Showing posts with label Բանաստեղծություններ. Show all posts
Showing posts with label Բանաստեղծություններ. Show all posts

Tuesday, January 31, 2017

Լուսնյակ գիշեր է



Լուսնյակ գիշեր է,
Լուսինն է շողում պայծառ,
Իսկ աստղերը փայլում են անդադար,
Եվ ամենուր խաղաղություն է տիրում.

Լուսնյակ գիշեր է,
Գայլերն են ոռնում անվերջ,
Եվ ծաղիկներն են քնում օրվա վերջ,
Եվ ամենուր խաղաղություն է տիրում.

Լուսնյակ գիշեր է,
Քամին է միայն սուլում,
Եվ տերևն է խշշում,
Եվ ամենուր խաղաղություն է տիրում.

Լուսնյակ գիշեր է,
Լուսինն է միայն լուսավորում,
Եվ խաղաղ գիշեր պարգևում,
Եվ ամենուր խաղաղություն է տիրում՚

Monday, October 17, 2016

Լուսավոր խավար

Լուսավոր խավարում միայն լուսինն է շողում,
Աստղերը իրենց թույլ շողքով խավարն ես լուսավորում,
Լուսավոր խավարում սպիտակ լույսի հետ եմ զրուցում,
Լուսավոր խավարում սպիտակն է տիրում:

Լուսավոր խավարում արև չի հայտնվում,
Փոխարենը սպիտակ լուսինն է թափառում,
Լուսավոր խավարում միայն լիալուսին է լինում,
Եվ գայլերն են ոռնում լուսավոր խավարում:

Լուսավոր խավարում անտառն է երգում,
Ձայնակցում է նրանց մի գեղեցիկ ձայն,
Միթե ծովն է երգում լուսնի համար,
Միթե ձկներն  են երգում  աստղերի համար:

Լուսվոր խավարում անտառը իր գազաններով, 
Ծովերը իրենց ձկներով, գայլը իր ոհմակով,
Լուսինն ու աստղերը իրենց լույսով,
Եվ բնությունը իր բարիքներով հանդես է գալիս խավարում լուսավոր:

Tuesday, May 17, 2016

Աշուն

Աշնան սառը քամին է փչում, բայց ուրախ եմ ես,
Տերևները ընկնում են ահա, բայց  ուրախ եմ ես ,
Հորդ անձրևն է թափվում գլխիս, բայց ուրախ եմ ես
Ուրախ եմ, որ կա աշուն
Ուրախ եմ, որ կա ցուրտ
Ուրախ եմ, որ կան բնության պայծառ գուները.

Մայրիկ

Իմ անուշ մայրիկ, իմ քնքուշ մայրիկ,
Քեզ սիրում եմ ես անչափ,
Դու գարնան նման պայծառ ես,
Արևի նման միշտ ուրախ ես.

Իմ անուշ մայրիկ, իմ քնքուշ մայրիկ,
Քեզ սիրում եմ ես անչափ,
Դու ինձ համար մի աշխարհ ես,
Ծաղկի նման անուշ բուրում ես.

Իմ անուշ մայրիկ, իմ քնքուշ մայրիկ,
Քեզ սիրում եմ ես անչափ,
Կա արդյոք քեզ նման,
Իմ սիրելի, անուշ մայրիկ.

Friday, March 11, 2016

Ազատություն

Վազիր, վազիր, վազիր,
Վազիր դեպի ազատություն,
Վազիր դեպի կյանք,
Գտիր ազատության ճանապարհը:

Վազիր, վազիր, վազիր,
Վազիր ուր ուզես,
Վազիր տուն,
Վազիր դեպի ազատություն;

Վազիր, վազիր, վազիր,
Վազիր անտառով մեկ
Եվ գոռա ազատություն
Հասիր, գտիր ազատությունը:

Վազիր, վազիր, վազիր
Խաղաղություն գտիր,
Ազատություն գոռա,
Ապրիր ինչպես ուզում ես:

Tuesday, March 1, 2016

Բարև գարուն

Բարև գարուն, սիրուն գարուն
Սեր տուր. շունչ տուր
Տուր մեզ ուրախություն և սեր
Իմ անուշ գարուն, իմ սիրո գարուն

Բարև գարուն, սիրուն գարուն
Ասա արդյոք կխաղաս ինձ հետ
Կտաս ինձ սեր և խնդություն
Իմ անուշ գարուն, իմ սիրո գարուն

Բարև գարուն սիրուն գարուն
Արևդ ցույց տուր, ջերմացրու
Երկինքը բաց, ինձ թռցրու
Իմ անուշ գարուն, իմ սիրո գարուն: