Monday, October 31, 2016

Ճաբուա Ամիեջիբի ,,Հեծանիվը,,

Պատմվածքը մի տղայի մասին էր ով  երազում էր ունենալ հեծանիվ, բայց իր աշխատած գումարը տվեց իր քրոջը,  ստեղծագործությունը իր մեջ առանձնապես յուրահատկություն ցույց չի տալիս, բայց հետաքրքիր է: Բոլոր կերպարները դրական էին, իմ կարծիքով մի քիչ բացասական էր Աչիկոյի հայրը, ով տղային ծեծեց, բայց նա բարկացած էր այն ժամանակ, դուրս եկավ աչիկոյի կերպարը, հոգատար, մեծահոգի, երազող, ինքնուրյուն, աշխատասեր, նպատակասլաց, ստեղծագործության մեջ գաղափար չտեսա, բայց ամեն ինչ շատ բովանդակալից, երկխոսություններով հետաքրքիր դրվագ հեղինակի կյանքից, ինձ գրավեց հատկապես այն մասը երբ տղան իր երազանքին հասնելու համար ամբողջ ամառ աշխատեց, այլ ոչ թե հորը հակաճառեց, իսկ հետո իր վաստաած գումարը տվեց քրոջը, որ քույրը կարողանա փախչել իր սիրած տղայի հետ, կարծում եմ գիտակցաբար է արել: Ուրիշ պատմվածքի հետ չեմ կարող համեմատել, որովհետև դեռ չեմ կարդացել մի պատմություն,որը կհամեմատվի այս մեկի հետ: Հետաքրքիր է, կարճ և հասկանալի, անպայման կարդացեք:

Հղումը այստեղ  http://grapaharan.org/index.php/%D5%80%D5%A5%D5%AE%D5%A1%D5%B6%D5%AB%D5%BE%D5%A8

No comments:

Post a Comment