Wednesday, January 11, 2017

Ճամբարային երրորդ օր

Այսօր Հունվարի տասնմեկն է, ճամբարային երրորդ օրն է: Առավոտյան գնացինք ագարակ ձիերի հետ ծանոթանալու, շատ հուզված էի, որովհետև առաջին անգամ ձի կտեսնեի և բացի այդ և վախենում եմ ձիերից, մտանք ագարակ, տեսանք ձիերին և շներին, որոնք վախեցնում էին մեզ իրեց հաչոցներով, միայն մի քանի հոգի քաջ մոտեցան և շոյեցին շներին, ընկեր Խորենը և ընկեր Լուսինեն սովորեցնում էին մեզ ձիերին մոտենալու կանոնները, պետք է ձիուն մոտենալ ձախից և այնպայման դիմացից, այլ ոչ ետևից, ընկեր Լուսինեն  ձիերից մեկի՝ Բոմի վանդակը բացեց, բոլորը գնացին նրա մոտ, շոյեցին, ես վախս մասամբ հաղթահարելով հանգիստ մոտեցա Բոմին և շոյեցի, բայց հրաժարվեցի կերակրել, վախեցա: Հետո վերադարձանք դպրոց, համեղ ընդմիջում արեցինք և շարունակեցին պատրաստել ծաղկամաններ, ես և ընկեր Հասմիկը  գնացին, որ ծաղիկներ բերեն, բերեցինք և տնկեցինք: Ահա այսպես ուրախ, զվարթ և հաճելի ժամանակ անցկացրին այսօր:






No comments:

Post a Comment