Wednesday, March 22, 2017

Սպիտակ ձիու ամառը

Ես կարդացի Վիլյամ Սարոյանի ՙՙՍպիտակ ձիու ամառը՚՚ պատմվածքը, այն Արամի և նրա զարմիկ Մուրադի մասին էր, Մուրադը սպիտակ ձի էր գողացել ագարակատեր Ջոն Բայրոնից և վաելում էր այդ ձին, մի օր եկավ իր զարմիկի՝ Արամի մոտ և հարցրեց արդյոք Արամն ուզում է ձի հեծնել, դե իհարկե ուզում էր դա իր երազանքն էր: Նրանք ամեն առավոտ ձի էին հեծնում, և երբ մի օր Արամն իմացավ, որ ձին Ջոն Բայրոնինն է, մի փոքր վախեցավ , բայց չուզեց ձին նրան տալ, քանի  դեռ չէր սովորել ձի հեծնել, ի վերջո վերադարձրին: Այս պատմվածքը ազնվության մասին էր, երբեք չպետք է ստել, գողության անել, չարաշահել ազնվությունը, բայց երազանքին հասնելու համար ամեն ինչ պետք է անես: Ես կանաչ, դեղին, կարմիր, կապույտ և մանուշակագույն   գույներով կնկարագրեի այս պատմվածքը, կանաչը բնության գույնն է այդպիսով ես բնություն կնկարեի, դեղինը արևի գույնն է, հետևաբար արև կնկարեմ, կարմիրը  իմ սիրելի գույնն է և պարզապես կներառեմ պատկերի մեջ, կապույտը երկնքի և ազատության գույնն է, երբ ձին թռչում է , կարծես երկնքում լինի, մանուշակագույնը խաղողների գույնն է և խաղողը հայրենիքի բարիքն է, այսպիսով ես հայաստանը կնկարագրեմ: Արամը խենթ էր, բայց հենց դա է պետք մարդուն, որ նա հասնի իր երազանքին, եթե մարդն ունի երազանք, ունի նպատակ և ունի քաջություն և մի քիչ խենթություն, ուրեմն նա կհասնի իր երազանքին:

No comments:

Post a Comment