Showing posts with label Քիմիա. Show all posts
Showing posts with label Քիմիա. Show all posts

Sunday, December 10, 2017

Քիմիական ռեակցաներ տեսակները



Sunday, October 22, 2017

Քիմիա, անօրգանական նյութերի դասակարգումը

Նյութը տարածության մեջ որոշակի ծավալ զբաղեցնող մասնիկների համախումբ է,խիստ որոշակի հատկություններով,կառուցվածքով և զանգվածով օժտված։ Նյութն ունի երկու բաժին պարզ և բարդ,պարզ նյութերը կազմված են մեկ տեսակի ատոմներից,բարդ նյութերը կազմված են երկու և ավելի տեսակի ատոմներից։ Տարրը դա ատոմների որոշակի տեսակ է;
Պարզ նյութն ունի երկու բաժին մետաղներ և ոչ մետաղներ, Մետաղները բացի սնդիկից պինդ են, պլաստիկ են, ունեն մետաղական փայլ, ունեն ջերմա և էլեկտրահաղորդականություն,մետաղները վերջին շերտում ունեն չորսից քիչ էլեկտրոն։ Ոչ մետաղները, եթե պինդ են փխրուն են,մեծ մասամբ հեղուկ և գազային նյութեր են,չունեն մետաղական փայլ,չունեն ջերմա և էլեկտրահաղորդականություն։ Վերջին շեչտում ունեն չորսից շատ էլեկտրոն, ունեն էլեկտրոններ զգելու հատկություն։Բարդ նյութը կազմված է չորս բաժնից, օքսիթ, թթու,հիմք և աղ; Օքսիդներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են երկու տարրի ատոմներից, որոնցից մեկը թթվածին է։


Tuesday, September 12, 2017

Քիմիա, Ամառային առաջադրանքներ

2) Մարմիններ և նյութեր

Մարմիններ                                        նյութեր

Ծառ                                                     Արծաթ
                                                   
Քար                                                      Ոսկի

Սեղան                                                 Ֆոսֆոր

Մարդ                                                  ալյումին



3)

Խառնուրդներ


Համասեռ                                          Անհամասեռ

Աղի լուծույթ                                     Կավաջուր

օդ                                                        Յուղն ու ջուրը

սոդան և ջուրը                                   Նավթը և ջուրը



4)

Քիմիական և ֆիզիկական երեվույթներ


Քիմիական                                                     Ֆիզիկական


Ձվի նեխելը                                                      Ապակու կոտրվելը

Երկաթի Ժանգը                                               Մոմի հալումը

Սպիրտի այրում                                               Ֆիլտրում

Մագնեզիումի այրումը                                    գոլորշացում

Պղնձի տաքացում                                           ջրի եռալը





Wednesday, August 16, 2017

Մագնեզիում

Մագնեզիում, պարբերական համակարգի 2 խմբի գլխավոր ենթախմբի քիմիական տարր, որի նշանն է Mg: Մագնեզիումի կլարկն կազմում է 1,95 % ։ Ընդերքում ամենատարածվածն է, մեծ քանակներով գտնվում է ծովի ջրերում։ Մագնեզիում ստացման հիմնական աղբյուրներն են՝
  • Ծովի ջուր - (Mg 0,12-0,13 %),
  • կառնալիտ (Mg 8,7 %),
  • Բիշոֆիտ -  (Mg 11,9 %),
  • Կիզերիտ -  (Mg 17,6 %),
  • Դառն աղ - (Mg 16,3 %),
  • Կաինիտ —  (Mg 9,8 %),
  • Մագնեզիտ (Mg 28,7 %),
  • Դոլմիտ —  (Mg 13,1 %),
  • Բրուսիտ —  (Mg 41,6 %)։
  • Թերսնուցում
  • Մարսողական համակարգի խնդիրներ
  • Ալկոհոլի չարաշահում
  • Անտիբիոտիկների չարաշահում, ինչը հանգեցնում է մագնեզիումի թերյուրացմանը և կորստին
  • Ախորժակի կորուստ
  • Հոգնածություն և թուլություն
  • Սրտխառնոց
  • Փսխում
  • Ծակոցի զգացում
  • Մկանային սպազմ
  • Սրտի ռիթմի խանգարում
  • Հոգեբանական փոփոխություններ և այլն 
Մագնեզիումի պակասը հանգեցնում է նաև կալցիումի և կալիումի անբավարարությանը օրգանիզմում:
Մագնեզիում հիմնականում պարունակվում է բուսական մթերքում: Մագնեզիումով հարուստ են կանաչ բանջարեղենը, ռեհանը, ձավարեղենը և հատիկավորները, դդմի սերմը, ընկույզը (պնդուկ), նուշը, լոբին, կարտոֆիլը, գազարը, ցորենի թեփը, եգիպտացորենը, իսկ, օրինակ, բարձր կարգի ալյուրը շատ քիչ մագնեզիում է պարունակում: Կենդանական մթերքից մագնեզիում կա ձկան, ձվի, կաթնամթերքի մեջ: Խմելու ջուրը ևս պարունակում է մագնեզիում:
  • Կանանց համար՝ 350 մգ
  • Տղամարդկանց համար՝ 400 մգ
Երկրակեղևում կազմում է մոտ 2%: Հանդիպում է հիմնականում կարբոնատների, սուլֆատների  սիլիկատների և ալյումասիլիկատների ձևով։ Մագնեզիումը հիմնականում ստանում են քլորիդի էլեկտրոլիզով՝ որպես հավելույթ ավելացնելով KCl. Մագնեզիումի օքսիդը բարձր ջերմաստիճանում վերականգնում են սիլիցիումով կամ կոքսով: Մագնեզիումի տարեկան արտադրանք կազմում է հարյուր հազարավոր տոննաներ։ Մագնեզիումը արծաթավուն սպիտակ մետաղ է, վեցանիստ բյուրեղաքցանցով: Մագտնեզիումի խտությունը 20 °C-ում - 1,738 գ/սմ³ է։ Հալման ջերմաստիճանը 650 °C է, իս եռման՝ 1090 °C: Մագնեզիումը կարելին է երկար պահել օդում:  Փոխազդում է օդի հետ և ազոտի հետ, այս ռեակցիաները միացման են և ուղեկցվում են ջերմության անջատմամբ։ Մագնեզիումը փոխազդում է նաև այլ ոչ մետաղների հետ։ Մագնեզիումի օքսիդը ջրում չի լուծվում։ Մագնեզիումի կենսաբանական նշանակությունը նույնպես էական է։ Բժշկության մեջ, որպես դեղամիջոց, օգտագործում են մագնեզիումի սուլֆատը, օքսիդը և կարբոնատը։ Այդ մետաղն անհրաժեշտ է մկանների և նյարդային համակարգի ճիշտ գործունեության համար։ Մարդու օրգանիզմը պարունակում է մոտ 25 գ մագնեզիում, որի մեծ մասը գտնվում է ոսկորներում։ Մարդը մագնեզիում է յուրացնում բանջարեղենի միջոցով. բոլոր կանաչ բույսերը պարունակում են քլորոֆիլ, առանց որի, ինչպես գիտեք, անհնար է ֆոտոսինթեզը։ Մագնեզիումը մեր օրգանիզմի կարևոր հանքային տարրերից է, որի 50%-ը տեղակայված է ոսկրերում, 1%-ը արյան մեջ, իսկ մնացած մասը փափուկ հյուսվածքներում:Մագնեզիումն ունի առանցքային նշանակություն մարդու օրգանիզմում իրականացվող ավելի քան 300 կենսաքիմիական ռեակցիաների համար:
Մագնեզիումն անհրաժեշտ է սրտի, անոթների, մկանների և աղիների նորմալ աշխատանքի համար: Այն մասնակցում է նյարդային և իմունային համակարգերի գործունեությանը, նպաստում է ոսկրերի ամրությանը: Մագնեզիումը կարգավորում է նաև արյան մեջ շաքարի քանակը և նպաստում է նորմալ զարկերակային ճնշմանը: Մագնեզիումը մասնակցում է այլ հանքային տարրերի փոխանակմանն օրգանիզմում, սպիտակուցների սինթեզի ժամանակ ունի կարևոր դերակատարություն:
Ապացուցված է, որ մագնեզիումն օգնում է այնպիսի հիվանդությունների կանխարգելմանը ինչպիսիք են՝ սրտանոթային հիվանդությունները և հիպերտոնիան, դիաբետը, օստեոպորոզը: Օրգանիզմում մագնեզիումի պակասը առաջացման պատճառներն են՝Օրգանիզմում մագնեզիումի պակասը բնութագրող առաջին ախտանշաններն են՝Մագնեզիումի բացակայությունը օրգանիզմում առաջացնում է՝
Մագնեզիումի օրական պահանջը կազմում է՝

Քիմիա, Տարրի բնութագրում

Մագնեզում, Տարրի բնութագրում

1քիմիական  տարրի  նշանը Mg

2կարգաթիվը12միջուկի  լիցքը 12 

3հարաբերական  ատոմային  զանգվածըAr=24 

4)մեկ  ատոմի  զանգվածը (գ) 24*1.66*10-24=39.84*10-24

5Դիրքը պարբերականհամակարգում``ո՞ր  պարբերության տարր  է  3,խումբը 2,ենթախումբը  գլխավոր

6)  Ատոմի  բաղադրությունը՝                    (p 12 n 12) e 12                                                   
 7)էլեկտրոնային  թաղանթի  կառուցվածքը   +11 2/8/1

8)ինչպիսի՞ տարր է  ոչմետաղ

9Օքսիդացման աստիճանը`ՕԱ  +3

Ալյումին, Տարրի բնութագրում

1քիմիական  տարրի  նշանը Al2կարգաթիվը13, միջուկի  լիցքը 13, 

3հարաբերական  ատոմային  զանգվածը  Ar=27

4)մեկ  ատոմի  զանգվածը (գ) 27*11.66*10-24=44,82*10-24

5Դիրքը պարբերականհամակարգում``ո՞ր  պարբերության տարր  է 3,խումբը 3,ենթախումբը  գլխավոր6)  Ատոմի  բաղադրությունը՝    (p 13 n14 ) e 13                                                                    
 7)էլեկտրոնային  թաղանթի  կառուցվածքը +11 2/8/18)ինչպիսի՞ տարր էմետաղ  է9Օքսիդացման աստիճանը`ՕԱ -3

