Thursday, October 26, 2017

Գյուլիստանի հաշտության պայմանագիրը,պատմություն

Գյուլիստանի Հաշտության Պայմանագիրը 1813, ստորագրվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև հոկտեմբերի 24–ին, ՂարաբաղիԳյուլիստան (Խաչեն) գյուղում, 1804-1813 ռուս–պարսկական պատերազմից հետո։
Գյուլիստանի հաշտության պայմանագիրով Ռուսաստանին անցան Դաղստանը, Վրաստանը, Մեգրելիան, Իմերեթը, Գուրիան, Աբխազիան, Բաքվի, Ղարաբաղի, Շիրվանի, Դերբենդի ու Թալիշի խանությունները, Լոռու, Ղազախի, Շամշադինի, Իջևանի, Շիրակի և Զանգեզուրի շրջանները։ Ռուսաստանը Կասպից ծովում ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունք ստացավ։ Երկու երկրների վաճառականներին ազատ առևտրի իրավունք տրվեց։ Առաջադիմական նշանակություն ունեցավ Անդրկովկասի ժողովուրդների համար. նրանք ազատվեցին պարսկական և թուրքական զավթիչների մշտական արյունալի և կործանարար հարձակումներից, վերջ գտավ ֆեոդալական տարանջատվածությունը։ 1828–ի Թուրքմենչայի հաշտության պայմանագրի կնքումով Գյուլիստանի հաշտության պայմանագրը չեղյալ համարվեց։

Թուրքմենչայի Պայմանագիրը,պատմություն

Թուրքմենչայի Պայմանագիրը 1828  ստորագրվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև փետրվարի 10-ին, Պարսկաստանի Արևելյան Ադրբեջան նահանգի Թուրքմենչայ գյուղում՝ 1826-1828 թթ. ռուս–պարսկական պատերազմներին վերջ տալու համար։
1828 թ. Թուրքմենչայի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Իրանի միջև՝ նշանավորելով 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ավարտը։ Պայմանագիրը ստորագրվել է փետրվարի 21-ին Թուրքմենչայ գյուղում(Թավրիզի մերձակայքում)։ Ռուսական կողմից այն ստորագրել է Իվան Պասկևիչը, Պարսկաստանի կողմից՝ արքայազն Աբաս-Միրզան։ Խաղաղության պայմանների մշակմանը մասնակցել է Ալեքսանդր Գրիբոյեդովը։
Այն կնքելով՝ երկու երկրները համաձայնվեցին հետևյալի մասին։
  1. Պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ Իրանը հանձնում է Երևանը և այսօր Ադրբեջանի մաս կազմող՝ Նախիջևանը, Թալիշը, Օրդուբադը և Արրան նահանգի Մուղան շրջանները Ռուսաստանին, ինչպես նաև այն շրջանները, որ Ռուսաստանին էր հանձնել Գյուլիստանի պայմանագրի ընթացքում։
  2. Արաքսն է նոր սահմանը Իրանի և Ռուսաստանի միջև, «Արարատ ղալայից մինչև Աստարա-ի գետի ելանցքը»։
  3. Պայմանագրի 6-րդ հոդվածի համաձայն՝ Իրանը խոստացավ Ռուսաստանին վճարել 10 քորուր ոսկի (1828 թ. արժույթով)։
  4. Պայմանագրի 8-րդ հոդվածի համաձայն՝ պարսկական նավերը կորցնում են իրենց իրավունքները Կասպից ծովում և իր ափերին շրջելու, որը տրվում է Ռուսաստանին։
  5. Իրանը ճանաչում է կապիտուլյացիայի իրավունքներ Պարսկաստանում գտնվող ռուսերի համար։
  6. Պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն՝ Ռուսաստանը շահում է իր հյուպատոսարան պատվիրակներին Պարսկաստանում այլուր ուղարկելու իրավունքը։
  7. Պայմանագրի 13-րդ հոդվածի համաձայն՝ պատերազմի գերիների փոխանակում։
  8. Պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն՝ Պարսկաստանը ուժադրված է տնտեսական պայմանագրեր կնքել Ռուսաստանի հետ՝ ինչպես որ Ռուսաստանը կոնկրետացնի։
  9. Պայմանագրի 7-րդ հոդվածի համաձայն՝ Ռուսաստանը խոստանում է աջակցել Աբբաս Միրզային որպես Պարսկաստանի թագաժառանգը Ֆաթհալի Շահի մահից հետո։
  10. Պարսկաստանը պաշտոնապես ներողություն է խնդրում իր կողմից Գյուլիստանի պայմանագրի համաձայնությունների խախտման համար։
  11. Պայմանագրի 15-րդ հոդվածի համաձայն՝ Ֆաթհալի Շահը խոստանում է հյուսիսարևմտյան շրջանում որևէ խանությունների անջատման շարժունմերը չհալածել։

Ադրիանապոլսի պայմանագիր, պատմություն

Ադրիանապոլսի պայմանագիր, կնքվել է 1829 թվականի սեպտեմբերի 2-ին, 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո։ Համաձայն պայմանագրի՝
Բաղկացած է 16 հոդվածից և մեկ առանձին ակտից։ Ադրիանուպոլսի հաշտության պայմանագրով Ռուսաստանին անցան Դանուբիգետաբերանն իր կղզիներով, Սև ծովի կովկասյան ափերը՝ Կուբանի գետաբերանից մինչև Աջարիայի հյուսիսը՝ Անապա և Փոթի նավահանգիստներով, Ախալցխայի փաշայությունը՝ Ախալքալաք և Ախալցխա բերդերով։ Ռուսահպատակներին իրավունք վերապահվեց ազատ առևտուր անել Թարքիայում, ռուսական և օտարերկրյա առևտրական նավերին թույլատրվեց անարգել անցնել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։ Թուրքիան պարտավորվեց 1,5 տարում վճարել 1,5 միլիոն հոլանդ, գուլդեն ռազմատուգանք, ճանաչեց Հունաստանի, Մոլդավիայի, Վալախիայի ու Սերբիայիինքնավարությունը։
13-րդ հոդվածով սահմանվեց փոխադարձ գաղթի իրավունք։ Թուրքահպատակ հայերը կարող էին 18 ամսվա ընթացքում, իրենց շարժական գույքով, տեղափոխվել Ռուսաստան։ 1829–1830թվականներին շուրջ 75-80 հազար հայ Էրզրումից (Կարին), Կարսից, Բայազետից գաղթեց Անդրկովկաս։ Թուրքիան ճանաչեց Վրաստանի, Իմերեթի, Մեգրելիայի ու Գուրիայի, ինչպես և 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով Երևանի և Նախիջևանի խանությունների միացումը ռուսական կայսրությանը։ Ադրիանուպոլսի հաշտության պայմանագիրը ամրապնդեց Ռուսաստանի տնտեսական–քաղաքական դիրքը Բալկաններում, Սև ծովի ու նեղուցների վրա և Անդրկովկասում։

Sunday, October 22, 2017

Մի աշնանային օր

Մի աշնանային օր, քայլում էի փողոցովհանկարծ մի դեղնակարմրավուն տերև ընկավ գլխիս, հետո, դանդաղ պարելով, ընկավ գետնին, հասկացա, որ աշունը եկել է, եկել է անձրևոտ օրերին այս կողմ այն կողմ վազվզելու պահը, եկել է տերևների մեջ զվարճանալու պահը, եկել է աշունը։ Աշունն ինձ համար ռոմանտիկ եղանակ է։ Անձրևոտ օրերին ուզում եմ դուրս գալ ու պարել անձրևի տակ, երգել, զգալ գետնին կաթկթող անձրևի ռիթմը, զգալ աշունը; Կյանքիս մեջ առաջին անգամ սիրեցի ցուրտը, հասկացա՝ ինչպես զգալ աշունը, պարզապես պետք է սիրել այն, ինչ իր հետ բերում է աշունը, նույնիսկ ցուրտը, նույնիսկ այն , երբ հանկարծակի անձրև է գալիս ու դու ձեռքիդ տակ ոչ մի բան չունես պաշտպանվելու համար։ Ծիծաղելի է աշունը. մի օր տաք, մի օր ցուրտ, մի օր ուրախ, մի օր տխուր ծիծաղելի է ու խորհրդավոր: Իրականում բոլոր եղանակներն էլ խորհրդավոր են, բայց ամեն եղանակ իր խորհրդավորությունն ունի, և ամեն անգամ փոխվում է , ամեն անգամ մի նոր աշուն։ Մի աշնանային օր, քայլում էի փողոցով․․․

Քիմիա, անօրգանական նյութերի դասակարգումը

Նյութը տարածության մեջ որոշակի ծավալ զբաղեցնող մասնիկների համախումբ է,խիստ որոշակի հատկություններով,կառուցվածքով և զանգվածով օժտված։ Նյութն ունի երկու բաժին պարզ և բարդ,պարզ նյութերը կազմված են մեկ տեսակի ատոմներից,բարդ նյութերը կազմված են երկու և ավելի տեսակի ատոմներից։ Տարրը դա ատոմների որոշակի տեսակ է;
Պարզ նյութն ունի երկու բաժին մետաղներ և ոչ մետաղներ, Մետաղները բացի սնդիկից պինդ են, պլաստիկ են, ունեն մետաղական փայլ, ունեն ջերմա և էլեկտրահաղորդականություն,մետաղները վերջին շերտում ունեն չորսից քիչ էլեկտրոն։ Ոչ մետաղները, եթե պինդ են փխրուն են,մեծ մասամբ հեղուկ և գազային նյութեր են,չունեն մետաղական փայլ,չունեն ջերմա և էլեկտրահաղորդականություն։ Վերջին շեչտում ունեն չորսից շատ էլեկտրոն, ունեն էլեկտրոններ զգելու հատկություն։Բարդ նյութը կազմված է չորս բաժնից, օքսիթ, թթու,հիմք և աղ; Օքսիդներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են երկու տարրի ատոմներից, որոնցից մեկը թթվածին է։


Thursday, October 19, 2017

Ողջույն ես Ռուզաննան եմ...


Ողջույն ես Ռուզաննան եմ, սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի միջին դպրոցում, 8-1 դասարանում: Սիրում եմ շատ ստեղծագործել,ուրախությամբ հայտարարում եմ, որ աշխատանքներս կտպագրվեն <<Լուսապսակ>> թերթում, գլխավոր խմբագիրը ընկեր Ծովինարն է, ում հետ հանդիպել եմ մի քանի անգամ, նա շատ ջերմ ու բարի անձնավորություն է, նրան շատ եմ սիրում: Թերթում կան բազում այլ հետաքրքիր բաժիններ, ներկայացվում են աշակերտների աշխատանքները, զարմանալիքներ, կատակներ, պատմություններ և գլուխկոտրուկներ: Շուտով թերթը կլինի նաև իմ դպրոցում: <<Մենք Կարող ենք>> ՀԿ-ն զբաղվում է հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանությամբ: Հաճախում եմ կազմակերպության զարգացման պարապմունքներին: Կազմակերպվում են հետաքրքիր ու զարգացնող խաղեր,տեսական ու գործնական դասեր և այլն, դասերն ու բարձր տրամադրությունը ապահովում են կազմակերպության կամավորները՝ մեր ընկերները:Այսքանն իմ մասին:

Monday, October 16, 2017

Աբու Լալա Մահարի պոեմից տողեր, վերլուծություն:

Եվ կինն ի՞նչ է որ… խորամանկ, խաբող, առնախանձ մի սարդ, հավերժ նանրամիտ,
Որ հացդ է սիրում, համբույրի մեջ սուտ և քո գրկի մեջ գրկում ուրիշին:
Աբու Լալա Մահարին, այս դեպքում Իսահակյանը, 16 տարեկան հասակում սիրահարված է եղել մի աղջկա, աղջիկն անդադար խոստումներ էր տալիս, բայց դրանք չէր կատարում, (Իսահակյան այդ բանն գրելուց բանտում է եղել, մենակության մեջ հիշել է իր կյանքի բոլոր վատ պահերը, այդ թվում և այդ աղջկան) հիասթափված պատանին դեռ մնացել է իր հոգում, բնական է, որ այսպես կվարվեր: 
Խարխուլ մակույկով հանձնվիր ծովին, քան թե հավատա կնոջ երդումին,
Նա կավատ, վարար, մի չքնաղ դժոխք, նրա բերանով Իբլիսն է խոսում:
 Նա նորից շարունակում է վիրավորել կնոջը, կնոջը պատկերացնում է, որպես սատանա, մի գեղեցիկ դժոխք, որտեղ այրվում է սիրո կրակով:
Ով սեր, բնության դու խոշտանգիչ կամք, նենգ ու դավադիր ոգի աննահանջ,
Դու թոհուբոհի ընդերք մոլեգնած, արյուն ցավատանջ, արյան մղձավանջ:
 Այստեղ նա արդեն անցավ սիրուն՝ անվանելով այն ծուղակ, ծուղակ լարված կնոջ կողմից, նենգ, դավադիր, ինչու՞ այսպիսին ներկայացրեց նա այդ գեղեցիկ, նույնիսկ և տանջող զգացմունքը, սերը տանջանք է նրա համար, սիրո պատճառով նա դառնում է կնոջ գերին, այսպիսի պատկերացում սիրո մասին ես երբևէ չէի լսել, բայց մենակ, կյանքից հոգնած մարդուց ինչ պիտի սպասես, բողոքների շարան, այսպես ասած բողոքի ակցիա կամ մարդկանց քննադատը:
– Իմ հայրը իմ դեմ մեղանչեց, սակայն` չմեղանչեցի ես ոչ ոքի դեմ,
–Այս իմ կտակը թող գրվի շիրմիս, եթե լուսնի տակ մի խորշ պիտ գտնեմ:
Իսահակյանն այդքան տխուր է,որ նույնիսկ վիրավորում է հորը, ով կապվեց մոր հետ հենց այդ սեր կոչվածով և ծնվեց ինքը, երբեք հայր չի դարձել, չի էլ ցանկանում դառնալ, վիրավորում է հորը, տղամարդուն, կնոջը, սիրուն, ինքն իրեն, անգամ դա  չհասկանալով, որ ատելով մարդկանց ատում է և ինքն իրեն, քանի որ Իսահակյանը գիտականորեն ապացուցված մարդ է:

Thursday, October 5, 2017

español. la canción de la vaca estudiosa

Mi Empleo

Երգը կարող եք լսել այստեղ
















Había una vez una vaca
en la Quebrada de Humahuaca.
Como era muy vieja, muy vieja,
estaba sorda de una oreja.
Y a pesar de que ya era abuela
un día quiso ir a la escuela.
Se puso unos zapatos rojos,
guantes de tul y un par de anteojos.
La vio la maestra asustada
y dijo: “Estás equivocada”.
Y la vaca le respondió:
“¿Por qué no puedo estudiar yo?”
La vaca, vestida de blanco,
se acomodó en el primer banco.
Los chicos tirábamos tizas
y nos moríamos de risa.
La gente se fue muy curiosa
a ver a la vaca estudiosa.
La gente llegaba en camiones,
en bicicletas y en aviones.
Y como el bochinche aumentaba
en la escuela nadie estudiaba.
La vaca, de pie en un rincón,
rumiaba sola la lección.
Un día toditos los chicos
se convirtieron en borricos
y en ese lugar de Humahuaca
la única sabia fue la vaca.


Diccionario

muy vieja-շատ ծեր
oreja-ականջ
escuela-դպրոց
rojo-կարմիր
zapatos-կոշիկներ
anteojos-ակնոց
maestra-ուսուցիչ
asustada-վախեցած
estudiar-սովորել
blanco-սպիտակ
banco-նստարան
chicos-երեխաներ,տղաներ
risa-ծիծաղել
gente-մարդիկ
bicicletas-հեծանիվներ
aviones-ինքնաթիռներ
rincón-անկյուն
lugar-վայր

Wednesday, October 4, 2017

Պատմություն Դավիթ Բեկ

Դավիթ-Բեկ հայ զորավար, իրանական խաների և թուրքական նվաճողների դեմ Սյունիքի գյուղացիական ազատագրական շարժման առաջնորդ։Արևելյան Հայաստանի բնակչությունը XVIII դարի սկզբերին իրանական խաների բռնության ներքո ենթարկվում էր սոցիալական ու ազգային ճնշման, որից ելք էր որոնում ապստամբական շարժման մեջ։ 1720-ական թթ. հայ ազատագրական շարժումները նոր վերելք ապրեցին, մտան զինված պայքարի շրջանը։ Գործողության մեջ դրվեց Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու՝ Իսրայել Օրու ծրագիրը։ Շարժման առավել աչքի ընկնող կենտրոններն էին Ղարաբաղն ու Սյունիքը։ Ազատագրական շարժմանը նպաստող գործոններ էին՝ Իրանում սկսված խռովությունները. հատկապես աֆղանների ապստամբությունը, 1722 թվականին նրանց կողմից Իրանի մայրաքաղաք Սպահանի գրավումը և Սեֆյաններիազդեցության անկումը։ Հայերին առանձնապես ոգևորում էր կասպիական ափերին ռուսական զորքերի հայտնվելը, ինչպես նաև հայ–վրացական զինակցության առկայությունը։ 1722 թվականին Ղափանի ավագների անունից Ստեփանոս Շահումյանըդիմեց Վրաց թագավոր Վախթանգ VI–ին և խնդրեց նրա բանակում եղած հայ նշանավոր զորականներից ուղարկել Սյունիք՝ ժողովրդի զինված շարժումը գլխավորելու համար։ 1722 թվականի վերջին մի խումբ հայ զինվորականների հետ Թիֆլիսից Դավիթ-Բեկը ուղարկվում է Սյունիք։Դավիթ-Բեկի գլխավորած ապստամբությունը ազգամիջյան պատերազմ չէր, այլ հայ աշխատավոր գյուղացիության վրա հենված շարժում՝ ուղղված իրանական խաների, նաև նրանց համագործակցող ֆեոդալների և Օսմանյան Թուրքիայի դեմ։ Դավիթ-Բեկը մեծ եռանդով ձեռնամուխ եղավ հայկական զինված ուժերի կազմակերպման, ամրությունների կառուցման, նյութական ու ռազմական կայուն հենարան ստեղծելու գործին, սանձահարեց տեղական ֆեոդալներին, ցեղապետներին և նրանց զինված հրոսախմբերին, որոնք, օգտվելով Իրանի կենտրոնական իշխանության թուլացումից, ասպատակում էին հայկական գյուղերը, ձգտում ինքնիշխան տիրապետության։ Դավիթ-Բեկը առաջին հարվածներն ուղղեց Սյունիք թափանցած քոչվոր ցեղերի դեմ։ Սկզբնական շրջանում նա հանկարծակի հարձակումներով պարտության մատնեց թշնամիների ցիրուցան ուժերը, ահաբեկեց, խլեց իրեն դիմադրող հայ մելիքների և մուսուլման ցեղապետների կալվածները ու նվիրեց իր զորապետներին։ Այնուհետև Դավիթ-Բեկի զորքը հաջող մարտեր մղեց Օրդուբադի, Նախիջևանի և Բարգուշատի խաների, Ղափանի ֆեոդալների դեմ, գրավեց Սյունիքի բոլոր կարևոր կետերն ու բնակավայրերը։ Ղարաբաղի զորայինների օգնությամբ ետ մղեց Ղարաբաղի խանի հարձակումը։ Սյունիքում նա ստեղծեց հայկական իշխանություն, որի կենտրոնն էր Հալիձորի բերդը։ Դավիթ-Բեկը կազմակերպել է մշտական բանակ, որը սփռված է եղել տարբեր շրջաններում, իսկ վտանգի դեպքում միավորվել է։ Չնայած այս հաջողություններին, Դավիթ-Բեկի զորքերը Նախիջևանի և Եղվարդի ճակատամարտերում պարտություն են կրել։ 1725 թվականի գարնանը թուրքական զորքերը գրավել են Անդրկովկասը և Դաղստանի ֆեոդալների հետ միանալով՝ աքցանի մեջ վերցրել Ղարաբաղն ու Սյունիքը։ Թուրքական բանակի առաջապահ գնդերը, բախվելով Դավիթ-Բեկի զորքի հետ, պարտվել և ետ են քաշվել։ Թուրքական հրամատարությունը իր կողմն է գրավել հայ առևտրա–վաշխառուական խավին, իսլամադավան հողատերերին, թափանցել Մեղրի՝ դժվար դրություն ստեղծելով Դավիթ-Բեկի համար։ Նրա շուրջ համախմբված մելիքների ու տանուտերերի մեծ մասը լքեց նրան և հպատակվեց թուրքերին։ Դավիթ-Բեկը նահանջեց և ամրացավ Հալիձորում, որը պաշարեց թշնամին։ Դավիթ-Բեկը կարողացավ իր փոքրաթիվ զորքով անսպասելի հարձակումով ջախջախել և փախուստի մատնել հակառակորդին։ 1727 թվականին Դավիթ-Բեկը կապ հաստատեց Ատրպատականումգտնվող Պարսից շահ Թահմազի հետ, որը ճանաչեց նրա իշխանությունը Սյունիքում, տվեց դրամ հատելու իրավունք։ 1728 թվականի գարնանը թուրքական զորքերը արշավեցին Սյունիք և Ղարաբաղ։ Ներքին ու արտաքին աննպաստ պայմաններում Դավիթ-Բեկի փոքրաթիվ զինված ուժերը չէին կարող հարատև ու անհավասար կռիվներ մղել զորեղ հակառակորդի դեմ։ Այդ ժամանակ վախճանված Դավիթ-Բեկին փոխարինեց Մխիթար Սպարապետը։

Պատմություն Հակոբ Դ Ջուղայեցի

Հակոբ Դ Ջուղայեցի
Ամենայն Հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին ծնվել է 1598 թվականիան, Հին Ջուղայում։ 1604 թվականի շահ Աբաս Մեծի կողմից կազմակերպված բռնագաղթի հետևանքով Ջուղայեցու ընտանիքը նույնպես տեղափոխվել է Իրանի մայրաքաղաք Սպահանի մոտ հաստատված Նոր Ջուղա գյուղաքաղաքը։ Այստեղ Հակոբ Ջուղայեցին ստացել է իր սկզբնական կրթությունը՝ աշակերտելով Նոր Ջուղայի դպրոցի և հայկական տպարանի հիմնադիր, Նոր Ջուղայի հոգևոր թեմի առաջնորդ Խաչատուր Կեսարացու մոտ.1655 թվականի ապրիլի 8-ին օծվելով Ամենայն Հայոց կաթողիկոս՝ Հակոբ Դ Ջուղայեցին կարճ ժամանակ անց այցելել է Սպահան՝ նպատակ ունենալով հանդիպելու այդ ժամանակ Մայր Հայրենիքի հասարակական-քաղաքական, գիտամշակութային ու գաղափարական-եկեղեցական կյանքին տոն ու ընթացք տվող Ջուղայի հայության հետ, ինչպես նաև տեսակցել պարսից շահի հետ։ Արժանանալով պարսից շահի ընդունելությանն ու բարյացակամ վերաբերմունքին՝ Հակոբ Դ Ջուղայեցին կարողացել է կարգավորել Մայր Աթոռի առջև ծառացած խնդիրները և իրավունք ստացել ծավալելու տնտեսական-բարենորոգչական, շինարարական ու լուսավորական գործունեություն։ Այդ տեսակետից նրա առաջին ձեռնարկումը եղավ Մայր Տաճարի զանգակատան ընդհատված շինարարության վերսկսումն ու ավարտումը, որի օծումը տեղի ունեցավ 1658 թվականի սեպտեմբերին, Խաչվերացի օրը։ Հակոբ Դ Ջուղայեցին, ձեռնամուխ լինելով Մայր Աթոռի տնտեսության բարեկարգմանը, ձեռք է բերում վանքապատկան նոր գյուղեր ու կալվածքներ, կառուցում ջրանցքներ, ջրամբարներ, ջրաղացներ և համանման այլ շինություններ։ Շարունակելով Փիլիպոս Ա Աղբակեցու կրթական ու լուսավորական գործունեությունը՝ Հակոբ Դ Ջուղայեցին զարկ է տալիս Մայր Աթոռի մշակութային ու մատենագրական կյանքին, մասնավորապես ավարտին է հասցվում Փիլիպոս Ա Աղբակեցու մահից հետո ընդհատված «Գիրք պատմութեանց» կոթողային երկը, իսկ տպագրական գործունեության նպատակով Եվրոպա է գործուղել նախ Մատթեոս Ծարեցուն, ապա Կարապետ Ադրիանացուն, իսկ 1662 թվին՝ Ոսկան Երևանցուն, որը հսկայական ջանքերի գնով կատարել է գիտահրատարակչական իսկական սխրանք. 1666 թվին սկսեց և 1668 թվին ավարտին հասցրեց Աստվածաշնչի հայերեն առաջին հրատարակությունը։ Ոսկան Երևանցին 1669 թվականին տպագրեց Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանց» երկը։ Հակոբ Դ Ջուղայեցու անմիջական հովանավորությամբ Մայր Աթոռում գիտամշակութային կյանքի աննախադեպ զարգացման լավագույն վկայություններից է նաև Ստեփանոս Լեհացու ծավալած թարգմանչական արգասավոր գործունեությունը։Հակոբ Դ Ջուղայեցին XVII դարի 60-ական թվականներին մեծ ջանքեր է գործադրել նաև եկեղեցական կյանքի կարգավորման ուղղությամբ. հիշարժան է հատկապես Աղթամարի, Սսի, Կ. Պոլսի և Երուսաղեմի հոգևոր կենտրոնների միջև ծագած տարաձայնությունների ու հակասությունների լուծումը։ Հակոբ Դ Ջուղայեցուց մեծ ջանքեր պահանջվեցին ի չիք դարձնելու Օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանում հակաթոռ կաթողիկոսություն ստեղծելու Երուսաղեմի Հայոց պատրիարք Եղիազար Այնթափցու գործնական ձեռնարկումները։ 1665-1667 թթ. Հակոբ Դ Ջուղայեցին այդ նպատակով ստիպված այցելեց Զմյուռնիա, Երուսաղեմ, Կ. Պոլիս, իսկ Ադրիանապոլսում ընդունելության է արժանանում սուլթան Մեհմեդ IV-ի կողմից։ Հակոբ Դ Ջուղայեցու կենսագրության փայլուն էջերից են 1668 թվականին, Երևանի Սաֆի խանի կամքին հակառակ, գաղտնի մեկնումը Սպահան, Սուլեյման շահին այցելությունը և Սաֆի խանի պաշտոնանկությունը։ 1670 թվականի սկզբին վերադառնալով Ս. Էջմիածին՝ Հակոբ Դ Ջուղայեցին կարգավորեց եկեղեցական գործերը և դրեց խաղաղ ընթացքի մեջ։
Հակոբ Դ Ջուղայեցին մտածում էր արևմտյան տերությունների օգնությամբ Հայաստանն ազատագրել օտարի տիրապետությունից։ Եվ ահա հայ ազատագրական շարժման արևմտաեվրոպական դեգերումների հերթական դրվագն առնչվում է Հակոբ Դ Ջուղայեցու անվան հետ։ Հույս ունենալով, որ այդ հարցում կարող է համագործակցել Հռոմի պապի հետ, նամակներ է հղել Ալեքսանդր Է և Կղեմես Ժ պապերին, ինչպես նաև կապեր հաստատել ֆրանսիական միսիոներների հետ՝ ակնկալելով նրանց միջնորդությամբ ստանալ Լյուդովիկոս XIV թագավորի հովանավորությունը։ Չբավարարվելով նման ձեռնարկումներով՝ Հակոբ Դ Ջուղայեցին որոշում է անձամբ մեկնել Եվրոպա՝ հայրենիքի ազատագրության գործը իրական հիմքերի վրա դնելու համար։ Քաջ հասկանալով, որ եվրոպական տերությունները ակնկալված օգնության դիմաց կարող են մեծ գին պահանջել, այսինքն առաջարկել Հայոց եկեղեցին ենթարկել Հռոմի գերիշխանությանը, Հակոբ Դ Ջուղայեցին որոշում է անելիքը հստակեցնելու նպատակով հրավիրել խորհրդաժողովներ և քննարկել իր ծրագրերը։ Թեև հայագետներից ոմանք գտնում են, որ 1670 թվականին Սպահանից Էջմիածին վերադառնալուց հետո «այնտեղ դադարեցաւ մինչև 1678 տարին», բայց ձեռագիր սկզբնաղբյուրների ուսումնասիրությունից պարզվում է, որ 1673-1674 թթ. նա նորից եղել է Նոր Ջուղայում և տեղի հոգևոր, հավանաբար նաև աշխարհիկ ավագանու հետ քննարկել իր անելիքները։ Այդ մասին հետաքրքիր տեղեկություններ է հայտնում հոգևորականների խորհրդաժողովի մասնակից Հովհաննես Մրքուզ Ջուղայեցին։Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսի դեմ էր ուղղված Ոնոփրիոսի գործած նենգությունները, երբ վերջինս փորձում էր կոթողիկոսական Աթոռին նստեցնել Երուսաղեմի պատրիարք Եղիազար վարդապետ Հռոմկլայեցուն / հետագայում կաթողիկոս՝ Եղիազար Ա Այնթափցի/, սակայն ոչինչ էլ չի ստացվում և Էջմիածնի առաջնորդների ու իշխանների ջանքերով Հակոբ Դ Ջուղայեցին փառավոր կերպով կրկին վերադառնում է Սուրբ Աթոռ։
Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսը վախճանվում է 1680 թ. Կ. Պոլսում և թաղվում Ղալաթիայի Սբ. Լուսավորիչ եկեղեցու բակում։ Նրա գերեզմանը դարձել է մի ուխտատեղի։

Հասարակագիտություն

Ուսումնասիրե՛ք Մասլոուի՝ պահանջմունքների բուրգը և դրա օրինակով ներկայացրե՛ք ձեր պահանջմունքները
1.Սննդի,ջրի,հագուստի,ցրտից կամ շոգից պաշտպանությյան,լինելու հասարակության մեջ, շփվելու մարդկանց հետ, հասկանալու, սովորելու,հաստատվելու կարիքներ:
2.Գիրք կարդալու,երաժշտություն լսելու, ապահովելու իմ ժամանցը, հարազատներիս և ընկերներիս կողմից սիրով և հոգատարությամբ պատված լինելու կարիքներ:
3.Անվտանգության և բնական կարիքներ:  

Փորձե՛ք բացատրել «համայնք» հասկացությունը տարբեր իմաստներով:
Համայնք, տարածքը իր բնակիչներով, մարդկանց խմբերով՝ կոչվում է համայնք:
Օրինակ՝ գյուղական,ծնողական,վարչական,եվրոպական համայնքներ:
Գյուղական համայնք, գյուղը իր բնակիչներով, ծնողական համայնք, այս դպրոցի այս ծնողների խումբը, եվրոպական համայնք, եվրոպական երկրներ:


Խմբի ներսում ի՞նչ պատճառներով կարող են առաջանալ հակասություններ և ինչպե՞ս կարելի է դրանք հաղթահարել.

Խմբի ներսում հակասություն կարող է առաջանալ, երբ խմբի ներսում գործում են տարբերգաղափարների տեր մարդիկ, այսպիսով մեկը մյուսի գաղափարը չընդունելով հակասություն է առաջանում,կարող ենք լուծել համագործակցությամբ, այսինքն երկուսնել բավարարել միմյանց պահանջները, կարող ենք նաև համազայնության գալ, փոխզիջման գնալ և այլն: Կարող է  նաև , որ կոլեգաները միմյանց չհասկանալով հակասության մեջ մտնեն, լուծմնան տարբերակ կարող է լինել,առաջին հերթի միմյանց հանդեպ հարգանքը, հետո կարող են ամեն մեկը բացատրել իր խնդիրը այսպիսով կհասկանան իրար:


Նկարագրե՛ք իրավիճակներ, որոնցում ընդգծված է հետևյալ արժեքների կարևորությունը 

համեստություն
հավասարակշռություն
հավատարմություն
հոգատարություն
հուսալիություն


Համեստություն նշանակում է ընդունել սեփական սխալները, զուսպ լինել, ցուցամոլ չլինել և շրջապատի հետ հարաբերություններում լինել հավասարակռված:

Հավասարակշռություն նշանակում է  լինել զուսպ, ողջամիտ, կշռադատված, խոհեմ: Հավասարակշռված մարդիկ արագ չեն բռնկվում, հապճեպ եզրակացություններ չեն անում:

Հավատարմություն  նշանակում է հավատի արժանի, վստահելի, իր պարտքին, իր խոսքին նվիրված, անդավաճան: Առանց հավատարմության չի կա րող լի նել ո ՛չ սեր, ո ՛չ բարեկամություն, ո ՛չ առաքինություն: 

Հոգատարությունը սերը տածելը և խնամք տանելն է մերձավորի, զավակի, հարազատի, ծնողի, հիվանդի, թույլի, տկարի, բնության նկատմամբ: Դա սովորական ուշադրությունը կամ պարտականություն կատարելը չէ: 

Հուսալիություն  նշանակում է լինել հույս ներշնչող, հույս տվող, կայուն, կամային, ուժեղ, ունակ: Հուսալի մարդուն վստահում են կարևոր գործեր, աշխատանք, արժեքներ և այլն: Հուսալի մարդկանց շնորհիվ է, որ կարողանում ենք պայքարել, ապրել, մարտնչել: