Tuesday, February 9, 2016

Վահան Տերյան

Վահան Տերյան «Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ»

* * *
Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
Ամենին մոռանալ.
Չսիրել, չխորհել, չափս՛ոսալ —
Հեռանա՜լ…
Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ,
Գիշերում այս անշող
Արդյոք կա՞ իրիկվա մոռացման,
Մոռացման ոսկե շող…
Մի վայրկյան ամենից հեռանալ,
Ամենին մոռանալ.—
Խավարում, ցավերում քարանալ
Մեն-միայն…
Մոռանալ, մոռանալ ամեն ինչ,
Ամենին մոռանա՜լ…
Չսիրել, չտենչալ, չկանչել,
Հեռանալ…

Այս բանաստեղծությունը ասում է, որ մի պահ պետք է մոռանալ ամեն ինչ: Ես այս բանաստեղծությունը կարդալուց մոռանում եմ ամեն ինչ: Այս տողերը 
Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
Ամենին մոռանալ.
Չսիրել, չխորհել, չափս՛ոսալ —
Հեռանա՜լ…

ինձ ստիպում են մոռանալ սերը, մոռանալ ատելությունը և մոռանալ ամեն ինչ, ուղեղս անջատում եմ ու մոռանում, որ սիրում եմ, որ ատում եմ: Ես ուզում եմ մոռանալ, մոռանալ զգացմունքներս: Մարդը գոնե մի անգամ մոռացել է ամեն ինչ, իր աշխարհը, իր միտքը, իր զգացմունքը: Մոռանալ նշանակում է անջատել ուղեղը և ոչ մի բանի մասին չմտածել, հանգստանալ: Մոռանալ մոռանալ ամեն ինչ  ամենին մոռանալ...

No comments:

Post a Comment