Wednesday, May 3, 2017

Արա այն ինչ զգում ես

Ես չգիտեմ, թե հիմա ինչ զգացում ունեմ, չգիտեմ ինչպիսին եմ հիմա, երազկոտ, գուցե սիրահարված, ազատության զգացում, երբեմն չարության, առանց պատճառի: Իմ զգացմունքները միշտ փոխվում են, մեկ ուրախ, մեկ տխուր, կամ ավելի ճիշտ հոգով տխուր տեսքով ուրախ և հոգով ուրախ տեսքով տխուր, այդ փոփոխությունը ես էլ չեմ հասկանում: Չեմ հասկանում ինչպես է գալիս ուրախություն և տխրությունը: Իմ մոտ զգացմունքներս տարբեր են, բայց ամեն պահին զգում ես, որ ինչ որ բան պետք է անես, և անում ես, երբեմն խանգարող հանգամանքները շատ են, բայց կարող ես այդ ամենն անել երազում, որովհետև երբեմն իմ երևակայությունը սահմաններ չունի, կարող եմ մտածել  կախարդանքների աշխարհում հայտնվելու մասին, և կհայտնվեմ, եթե չխանգարեն, այդ դեպքում գիշերը երազում անվերջ կերազեմ, բայց դա նույնպես խանգարող հանգամանք ունի, առավոտյան ես պետք է շատ շուտ արթնանամ դպրոց գնալու համար, մայրիկս արթնացնում է ուղիղ վեցին, երազս էլ չի ավարտվում: Բայց միևնույն է  երազը տեսնելը դա լավագույն պահն է մեր կյանքում, երազում կարող ես զգացմունքներդ խառնեել, կարող ես արտասվել, ծիծաղել, վազել, կանգնել, սիրել, ատել և այլն: Երազում անում ես այն ինչ զգում ես: Երազում վազում եմ,  ազատ, մաքուր դաշտերում եմ վազում, թռչում եմ երկնքում կապույտ, անցնելով ճերմակ ամպերի միջով, կամ կանգնում եմ, մեն մենակ, արտասուքով, չեմ ուզում տեսնել մեկին, ուզում եմ լինել մեն մենակ և ոչ մի ուրիշ մարդ: Սիրում եմ երազում, երազում եմ անվերջ, մտածում եմ ու մտածում, սիրո մասին եմ անդադար խորհում, կամ ատում եմ ամբողջ սրտով, ատում եմ բոլորին,  սակայն սիրում եմ աշխարհը և մարդկանց:

No comments:

Post a Comment