Monday, March 13, 2017

Քիմիա, գործնական աշխատանք, կերակրի աղի մաքրումը

Գործնական  աշխատանք `Խառնուրդներից  մաքուր  նյութերի ստացւոմը: Երևանի քարհանքից  բերված  կերակրի  աղի  մաքրումը:
Կերակրի  աղի  մաքրումը
Սարքավորումներ` Լաբորատոր  կալան, սպիրտայրոց, բաժակ, ձագար, ֆիլտրի թուղթ, ապակե  ձող, կոլբ, ճենապակյա  թաս
Ազդանյութեր`կերակրի  աղ, ջուր
Բաժակում  լցրեք  աղտոտված  կերակրի  աղը  և  վրան  ավելացրեք  ջուրը, խառնեք   ապակե  ձողի  միջոցով: Ինչպիսի՞  խառնուրդ  ստացաք: Ստացված պղտոր  հեղուկը  ֆիլտրեք: Չլուծվող  մանր  մասնիկները  հեղուկից  բաժանելու նպատակով  օգտագործում  են  չսոսնձված  ծակոտեն  թուղթ, որից  և պատրաստում  են  ֆիլտր:
Ֆիլտրի  թղթի  պատրաստումը  պատկերված  է  նկարի  վրա: Աղի  պղտոր լուծույթը  ֆիլտրի  վրա  լցրեք  ապակե  ձողի  վրայով, որի  ներքին  ծայրն ուղղեք  դեպի  ձագարի  պատը, հեղուկի  շիթը  պետք  է  ուղղվի  ձագարի պատին: Ինչպիսի՞  խառնուրդ  է  ստացված  ֆիլտրատը:
Ստացված  Ֆիլտրատը  լցրեք  գոլորշացման  ճենապակե  թասի  մեջ, որը տեղադրեք  կալանի  օղի  վրա: Օղի  տակ  տեղավորեք  ու  վառեք սպիրտայրոցը  այնպես, որ  բոցի  արտաքին  մասը  թասի  հատակին  հպվի,  և լուծույթը  տաքացրեք: Հեղուկ  մերթ  ընդ  մերթ  խառնեք  ապակե  ձողով, որ չցայտի: Երբ  թասի  մեջ  լուծույթը  թանձրանա, տաքացումը  դադարեցրեք  ու թողեք  այնքան, մինչև  հեղուկն  ամբողջությամբ  շոգեհանվի, և  առաջացած աղի  բյուրեղները  լրիվ  չորանան:
Ստացված  աղը  համեմատեք  այն  աղի  խառնուրդի  հետ, որը  ձեզ տրամադրված  էր  սկզբում:

No comments:

Post a Comment