Monday, December 4, 2017

Նապոլեոն Բոնապարտ

Նապոլեոն I Բոնապարտ  օգոստոսի 15, 1769Այաչչո — մայիսի 5, 1821Լոնգվուդ ՀաուսՍուրբ Հեղինեի կղզիԲրիտանական անդրծովյան տարածքներ) ֆրանսիացիների առաջին կայսր‌ 1804 թ մայիսի 18-1814 թ ապրիլ 6 և 1815 թ մարտի 20- 1815թ հունիսի 22։ Շառլ Բոնապարտի և Լետիտիա Ռոմոլինոյի երկրորդ երեխան։ Որպես ռազմական գործիչ Նապոլեոն Բոնապարտը սկսեց կարիերան Տուլոնի պաշարումով՝ 1793 թ սեպտեմբերի 18- դեկտեմբերի 18։ 24 տարեկանում նշանակվեց Ֆրանսիայի առաջին հանրապետությանզորքերի գեներալ, ինչպես նաև Իտալիայի զորքերի հրամանատար։ Նա եկավ իշխանության 1799 թ-ի հանրահայտ 18 Բռումիերից հետո (նոյեմբերի 9)։ 1802 թ օգոստոսի 2-ին նշանակվեց Ֆրանսիայի Առաջին կոնսուլ, 1804 թ մայիսի 18-ին՝ ցմահ կոնսուլ։ Եվ վերջապես 1804 թ դեկտեմբերի 2-ին Փարիզի Աստվածամոր տաճարում Հռոմի պապի կողմից օծվեց կայսր։
Որպես զորքերի հրամանատար փորձել է լուծարել Մեծ Բրիտանիայիկողմից ստեղծված և ֆինանսավորված դաշնակիցների կոալիցիաները։ Դրա համար նա բանակը առաջնորդել է Նեղոսից և Ավստրիայից մինչև Պրուսիա և Լեհաստան։ Նրա բազմաթիվ փայլուն հաղթանակները (Արկոլ, Մարենգո, Աուստեռլից, Ֆրիդլանդ և այլն) ապահովեցին Ֆրանսիայի գերիշխանությունը մայրցամաքային Եվրոպայում (տես Նապոլեոնյան պատերազմներ)։
Որպես պետության ղեկավար կատարել է մի շարք բարեփոխումներ՝ վարչական, իրավունքի, տրանսպորտի, տնտեսության, գիտության և այլ ոլորտներում։ Նրա օրոք Ֆրանսիան հասավ իր տարածքային մեծության գագաթնակետին՝ ունենալով 134 դեպարտամենտ 1812 թ.-ի դրությամբ։ Հայտնի է Նապոլեոնի քաղաքացիական օրենսգիրքը, որը Ֆրանսիայում օգտագործվում է մինչ այսօր։ Ստեղծել է Ֆրանսիայի բանկը՝ 1800 թ-ին, որը գործում է մինչ այսօր։
Բացի ֆրանսիացիների կայսր լինելուց, նա նաև ստանձնել է Իտալիայի նախագաhի պաշտոնը՝ 1802-1805 թթ, ապա Իտալիայի արքայի՝ 1805-1814, ինչպես նաև հանդիսանում էր Ռեյնի կոնֆեդերացիայի պրոտեկտոր(պաշտպան)։ Նա նաև ստեղծեց Վարշավայի դքսությունը՝ տալով նրանց ներքին ինքնավարություն։
Մեծ Բրիտանիայի դեմ Նապոլեոնը կիրառում էր մայրցամաքային բլոկադայի քաղաքականությունը, որին միացան Նապոլեոնի դաշնակից պետությունները։ Ըստ որոշ պատմաբանների՝ Մայրցամաքային բլոկադան դարձավ Նապոլեոնի ձեռնարկած արշավանքների հիմնական պատճառը, նախ Իսպանիա, ապա Պորտուգալիա: 1807 թ Ֆրիդլանդում տեղի ունեցած ճակատամարտում Նապոլեոնը ջախջախեց Ռուսաստանինև ստիպեց նրանց կնքել պայմանագիր (Տիլզիտի պայմանագիր) և միանալ մայրցամաքային բլոկադային։ Երկար բանակցություններից հետո, հասկանալով, որ Ռուսաստանի կայսրությունը չի պատրաստվում հետևել Տիլզիտի պայմանագրի կետերին, 1812 թ-ին կազմակերպում է արշավանք դեպի Ռուսաստան, հասնում մինչև Մոսկվա, հաղթում Բորոդինոյի ճակաամարտում և մտնում Մոսկվա։ Սակայն չունենալով բավարար սնունդ և զենք՝ Բոնապարտը ստիպված նահանջում է՝ արդյունքում կրելով լուրջ վնասներ։
Չկորցնելով պահը՝ Մեծ Բրիտանիան ստեղծում է հերթական կոալիցիան: Ֆրանսիան լուրջ պարտություն է կրում Իսպանիայում (Վիտորիայի ճակատամարտ) և Գերմանիայում (Լայպցիգի ճակատամարտ)։ Լայպցիգի ճակատամարտից հետո դաշնակիցներն առանց դիմադրության մտնում են Փարիզ: Կնքվում է պայմանագիր՝ ըստ որի Ֆրանսիան վերադառնում է 1789 թվականի տարածքին, վերականգնվում է Բուրբոնների դինաստիան։ Իսկ Նապոլեոնին տրվեց Էլբա կղզին, որը պետք է հսկվեր անգլիական նավատորմի կողմից։ Էլբայում նա կատարեց մի շարք բարեփոխումներ, հատկապես ստեղծեց ճանապարհների զարգացած համակարգ, որի մի մասը պահպանված է մինչ օրս։
Հասկանալով, որ ֆրանսիացիները դեմ են Բուրբոններին, նա կարողանում է փախչել Էլբայից, ստեղծել նոր բանակ և վերականգնել կայսրությունը։ Նրա կառավարման այս շրջանը հայտնի է հարյուր օր (cent-jours) անունով։ Տանելով մի քանի հաղթանակ՝ 1815 թ հունիսի 18-ն նա որոշիչ ճակատամարտ է տալիս Բելգիայի Վաթեռլո բնակավայրի մոտ և կրում պարտություն։ Չնայած նրան, որ Նապոլեոնն ուներ հնարավորություն փախչել ԱՄՆ, սակայն նա հանձնվում է Մեծ Բրիտանիային, որն էլ նրան ուղարկում է Հարավային Աֆրիկայի մոտ գտնվող Սուրբ Հեղինե կղզի, որտեղ էլ 1821 թ մայիսի 5-ին վախճանվում է։
Նրա կյանքը և գործունեությունը դարձել են 18-րդ դարի իսկական լեգենդ։ Նապոլեոնին իրենց ստեղծագործություններում անդրադարձել են Բալզակը, Դյուման, Ստենդալը, Լերմոնտովը, Դոստոեվսկին, Տոլստոյը և այլն։ Նրա մասին ամենահայտնի գիրքը Էմանուել դը Լաս-Կասի Սբ Հեղինեի հուշերն է (Mémorial de Sainte-Hélène ), որը հեղինակը գրել է Նապոլեոնի թելադրանքով՝ ավելացնելով իր հիշողությունները։

No comments:

Post a Comment