Monday, March 13, 2017

Քիմիա, Մաքուր նյութեր, խառնուրդներ, համասեռ և անհամասեռ խառնուրդներ

Մաքուր նյութեր և խառնուրդներ:Համասեռ և անհամասեռխառնուրդներ
:Քիմիայում «նյութ» բառը գործածում են մաքուր նյութ իմաստով:Իրականում հաճախ հանդիպում են ոչ թե առանձին մաքուր նյութեր,այլ նյութերի խառնուրդներ` օդ, բնական ջրեր, կաթ և այլն:
Մաքուր են համարվում այն նյութերը, որոնք կազմված են միատեսակկառուց- վածքային մասնիկներից (մոլեկուլ, ատոմ, իոն):
Եթե նյութը մաքուր է, ապա նրա ֆիզիկական և քիմիականհատկությունները հաստատուն են:
Հատկությունների հաստատունությունը նյութի մաքրությանհատկանիշն է:
Խառնուրդները պարունակում են երկու կամ ավելի նյութերիկառուցվածքային
մասնիկներ (մոլեկուլ, ատոմ, իոն):
                                                      ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹ
 ՄԱՔՈՒՐ ՆՅՈՒԹ`որոնք այլ խառնուրդներ չեն պարունակում և օժտված են խիստ որոշակի բաղադրությամբ,հատկություններով և կառուցվածքով :                                                                              

ԽԱՌՆՈՒՐԴ`երկու և ավելի նյութերի համակցություններ են,որտեղ նյութերը պահպանում են իրենց հատկությունները Խառնուրդի  բաղադրամասերը միմյանցից կարելի է բաժանել այս կամ այն ֆիզիկական  եղանակով:Խառնուրդները լինում են համասեռ և անհամասեռ:


                                                                                             Համասեռ խառնուրդներում հնարավոր չէ տարբերել խառնուրդառաջացնող նյութերը, նույնիսկ մանրադիտակով: Օրինակ՝ շաքարիկամ աղի ջրային լուծույթը: Համասեռ խառնուրդներում նյութըմանրանում է մինչև առանձին մասնիկներ: Օրինակ՝շաքարիլուծույթում շաքարի մոլեկուլները հավասարաչափ բաշխվում են ջրիմոլեկուլների:Օդը թթվածին, ազոտ և ածխածնի (IV) օքսիդ գազերիհամասեռ խառնուրդ է, որում O2, N2 և CO2 գազերը փոխադարձհավասարաչափ բաշխվում են միջմոլեկուլային տարածություններում:Բենզինը մի քանի հեղուկների համասեռ խառնուրդ է:
Անհամասեռ խառնուրդներում բաղադրիչները տեսանելի են անզենաչքով կամ սովորական օպտիկական մանրադիտակով: Օդը, հողը,ծովի ջուրը, քարերը և բնության մեջ առկա գրեթե բոլոր նյութերըխառնուրդներ են Անհամասեռ խառնուրդները կարող են տարբերբաղադրություններ ունենալ.

No comments:

Post a Comment