Sunday, October 30, 2016

Անհատական նախագիծ Երկարագուլպա Պիպին

1.      Վերնագիր-Երկարագուլպա Պիպի
2.      Հեղինակ-Աստրիդ Լինդգրեն
3.      Ոճ- ֆանտաստիկ
4.      Կարդալու ժամկետ- երկու ժամ
5.      Գլխավոր ասելիք-լինել ազատ և ընկերասեր, անել այն ինչ ուզում ենք, բայց չափը չանցնել:

6.      Գնահատական -  Տաս բալ









Երկարագուլպա պիպի պատմվածքի հերոսուհին սովորական աղջիկ չե այլ մի առհելի ուժին տիրող, հետաքրքրասեր, խելացի և շատ ճարպիկ աղջիկ է: Հեղինակը շվեդ գրող Աստրիդ Լինդգրենն է, պատմվածքը գրվել է հեղինակի դուստր Կարինի շնորհիվ, ով հիվանդ ժամանակ մորը խնդրեց հեքիաթ պատմել երկարագուլպա պիպիի մասին, այն ժամանակ Լինդգրենը  ժամանակ առ ժամանակ աշխատում էր լրագրող և գործավար, նա իր երևակայությունը գործի դրեց և պատմեց մի աղջկա պատմություն ում բնութագիրը վերևում նշեցի: Մի օր Լինդգրենը ստիպված եղավ տանը մնալ և գրեց իր հնարած այն պատմությունները, որոնք երկարագուլպա պիպիի մասին էր, հավաքագրեց և դարձրեց մի գիրք, ինչևէ, պատմությունը հետաքրքիր է, մի աղջիկ, ով մեծ ուժ ունի, ապրում է Վիլլա Վիլեկուլա կոչվող մի տանը, որտեղ մենակ է, նրա պատկերացմամբ մայրը հրեշտակ է, իկս հայրը սևամորթների թագավոր, հարևան տանը ապրող երկու երեխա Թոմն ու Անիկան ընկերանում են Պիպիի հետ, հետաքրքիր արկածներ են ունենում: Առաջարկում եմ անմպայման կարդալ գիրքը, հետաքրքիր ընթերցանության համար շատ հարմար է, գուցե նաև մի քիչ ծիծաղեք : Մոռացա ավելացնեմ, որ Պիպին նաև ձի և կապիկ ուներ, ում անունը պարոն Նիլսոն էր:





Անծանոթ բառեր

Ֆրյոկեն-օրիօրդ

Օրե-շվեդական դրամ

Կրոնա- շվեդական մանրադրամ

Սկոտիս-եվրոպական պարի տեսակ




Ազատություն

Ազատություն, որը պետք է վայելել, իսկ ինչ է ազատությունը, ազատությունն այն է, որ ոչ թե անում ես այն ինչ ուզում ես այլ ասում ես, մտածում ես ինչ ուզում ես: Ազատությունը դա չե, որ այստեղ այնտեղ  խոսես, ոչ , խոսել բայց ճիշտ, մարդիկ երբեմն իրենց կարծիքը չեն հայտնում քանզի չեն զգում ազատություն, կարճ կասեմ, ազատությունը մի բան է, որը ոչ բոլոր մարդկանց սրտում է լինում:

No comments:

Post a Comment