Tuesday, January 31, 2017

Լուսնյակ գիշեր է



Լուսնյակ գիշեր է,
Լուսինն է շողում պայծառ,
Իսկ աստղերը փայլում են անդադար,
Եվ ամենուր խաղաղություն է տիրում.

Լուսնյակ գիշեր է,
Գայլերն են ոռնում անվերջ,
Եվ ծաղիկներն են քնում օրվա վերջ,
Եվ ամենուր խաղաղություն է տիրում.

Լուսնյակ գիշեր է,
Քամին է միայն սուլում,
Եվ տերևն է խշշում,
Եվ ամենուր խաղաղություն է տիրում.

Լուսնյակ գիշեր է,
Լուսինն է միայն լուսավորում,
Եվ խաղաղ գիշեր պարգևում,
Եվ ամենուր խաղաղություն է տիրում՚

No comments:

Post a Comment