Tuesday, October 11, 2016

Աշուն է, պայծառ աշուն


Աշուն է, պայծառ աշուն, ցերեկը դեղին արևն է պայծառ շողում, տերևներն են դեղնում, կարմրում, իսկ մեղմ և գիժ քամիները մեկ գնում են, մեկ՝ գալիս: Քիչ-քիչ  թռչուններն են չվում, օդն է սառում, և երկինքը լալիս է շատ: Օրերը կարճանում են, և երեկոյան սպիտակ և շողշողուն լուսինը դուրս է գալիս իր ընկերների հետ, նրանք և՛ զրուցում են, և՛ լուսավորում: Հետո նորից առավոտյան արևն է դուրս գալիս, բերում է իր հետ գիժ քամուն և սառը օդին, բայց գնալով տաքանում է մեր արևը և այդպես շարունակ: Սիրում եմ աշունը, քանի որ այն լցված է վառ գույներով, կանաչ և փարթամ բնությամբ, չնայած ծառերի տերևներն են թափվում, բայց խոտերն ու աշնանային ծաղիկները դեռ մնում են: Իսկ երեկոյան լուսնի սպիտակ, պայծառ լույսը և աստղերի թույլ, բայց գեղեցիկ շողքը թափանցում է իմ ներսը և  գլուխս հանգստանում է, ոչ մի բանի մասին չեմ մտածում : Միայն նայում եմ աշնանային գիշերվա լուսավոր խավարին, իսկ ցերեկը արևն է ջերմացնում ինձ, չնայած սառն է, բայց հանգիստ է:

No comments:

Post a Comment