Friday, April 21, 2017

Ի՞նչ կապ ունի քիմիան այբուբենի հետ

Հավաստի հայտնի է, որ Հայաստանի տարածքում դեռևս հինգ հազար տարի առաջ յուրացվել է մետաղների ստացումն ու մշակումը։
Հայտնի մետաղներից հետևյալ մետաղներն ունեն իրենց հայկական անվանումները՝ ոսկի, արծաթ, կապար, երկաթ, անագ, պղինձ, սնդիկ և կապարարծաթ։ (Ռոբերտ Բաղչաջյան- Բնագիտական եզրերը ժամանակակից հայերենում Սուրբ Ղազար միաբանության Բազմավեպ հայագիտական բանասիրական գրական հանդես, 2002թ., N1-4, էջ 82-95)։ Որտեղից են հայտնվել այդ մետաղների անվանումները, ինչու են դրանք հնչում այդպես, ունե՞ն արդյոք ինչ-որ խորը իմաստ։
Նշված մետաղների լատիներեն անվանումները կապված են ստացման վայրի  և հատկությունների հետ։ Օրինակ՝ Cuprum – Կիպրոս կղզու անվանումն է,  որտեղ արդյունահանվել է պղինձը,   Aurum–դեղին,  Argentum–սպիտակ, փայլուն։ ԵՎ նշված անուններն ոչ մի տեղեկություն չեն տալիս մետաղի մասին։     Հետաքրքիր վարկած է առաջարկվել Էդուարդ Այանյանի  կողմից Ереван ամսագրում տպագրված հոդվածում (Эдуард Айанян–С металом в голосе , Ереван, 2007, сентябр,стр.110), որտեղ վերը նշված մետաղների շարքից չորս մետաղների ամվանումները (ոսկի, արծաթ, կապար, անագ) հեղինակը կապում է հայկական այբուբենի տառերի թվային արժեքների հետ։ Հայտնի է, որ հայկական տառերն օգտագործվել են նաև  որպես թվեր 2 համակարգով՝ 36 տառերն ըստ հերթականության նշանակել են 1-36թվերը, իսկ այլ համակարգով 1-9000 թվերը։
Այժմ անդրադառնանք Էդուարդ Այանյանի հոդվածում արծածվող վարկածին։  Նա՝ ոսկի, արծաթ, կապար և անագ մետաղների անվանումները դիտարկել է անսովոր տեսանկյունից և ստացել է ցնցող արդյունքներ։
Ոսկի բառի յուրաքանչյուր տառի տակ գրենք հայկական այբուբենում նրա կարգաթիվն ու գումարենք, ստացվում է 79, որը ոսկու կարգաթիվն է։
Ո      Ս     Կ      Ի          Au79
24 + 29 + 15 + 11 =79
      Հայտնի է որ ատոմի միջուկի լիցքը համընկնում է քիմիական տարրերի Դ.Ի. Մենդելեևի պարբերական համակարգում տարրի կարգաթվի հետ և կոչվում է տարրի ատոմային համար։ Արդյոք դա զուտ պատահականություն է։
Արծաթ  մետաղի անվանման աթ-ը վերջածանցն է
Ա      Ր      Ծ             Ag47
 1 + 32 + 14 = 47
Հաջորդը կապար մետաղն է, որը հայոց լեզվի բարբառներում ժողովրդի կողմից օգտագործվում է որպես արճիճ։
Ա      Ր     Ճ      Ի     Ճ     Pb82
1 + 32 + 19 + 11 + 19 = 82
Ինչպես  երևում է այս թվերն ևս համընկնում են այդ տարրի կարգաթվի հետ։
Անագ մետաղին Հրաչյա Աճառյանի հայերեն արմատական բառարանում(Երևան 1986թ.) տրված է նաև հայերեն կլայեկ բառը, որը    մինչ այժմ Հայաստանի տարբեր շրջաններում օգտագործվում է որպես անագի անվանում։ Կլայեկ բառը չի համապատասխանում  նշված հիպոթեզին, և հեղինակը ցույց է տվել, որ կլայեկ բառի արմատը կալայ բառն է։ Այդ բառն օգտագործվում է վրացական, օսեթական, սերբական, ուզբեկակն, տաջիկական և այլ լեզուներում և կալայ բառի օգտագործման տարածքի կենտրոնը Հայաստանն է։ Գրենք կալայ բառը։
Կ       Ա       Լ     Ա    Յ          Sn50
15 +  1  +  12  + 1 + 21 = 50
Հիմք ընդունելով մետաղի անվանման բառարմատ – կարգաթիվ կապի վարկածը, ստորև կներկայացվի մեր կողմից ստացված որոշ մետաղների հին հայկական բառարմատները։
Այժմ քննարկենք երկաթ բառը։  Ժողովրդական լեզվով երկաթ բառը բացատրվում է երկնքից կաթող, այն կապելով երկաթ պարունակող երկնաքարերի հետ։ Ինչպես արծաթ բառում  երկաթ բառում ևս աթ-ը վերջածանց է, իսկ բառարմատը երկ-ն է։ Հայոց լեզվում ե-է-ա հնչյունափոխությունը հաշվի առնելով օրինակ՝ Երևան-Էրիվան, Արմենիա-Էրմենիա, երկիր-էրգիր, կարող ենք գրել  երկաթը – արկաթ, որը այժմ էլ  օգտագործվում է հայերեն բարբառներում օրինակ՝ Արցախում։
Հաշվի առնելով գ-ք-կ ի հնչյունափոխությունը երկաթ-երգաթ արկաթ-արգաթ, ձևերը կարող ենք գրել արգաթ։ Ընդունելով ր-լ նաև լ-ն հնչյունափոխությունները, օրինակ՝ անալի-ալանի, ենթադրում ենք որ երկաթ բառր արմատը անգ-ն է։
ԵՐԿ- ԷՐԿ- ԱՐԿ, ԱՐԳ – ԱԼԳ – ԱՆԳ
Ա     Ն     Գ       Fe26
1 + 22 + 3 = 26
Հովհանես Բարսեղյանի հայերեն ուղղագրական ուղղախոսական տերմինաբանական բառարանից (Երևան 1973) դուրս ենք  գրել  անգ արմատով որոշ բառեր որոնք կարծես թե ցույց են տալիս, թվարկում են երկաթի ֆիզիկական,մեխանիկական և քիմիական հատկությունները։
Խ Ա Ն ԳԱՐ     –   դիմադրել
Մ Ա Ն Գ ԱՂ     –   կտրել
Ա Ն Գ Ա       –   չծռվող, չխոնարհվող
Ա Ն Գ Ղ       –   ճանկող գիշատիչ թռչյուն
Չ Ա Ն Գ           –   ճանկ, ձգել, բռնել
Դ Ա Ն Գ          –   ծանրության չափ
Թ Ա Ն Գ          –   հազվագյուտ
Ռ Ա Ն Գ           –   գույն
Կ Ա Ն Գ           –   դադար, զսպել
Զ Ա Ն Գ           –   կաղապար, ձայն
Ժ Ա Ն Գ           –   օքսիդացած
Հ Ա Ն Գ           –   կարգ
Ց Ա Ն Գ           –   զսպախցակ
Գ Ա Ն Գ           –   պատյան, պինդ
Ի դեպ, շատ լեզուներում երկաթ և գլուխ բառերի արմատները նույն են, օրինակ Բասկերեն լեզվում  Երկաթ նշանակում է  Բուրնի, իսկ գլուխ Բուրու (Վահան Սարգսյան, Բասկերենի համառոտ քերականություն,Երևան 2000,էջ 256)։
Վերջում նշենք որ անգ արմատով ունենք Տորք Անգեղ հերոսի անուն։
Հիշենք մեծ բանաստեղծի խոսքերը` Տորքը չեր նման հասարակ մարդու, այլ մի աժդահա  և շատ ահարկու …
Անգեղ բառը ստուգաբանվում է երկու ձևով, առաջին որպես ան-առանց, գեղ-գյուղ այսինքն  անգյուղ, հայրենիք չունեցող, ինչպես նաև ան-առանց, գեղ-գեղեցիկ այսինքն ոչ գեղեցիկ, տգեղ։ Ինչպես կարելի է ընդունել որ վերը նշված որակներով անձնավորությունը՝ հսկա, մեծ ուժի տեր Հայաստանում ապրող հայ հերոսը լինի անհայրենիք, տգեղ։ Եթե ընդունենք անգ արմատը և եղ վերջավորությունը, որը ցույց է տալիս հատկանիշ։ Օրինակ՝ համ-համեղ, գույն-գունեղ, ցանց – ցանցեղ, ապա անգեղ բառը կնշանակի երկաթյա, ուժեղ։  Ինչպես ասում ենք Աշոտ Երկաթ, ևս  Տորք Անգեղ-Տորք Երկաթ։
Պետք է նշել,որ անգեղոս-անգել-հրեշտակ  բառերի արմատը  և իմաստը ևս կապված է երկաթ բառի հետ։
Հաջորդը սնդիկ բառն է։ Սնդիկի անվանումը  տարբեր լեզուներում կապված է հեղուկի, շարժման, թրթռոցի, հոսման հետ։ Այսպես. Հրաչյա Աճառյանի հայերենի  արմատական բառարանում սնդիկ բառի համարժեք է բերվում կենդանի բառը։ Գրենք կենդանի բառը։ Հաշվի առնելով  կ-ց-ս տառադարձությունը և ե ձայնավորի սղումը, ինչպես նաև   անի-ենի-իկ անցումը,օրինակ նազանի-նազենի-նազիկ, մենք ենթադրում ենք, որ կենդանի բառից առաջացել է սնդիկ բառը։
Ս    Ն   Դ    Ի   Կ
Կ    Ե    Ն    Դ    Ա    Ն    Ի          Hg80
15+ 5 + 22 +4 + 1 +22+11 = 80
Անդրադառնանք պղինձ բառին։ Հրաչյա  Աճառյանը և Հովհանես Բարսեղյանը պղինձ բառի համարժեք նշում են բրինձ բառը։ Պղինձը առաջացել է պ-բ և ր-ղ հնչյունափոխության հետևանքով՝ բրինձ բառից։ Իսկ բրինձ բառն առաջացել է բրոնզ բառից։ Պետք է նշել որ պղնձի հանքերում միշտ պարունակվում է անագ և սկզբում բրոնզ է անվանվել այն պղինձը, որը պարունակել է նույնիսկ շատ չնչին քանակությամբ անագ։ Նշվածից հետևում է որ բրոնզ-բրինձ-պղինձ անվանումը չի բնութագրել մաքուր պղինձ մետաղը, այլ ստացված պղինձ նյութին։
Հրաչյա Աճառյանի բառարանում պղինձ բառի համարժեք բերվում է նաև խալկ-խալգ բառը, որը հունարեն լեզվում ևս նշանակում է պղինձ։
Օրինակ՝ խալկոգեն են կոչվում 7րդ խմբի էլեմենտները, որը նշանակում է պղնձի հետ աղ առաջացնող։Գրենք Խալգ բառը.
Խ     Ա     Լ     Գ           Cu29
13  +  1 + 12 + 3 = 29
Վերջում խոսենք ևս մեկ մետաղիմոլիբդենի մասին։ Մոլիբդենի համար հայերենում օգտագործվում է կապարարծաթ անվանումը։ Հայաստանում մոլիբդեն արդյունահանվում է Սյունիքի մազում՝ Կապան կենտրոնով։ Կապան բառը նշանակում է կիրճ, լեռնային անցք, բարբառային-երիզ, ժապավեն նաև ճանապարհներ կապող տեղ։
Կապան բառի  ան վերջավորությունը նշանակում է տեղ, օրինակ՝ իջևան-իջևանի տեղ։ Այսինքն կապան կարող ենք ասել կապի տեղ, վայր, որտեղ գտնվում է կապ-ը, եթե այդ տեղը կապենք մետաղի հետ և գրենք կապ բառը.
                   Կ    Ա    Պ               Mo42
15 +1 + 26=42
Այսինքն կարող ենք ասել, որ կապան նշանակում է մոլիբդենի տեղ` վայր, որտեղ կա մոլիբդեն։
Ստացված արդյունքն ուղակի ցնցող է։ Հայերեն լեզվում մետաղների անվանումները ցույց են տալիս նրանց կարգաթիվը։ Այդ զարմանալի փաստը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Մենք ինչի հետ գործ ունենք, ով է ստեղծել այդ բառերը, ով է մտածել մետաղների անվանումները, որոնք իրենց մեջ թաքցնում են դրանց հիմնական բնութագիրը։ Եվ ընդհանրապես, արդյոք դա մարդկային ձեռքի գործ է։ Եթե այո, ապա, ստացվում է, որ մեր նախնիների գիտելիքների մակարդակը եղել է անհավանական բարձր։ Չէ որ միայն 20-րդ դարի սկզբին հայտնաբերվեց ատոմի բարդ կառուցվածքը և որոշվեց ատոմի միջուկի լիցքը։ Եթե ընդունենք որ այդ բառերը մեզ տրված են վերևից, ապա կարելի է միայն հիանալ լուծման հանճարեղությամբ։ Չէ որ լեզուն գիտելիքների, ինֆորմացիայի պահպանման ամենա հուսալի եղանակն է։ Հայոց այբուբենը ստեղծվել է ավելի ճիշտ վերահաստատվել է 405-406թթ. Մեսրոպ Մաշտոցի կողմից։ Բայց հայոց այբուբենի ստեղծումը դա հայերեն լեզվի ստեղծումը չէ։
Շատ հետազոտողների կողմից ցույց է տրված, որ հայկական այբուբենը տրամաբանորեն կուռ և իմաստալից մի ամբողջական համակարգ է։ Վերադառնալով Մեսրոպ Մաշտոցին նշենք, ինչու էր պետք Մեսրոպ Մաշտոցին տարիներով նստել հին աշխարհի գրադարաններում, խորհրդակցել Հռոփանոսի հետ, ինչ էր նա փնտրում, ինչ էր նա խնդրում իր աղոթքներում և ինչ ստացավ արդյունքում։ Չէ որ ըստ Խորենացու հայկական գրերը  Մաշտոցին նվիրել են Բարձրագույնի հաճությամբ։
-Եվ տեսավ նա ոչ գիշերային երազ, ոչ էլ արթմնի տեսիլք, այլ իր տրոփող սրտում հոգու աչքերը բացող քարի վրա գրող ձեռք։ Քարը ձյան նման իր մեջ պահպանում էր գծերի հետքերը։
Դ.Մ.Մենդելեևը ևս քիմիական տարրերի պարբերական համակարգը տեսել է երազում։
Հեղինակներ՝  Ռ.Խ.Ադամյան, Գ.Ս.Սիմոնյան, Ա.Գ.Սիմոնյան
Աղբյուրը՝ Ռ.Ադամյան, Գ.Սիմոնյան, Ա.Սիմոնյան- Հայերեն այբուբենը և մետաղներ

Քիմիական ռեակցաներ, որոնք կապշեցնեն ձեզ

Քիմիական ամենագեղեցիկ ռեակցիաները

Սրանք քիմիական ռեակցաներն են, որոնք կապշեցն են ձեզ, այս տեսանյութը դիտելիս կսկսեք սիրեք քիմիան: Չփորձեք կրկնեք դրանք, վտանգավոր են:

Monday, March 13, 2017

Գործնական աշխատանք, քիմիա

Երկաթի  և  ծծմբի  խառնուրդի  բաժանումը  մագնիսով  և  ջրով
Սարքավորումներ`Սպիրտայրոցբաժակմագնիս­­
Ազդանյութեր`ծծմբի  փոշիերկաթի  փոշիջուր
Վերցրեք  մաքուր  ծծմբի  փոշիորին  մոտեցրեք  մագնիսըՈչինչ  տեղի  չի ունենաքանի  որ  ծծումբը  մագնիսի  կողմից  չի  ձգվումԱյնուհետև  այդ փոշին  լցրեք  բաժակով  ջրի  մեջԾծմբի  փոշին  չի  լուծվիչի  սուզվի  և  կմնա ջրի  մակերեսին:
Վերցրեք  մաքուր երկաթի  փոշի  ու  մագնիսը  մոտեցրեք  այդ  փոշունԵրկաթի փոշին  կձգվի  դեպի  մագնիսը:Մինչդեռ  ջրի  մեջ  լցնելիս  այս  փոշին  նույնպես չի  լուծվիբայցի  տարբերություն  ծծմբի  փոշուկսուզվի  ու  կնստի  բաժակի հատակին:
Այժմ  խառնեք  այս  երկու  նյութիերկաթի  ու  ծծմբի  փոշիներըԿստանաք անհամասեռ  խառնուրդ:Այս  անգամ  մագնիսը  թղթի  միջոցով  մոտեցրեք  խառնուրդինԵրկաթի  փոշին  կձգվի  դեպի  մագնիսն  ու  ծծումբից  կանջատվի:Կրկին  խառնեք  երկաթն  ու  ծծումբըԽառնունդը  լցրեք  ջրի  մեջձողով խառնեք  ու  թողնեք  հանգիստ  վիճակումԵրկաթը  կնստի  հատակինիսկ ծծումբը  կմնա  ջրի  երեսին: