Friday, September 22, 2017

. Վերլուծի՛ր կարդացածդ գիրքը՝ ներկայացնելով.. հեղինակին
.վերնագիրը
.Ինչի՞ մասին էր ստեղծագործությունը
.ի՞նչը քեզ առավել դուր եկավ
.ի՞նչը դուր չեկավ
.ինչո՞ւ ընթերցեցիր հենց այդ գիրքը
.խորհուրդ կտա՞ս ընկերներիդ ընթերցել նույն ստեղծագործությունը: Ինչու՞:
.Ո՞րն է հավանածդ միտքը, արտահայտությունը, հատվածը
. այլ…
Կարդացել եմ <<Հոբիթը>> գիրքը: Հոբիթը թզուկից էլ փոքր արարած է, անունը Բիլբո Պարկենց, Պարկենցները շատ խաղաղ են, նրանք արկածներ չեն սիրում, Բիլբո Պարկենցի մայրը, Ծերուկ Թուկի երեք դստրերից մեկն է, Ծերուկ Թուկը արկածներ սիրում եր, բայց հարազատները փորձում էին ամեն ինչ թաքցնել: Բիլբոյի տունը կոչվում է Հոբիթահոր, այն հողի տակ է, այնքան մաքուր, այնքան հարմարավետ, Բիլբոն սիրում եր հյուրեր ընդունել, բայց չեր սիրում, որ իրեն առանց զգուշացնելու ներս են մտնում: Պայծառ օր էր, խաղաղ, Բիլբոն տան դիմաց նստած ծխամորճ էր ծխում, հայտնվեց Գանդալֆը, նա կախարդ էր, որտեղ նա հայտնվում էր, այնտեղ ել արկած էր ծնվում, այսպես սկսեց Հոբիթի արկածները, նա տասներեք թզուկների հետ գնաց Թորինի պապու թաքցրած գանձը գտնելու, Այսպես Բիլբո Պարկենցը, աշխարհի ամենախաղաղ արարածը դառնում է, արկածախնդիր մի հոբիթ: Ինձ դուր եկան Բիլբոյի արկածները, նաև սկսբի մասը, քանի որ մի քիչ ծիծաղելի էր, այդ ամենը պատկերացնելով անդադար ծիծաղում էի:  Սիրում եմ արկածախնդիր գրքեր, այս գիրքը իմ կարդացած ամենարկածային գիրքն է, Հարրի Փոթերից հետո իհարկե: Խորհուրդ կտամ բոլորին կարդալ այս գիրքը, հետաքրքիր իրադարձություններով, և խաղաղ և ակտիվ, մի խոսքով կարող եք կարդալ: 

No comments:

Post a Comment