Thursday, February 25, 2016

Երևակայությունը մարդու ստեղծագործիքն է

Նախ բացատրեմ վերնագիրը, քանի որ իմ թեման երևակայության մասին է և երևակայության շնորհիվ է մարդը ստեղծագործում, այդ պատճառով վերնագիրը այդպես է: Ինչու եմ ասում, որ երևակայությունը մարդու ստեղծագործիքն է, որովհետև մարդը, երբ երևակայում է նա մտածում է, թե ինչ կարող է ստեղծագործել, եթե մարդը ունի երևակայություն ուրեմն նա կարող է բարձրունքների հասնել: Իմ տաղանդը նրանում է, որ ես ունեմ շատ վառ երևակայություն, դրա շնորհիվ ես կարող եմ աշխարհը ավելի լավը տեսնել, ինչպես նաև հասկանալ մարդկանց և կյանքի իմաստը: Կարող եմ շարադրություններ, բանաստեղծություններ, առակներ, պատմվածքներ, հեքիաթներ գրել կամ ինքս ինչ որ բան հորինել, որը աշխարում ոչ մի մարդու մտքով նույնիսկ չի անցել: Իհարկե ես չեմ թերագնահատում մարդկանց: Ես կարող եմ երևակայել ինչքան ուզեմ, երևակայությունը լավ է և սահմաններ չունի: Ես այս ամենը ձեզ ասում եմ, որովհետև ուզում եմ, որ դուք ել երևակայեք և հասնեք բարձրունքների: Կան մարդիկ ովքեր երևակայություն չունեն: Խորհուրդ կտամ երևակայեք և  ստեղծագործել: Մի նոր ասացվածք կավելացնեմ երևակայությունը մարդու ստեղծագործիքն է: Մոռացա ավելացնեմ, որ դասի ժամանակ չերևակայեք, նկատողություն և երկուս կստանաք: Բայց կարող եք տանը ամպերով ճախրել երկնքում: Շատ խոսեցի, լավ է չխանգարեմ և թողնեմ երևակայեք:

No comments:

Post a Comment