Wednesday, January 25, 2017

Ճամբարային երրորդ շաբաթ, երրորդ օր

Այսօրվա մի մասը անցկացրինք արևմտյան դպրոցում (դպրոց-պարտեզ), առավոտյան կազմեցինք ձմեռային առցանց-տնային աշխատանքների ցուցակը, հավաքում ենք կատարած տնային աշխատանքները, հետո պարզ է գնացինք դպրոց պարտեզ, ահավոր ցուրտ, կարծես սառույց դարձանք, մտանք, մի քիչ տաքացանք, բարձրացանք կտուր, իդեպ մեզ ուղեկցում էր մի ուսուցչուհի ընկեր Տաթևը, կտուրին հանդիպեցինք Էդմոնդ Փաշինյանի հետ, ով մեզ պատմեց ապագա ծրագրերի մասին, կտուրը դառնում է ջերմոց, ջերմոցում լինելուեն զանազան բույսեր, մրգատու ծառեր և այլն: Նաև հարցաձրույց վերցրինք: Հետո գնացինք ներքև, մի սենյակում հավաքվել էինք, այսօրվա հյուրը ofline ռադիոյի մասնագետն էր, պատմեց ռադիոյի մասին, նաև նոր տեխնոլոգիայի և ծրագրերի մասին, որոնցով  հնարավոր է ռադիոյի հետ կապ հաստատել, ժամանակից շուտ իմանալ լուրերը և այլն: Մեկ օրում իհարկե շատ բան չիմացանք, բայց այնուամենայնիվ հասկացանք և իմացանք շատ հետաքրքիր բաներ: Ինչպես միշտ ցրտից դողալով հասանք դպրոց, ընդմիջում արեցինք և ամփոփեցինք այս օրը: Այսօր շատ բաներ իմացանք, իմացանք, որ ապագայում արևմտյան դպրոցը կունենա ջերմոց կտուրին, իմացանք շատ բաներ ռադիոյի մասին, ինչպես պատրաստել պրոֆեսոնալ ռադիո, իհարկե ոչ մանրամասնությամբ:

No comments:

Post a Comment