Thursday, February 25, 2016

Հովհանես Թումանյան Իմ ընկեր Նեսոն

Այս պատմվացքում մատմվում է քնարական հերոսի մանկության ընկերների մասին: Նրանց գյուղում դեռ ուսումնարան չկար և ընկերները ուրախ խաղում էին ողջ օրը, ամեն գիշեր գերանի վրա նստում էին և իրար հեքիաթներ պատմում: Նրա ընկեր Նեսոն ավելի շատ հեքիաթ գիտեր, քան ինքը: Երբ ուսումնարան բացվեց հերոսը գնաց ուսումնարան, բայց նրա ընկերները չգնացին, որովհետև սովորելու համար պետք է տարին երեք ռուբլի վճարել, իսկ նրանց ծնողները այդ հնարավորությունը չունեին: Հերոսը գնաց ուսումնարան: Դասամիջոցներին չեին թողնում, որ օտար երեխաներ գան և խառնվեն երեխաների խաղերին: Անցավ մեկ, թե երկու տարի և հերոսի հայրը նրան ուղարկեց մեկ ուրիշ ուսումնարան, ավելի մեծ և այնտեղ և վարժապետներ և վարժուհիներ կային: Երկու տարի անցավ և նրա հայրը նրան ուղարկեց քաղաքի ուսումնարան, այնտեղ նրա հագուստը փոխեցին: Արձակուրդներին նա վերադառնում էր գյուղ և հանդիպում ընկերների հետ, նրա ընկերները խուսափում էին նրանից: Նրանք առաջին հերթին ուշադրություն դարձրին շորերին: Նեսոն ձեռքը քսեց հագուստին և այդ արեցին նրա ընկերները, նրանք ասացին, թե ինչքան փափուկ է նրա հագուստը: Հերոսը մեծացավ դարձավ հասուն մարդ, այցելեք ընկերներին, բայց նրանք կարծես օտար լինեին: Այս պատմվածքը ընկերության մասին է, ընկերության մասին, որը կամաց-կամաց խզվեց: Ամեն մարդ միշտ կհիշի իր ընկերներին, անցնեն թեկուզ տարիներ, մարդը հիշողությունը չի կորցնի ընկերների վերաբերյալ: Բոլորս ընկերներ ունենք և կհիշենք նրանց հավիտյան:


No comments:

Post a Comment