ սիրուց: Սերը, սերը կարող ես հասկանալ ավելի ուշ, քան այն հայտնվում է քո սրտում, կարող է այն միանգամից մտնի քո մեջ և դու կհասկանաս դա: Սերը ստիպում է մարդուն գոռալ այդ սիրո մասին, երբեմն էլ մարդիկ զսպում են իրենց: Ոչ ոք երբեք չի հասկանա ամեն ինչ նայելով մարդու աչքերին, սերը խորհրդավոր է:
Labels:
Մայրենի,
շարադրություննր
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment