Friday, March 10, 2017

Իմ վախի գույնը

Իմ վախերը շատ են, աստղերից էլ շատ, հետևաբար գույները ևս շատ կլինեն: Իմ վախի գույներն ե՝ն սևը, սպիտակը, մոխրագույնը, մանուշակագույնը, կարմիրը և դեղինը: Սև խավարի խորհրդանիշն է, մթության, որտեղ հույս և լույս չկա, ես վախենում եմ խավարից, սպիտակը  լույսի խորհրդանիշն է, որտեղ հույսը և լուսը անվերջ թափառում են, բայց վախենում եմ, որ այդպես շրջելուց նրանք կմոլորվեն, ինչպես նաև բարությունը և ժպիտը, նրանք լավ ընկերներ են, Մոխրագույնը և լույսի, և խավարի խորհրդանիշն է, բայց վախենում եմ, որ լույսը և ամեն ինչը կեղծ է, մանուշակագույնը աշխարհի և բնության կործանումն է, ես վախենում եմ կործանումից, կարմիրը արյան, կրակի և հրդեհի խորհրդանիշն է, ես վախենում եմ ավերումից, պատերազմից, դեղինը  սիրո գույնն է, չեմ վախենում, որ ոչ ոք ինձ չի սիրի, վախենում եմ, որ հանկարծ իմ սերը չմարի բոլորի հանդեպ:

No comments:

Post a Comment