Wednesday, December 13, 2017
Ամանորյա լույսեր
Տոնածառի լույսերը, տան պատերին կախված լույսերը, մարդու հոգու լույսեր, բոլոր գունավոր, բոլորն Ամանորյա: Բոլորը սիրում են լույսեր, որոնք զարդարում են Սուրբ Ծնունդն ու Ամանորը: Լույսեր որոնք վազվզում են, բայց նրանց համարմիայն մի երկար լար է ուղությունը, լույսեր ոոնք վալս են պարում և նրանց պարահրապարակը տոնածառն է, լույսեր որոնք անտեսանելի են, բայց զգալի են մարդու հոգում: Ամանորի գիշեր, երբ անջատվում են տունը լուսավորող լույսեր, միանում են Ամանորը լուսավորող լույսեր, որոնք կարծես Ամանորյա հրաշքներ լինեն: Ամանորյա լույսեր, Ամանորյա հրաշքներ
Sunday, December 10, 2017
Քիմիական ռեակցաներ տեսակները
Քիմիական ռեակցաները լինում են չորս տեսակ, միացման, քայքայման, տեղակալման, փոխանակման: Միացման ռեակցաների ժամանակ մի քանի նյութերից ստացվում է մեկ բարդ նյութ, քայքայման ռեակցաների ժամանակ մեկ բարդ նյութից ստացվում են մի քանի նյութեր, տեղակալման ռեակցաները կատարվում են պարզ և բարդ նյութերի միջև, պարզ նյութի ատոմներից մեկը տեղակալում է բարդ նյութի ատոմներից մեկին,
Փոխանակման ռեակցիաները ընթանում են երկու բարդ նյութերի միջև, և որոնց ժամանակ դրանք փոխանակվում են իրենց բաղադրիչներով, փոխանակման ռեակցա է նաև չեզոքացման ռեակցան, որը կատարվում է Հիմքի և թթվի միջև , որի հետևանքով առաջանում է աղ և ջուր:
Փոխանակման ռեակցիաները ընթանում են երկու բարդ նյութերի միջև, և որոնց ժամանակ դրանք փոխանակվում են իրենց բաղադրիչներով, փոխանակման ռեակցա է նաև չեզոքացման ռեակցան, որը կատարվում է Հիմքի և թթվի միջև , որի հետևանքով առաջանում է աղ և ջուր:
Monday, December 4, 2017
Զեյթունի 1895-1896 թթ. ապստամբություն
Զեյթունի 1895-1896 թթ. ապստամբությունը հայերի պատասխանն էր Համիդյան կոտորածներին: Հայերի ինքնապաշտպանական ուժը կոտրելու համար իշխանությունները կարևորում էին նաև այս տարածաշրջանի հպատակեցումը։ Այդ հանգամանքը հասկանալով՝ հայ ազգային ուժերը, մասնավորապես հնչակյանները միջոցներ ձեռնարկեցին լեռնագավառն ամրացնելու ուղղությամբ։ 1895 թվականի ամռանը Զեյթուն տեղափոխվեցին հնչակյան Գարուն Աղասին (Կարապետ Թուր-Սարգսյան), մշեցի հայդուկ Մխո Շահենը (Մխիթար Սեֆերյան) և ուրիշներ։ Ապստամբության փաստական ղեկավար դարձավ Նազարեթ Չավուշը (Նորաշխարհյան)։
75-ամյա Ղազար Շովրոյանի և Աղասու գլխավորությամբ զեյթունցիները հոկտեմբերի սկզբներին սկսեցին ապստամբությունը։ Մինչև հոկտեմբերի 16-ի լուսաբացը զինաթափեցին թուրքական 700-հոգանոց կայազորը, գրավեցին 600 հրացան, գերմանական 2 հրանոթ և մեծ քանակությամբ այլ զինամթերք։ Զորանոցի վրա բարձրացվեց ապստամբների կարմիր դրոշը՝ «Զեյթունի անկախ իշխանություն» վերտառությամբ։ Կազմվեց Զեյթունի ժամանակավոր կառավարություն՝ Աղասու նախագահությամբ։
1895 թվականի նոյեմբերին Զեյթունի վրա շարժվեց թուրքական երկու բանակ։ Դեկտեմբերի սկզբին ընթացող անհավասար մարտերում հայերը ծանր կորուստներ պատճառեցին թշնամուն։ Ապստամբների շարքերը մի պահ նոսրացան։ Բայց ալեզարդ իշխան Կարապետ Բասիլոսյանը, կոչ անելով կռվել մինչև վերջին շունչը, կարողացավ մարտիկներին կրկին տանել գրոհի։ Թշնամին տվեց ավելի քան հազար սպանված և նահանջեց։ Զեյթունցիները, շրջապատված լինելով մոտ 4 ամիս, չունենալով բավարար սննդամթերք և զինամթերք, քաջաբար դիմադրում էին։
Զեյթունի այս հերթական հերոսամարտի լուրը հասնում է նաև Եվրոպա: Մեծ տերությունների միջամտությամբ 1896 թվականի հունվարի 30-ին Հալեպումկնքվում է հաշտություն։ Կառավարությունը պարտավորվում է
- զորքերը հետ քաշել Զեյթունից,
- ներում շնորհել հայերին, ապահովել նրանց կյանքն ու գույքը,
- Զեյթունում պետք է նշանակվեր եվրոպացի կառավարիչ, իսկ տեղական պաշտոնակաները լինելու էին հայեր։
Այս լուրջ զիջումների դիմաց թուրքերը հնչակյան գործիչներից պահանջեցին զենքը հանձնել ու հեռանալ Զեյթունից։ Ապստամբության շնորհիվ տարածաշրջանը համեմատաբար քիչ տուժեց։
Նապոլեոն Բոնապարտ
Նապոլեոն I Բոնապարտ օգոստոսի 15, 1769, Այաչչո — մայիսի 5, 1821, Լոնգվուդ Հաուս, Սուրբ Հեղինեի կղզի, Բրիտանական անդրծովյան տարածքներ) ֆրանսիացիների առաջին կայսր 1804 թ մայիսի 18-1814 թ ապրիլ 6 և 1815 թ մարտի 20- 1815թ հունիսի 22։ Շառլ Բոնապարտի և Լետիտիա Ռոմոլինոյի երկրորդ երեխան։ Որպես ռազմական գործիչ Նապոլեոն Բոնապարտը սկսեց կարիերան Տուլոնի պաշարումով՝ 1793 թ սեպտեմբերի 18- դեկտեմբերի 18։ 24 տարեկանում նշանակվեց Ֆրանսիայի առաջին հանրապետությանզորքերի գեներալ, ինչպես նաև Իտալիայի զորքերի հրամանատար։ Նա եկավ իշխանության 1799 թ-ի հանրահայտ 18 Բռումիերից հետո (նոյեմբերի 9)։ 1802 թ օգոստոսի 2-ին նշանակվեց Ֆրանսիայի Առաջին կոնսուլ, 1804 թ մայիսի 18-ին՝ ցմահ կոնսուլ։ Եվ վերջապես 1804 թ դեկտեմբերի 2-ին Փարիզի Աստվածամոր տաճարում Հռոմի պապի կողմից օծվեց կայսր։
Որպես զորքերի հրամանատար փորձել է լուծարել Մեծ Բրիտանիայիկողմից ստեղծված և ֆինանսավորված դաշնակիցների կոալիցիաները։ Դրա համար նա բանակը առաջնորդել է Նեղոսից և Ավստրիայից մինչև Պրուսիա և Լեհաստան։ Նրա բազմաթիվ փայլուն հաղթանակները (Արկոլ, Մարենգո, Աուստեռլից, Ֆրիդլանդ և այլն) ապահովեցին Ֆրանսիայի գերիշխանությունը մայրցամաքային Եվրոպայում (տես Նապոլեոնյան պատերազմներ)։
Որպես պետության ղեկավար կատարել է մի շարք բարեփոխումներ՝ վարչական, իրավունքի, տրանսպորտի, տնտեսության, գիտության և այլ ոլորտներում։ Նրա օրոք Ֆրանսիան հասավ իր տարածքային մեծության գագաթնակետին՝ ունենալով 134 դեպարտամենտ 1812 թ.-ի դրությամբ։ Հայտնի է Նապոլեոնի քաղաքացիական օրենսգիրքը, որը Ֆրանսիայում օգտագործվում է մինչ այսօր։ Ստեղծել է Ֆրանսիայի բանկը՝ 1800 թ-ին, որը գործում է մինչ այսօր։
Բացի ֆրանսիացիների կայսր լինելուց, նա նաև ստանձնել է Իտալիայի նախագաhի պաշտոնը՝ 1802-1805 թթ, ապա Իտալիայի արքայի՝ 1805-1814, ինչպես նաև հանդիսանում էր Ռեյնի կոնֆեդերացիայի պրոտեկտոր(պաշտպան)։ Նա նաև ստեղծեց Վարշավայի դքսությունը՝ տալով նրանց ներքին ինքնավարություն։
Մեծ Բրիտանիայի դեմ Նապոլեոնը կիրառում էր մայրցամաքային բլոկադայի քաղաքականությունը, որին միացան Նապոլեոնի դաշնակից պետությունները։ Ըստ որոշ պատմաբանների՝ Մայրցամաքային բլոկադան դարձավ Նապոլեոնի ձեռնարկած արշավանքների հիմնական պատճառը, նախ Իսպանիա, ապա Պորտուգալիա: 1807 թ Ֆրիդլանդում տեղի ունեցած ճակատամարտում Նապոլեոնը ջախջախեց Ռուսաստանինև ստիպեց նրանց կնքել պայմանագիր (Տիլզիտի պայմանագիր) և միանալ մայրցամաքային բլոկադային։ Երկար բանակցություններից հետո, հասկանալով, որ Ռուսաստանի կայսրությունը չի պատրաստվում հետևել Տիլզիտի պայմանագրի կետերին, 1812 թ-ին կազմակերպում է արշավանք դեպի Ռուսաստան, հասնում մինչև Մոսկվա, հաղթում Բորոդինոյի ճակաամարտում և մտնում Մոսկվա։ Սակայն չունենալով բավարար սնունդ և զենք՝ Բոնապարտը ստիպված նահանջում է՝ արդյունքում կրելով լուրջ վնասներ։
Չկորցնելով պահը՝ Մեծ Բրիտանիան ստեղծում է հերթական կոալիցիան: Ֆրանսիան լուրջ պարտություն է կրում Իսպանիայում (Վիտորիայի ճակատամարտ) և Գերմանիայում (Լայպցիգի ճակատամարտ)։ Լայպցիգի ճակատամարտից հետո դաշնակիցներն առանց դիմադրության մտնում են Փարիզ: Կնքվում է պայմանագիր՝ ըստ որի Ֆրանսիան վերադառնում է 1789 թվականի տարածքին, վերականգնվում է Բուրբոնների դինաստիան։ Իսկ Նապոլեոնին տրվեց Էլբա կղզին, որը պետք է հսկվեր անգլիական նավատորմի կողմից։ Էլբայում նա կատարեց մի շարք բարեփոխումներ, հատկապես ստեղծեց ճանապարհների զարգացած համակարգ, որի մի մասը պահպանված է մինչ օրս։
Հասկանալով, որ ֆրանսիացիները դեմ են Բուրբոններին, նա կարողանում է փախչել Էլբայից, ստեղծել նոր բանակ և վերականգնել կայսրությունը։ Նրա կառավարման այս շրջանը հայտնի է հարյուր օր (cent-jours) անունով։ Տանելով մի քանի հաղթանակ՝ 1815 թ հունիսի 18-ն նա որոշիչ ճակատամարտ է տալիս Բելգիայի Վաթեռլո բնակավայրի մոտ և կրում պարտություն։ Չնայած նրան, որ Նապոլեոնն ուներ հնարավորություն փախչել ԱՄՆ, սակայն նա հանձնվում է Մեծ Բրիտանիային, որն էլ նրան ուղարկում է Հարավային Աֆրիկայի մոտ գտնվող Սուրբ Հեղինե կղզի, որտեղ էլ 1821 թ մայիսի 5-ին վախճանվում է։
Նրա կյանքը և գործունեությունը դարձել են 18-րդ դարի իսկական լեգենդ։ Նապոլեոնին իրենց ստեղծագործություններում անդրադարձել են Բալզակը, Դյուման, Ստենդալը, Լերմոնտովը, Դոստոեվսկին, Տոլստոյը և այլն։ Նրա մասին ամենահայտնի գիրքը Էմանուել դը Լաս-Կասի Սբ Հեղինեի հուշերն է (Mémorial de Sainte-Hélène ), որը հեղինակը գրել է Նապոլեոնի թելադրանքով՝ ավելացնելով իր հիշողությունները։
Thursday, November 30, 2017
Օսմանյան կայսրություն
Օսմանյան կայսրություն
Օսմանյան կայսրություն , Թուրքական կայսրություն, Օսմանյան Թուրքիա, եղել է կայսրություն հիմնադրված 13-րդ դարի վերջին Անատոլիայի հյուսիս արևմտյան հատվածում Բիլեջիքի և Սյոգյուտի մոտ օղուզների ցեղի առաջնորդ Օսմանի կողմից[4]: 1354 թվականից հետո օսմանցիները ներխուժեցին Եվրոպա և նվաճեցին Բալկանյան թերակղզին և կայսրությունը դարձավ միջմայրցամաքային կայսրություն: Օսմանցիները վերջ դրեցին Բյուզանդական կայսրությանը 1453 թվականին Կոստանդնուպոլսի նվաճմամբ Մեհմեդ II-ի կողմից[5]:
16-րդ և 17-րդ դարերում Սուլեյման I-ի գահակալման ժամանակ կայսրությունը հասավ իր հզորության գագաթնակետին` տիրելով Հարավարևելյան Եվրոպայիմեծ մասին, Կենտրոնական Եվրոպայի մի մասին, Արևմտյան Ասիային, Կովկասին, Հյուսիսային Աֆրիկային և Սոմալի թերակղզուն[6]: 17-րդ դարի սկզբին կայսրությունն իր տիրապետության տակ ուներ 32 պրովինցիա և մեծ թվով կախյալ երկրներ: Նրանցից շատերը միաձուլվեցին Օսմանյան կայսրությանը, մյուս մասը տարբեր միջոցներով ձեռք բերեց իր անկախությունը դարերի ընթացքում:
Կոնստանդինուպոլիս մայրաքաղաքով և Միջերկրական ծովի ավազանի վերահսկողությամբ, Օսմանյան կայսրությունը վեց դար շարունակ եղել է կապող օղակ Արևելքի և Արևմուտքի համար: Կայսրության վաղեմի հզորությունը աստիճանաբար թուլացավ Սուլեյման I-ից հետո[7]: Կայսրությունը շարունակեց ունենալ մրցունակ և ուժեղ տնտեսություն, հասարակություն և ռազմական ներուժ տասնյոթերորդ և տասնութերորդ դարերում[8]: Սակայն երկարատև խաղաղ պայմանների պատճառով (1740-1768) օսմանյան զինված ուժերի մարտունակությունը անկում ապրեց և ավելի թույլ էր իր եվրոպական մրցակից Հաբսբուրգներերի և Ռուսական կայսրություններից[9]: Օսմանցիների պարտությունները 18-րդ դարի վերջերին և 19-րդ դարի սկզբներին ստիպեց նրանց բարեփոխումներ իրականացնել զինված ուժերում, որը կոչվեց Թանզիմաթ: Բարեփոխումների արդյունքում օսմանյան բանակը դարձավ առավել մարտունակ, չնայած տարածքային կորուստների, հատկապես Բալկաններում, որտեղ ստեղծվեցին մի քանի անկախ պետություններ[10]: Կայսրությունը դաշինք կնքեց Գերմանիայի հետ 20-րդ դարի սկզբին` հույս ունենալով խուսափել դիվանագիտական մեկուսացումից, որը առաջ էր եկել տարածքային կորուստներից հետո և այսպիսով միացավ Առաջին համաշխարհային պատերազմին Կենտրոնական ուժերի կողմից[11]: Մինչ կայսրությունը կռվում էր արտաքին թշնամիների դեմ, երկրի ներսում նույնպես իրավիճակը պայթյունավտանգ էր, հատկապես Արաբական ապստամբություն սկսվեց արաբական երկրներում: Այս ժամանակ Օսմանյան կայսրությունը որոշեց ազատվել քրիստոնյա փոքրամասնություններից` կազմակեպելով հայերի, ասորիների և պոնտական հույների ցեղասպանությունները[12]:
Առաջին համաշխարհային պատերազմում Կենտրոնական ուժերը պարտություն կրեցին և Օսմանյան կայսրությունը սկսեց մասնատվել: Մերձավոր Արևելքի տարածքները անցան Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային: Հաջողությամբ ավարտված Թուրքիայի անկախության պատերազմը ընդդեմ դաշնակիցների բերեց Թուրքիայի հիմնադրմանը և Օսմանյան միապետության անկմանը[13]:
Wednesday, November 22, 2017
Տնային աշխատանք, (22.11.2017)
. Փակագծերում տրված բառերից ընդգծի՛ր ճիշտը։
- -(Աստված, Աստվածը) քեզ հետ,- ասաց իշխանը, խթանեց ձին և շուտափույթ հեռացավ։
- Մեր (թիմն, թիմը) հաղթեց գավաթի մրցաշարում։
- Քաղբանտարկյալների (կանայք, կանայքը) նստացույց են սկսել կառավարության շենքի առջև։
- Վերջապես (ուղեկցողն, ուղեկցողը) եկավ, և մեր արշավախումբը շարունակեց ճանապարհը։
- Քիչ անց (ամպրոպը, ապրոպն) որոտաց, և սկսվեց տեղատարափը։
- (Կարենն, Կարենը) ՝ իմ ավագ (եղբայրը, եղբայրն), արդեն ավարտել է դպրոցը։
. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը, ընդգծի՛ր կապերը
Դպրոցը գյուղի ծայրին էր՝ բլրակի վրա: Հին գերեզմանատունը դպրոցի բակն էր: Մի ընդարձակ սենյակ էր, փայտե հասարակ նստարանների երկու շարք, դիմացի պատին՝ գրատախտակը: Պատուհանի ապակու տեղ խմորով փակցրել էին յուղած թուղթ: Միակ ժամացույցն ինձ մոտ էր: Մի օր՝ դեպի բլրակը բարձրանալիս, ոտքս սայթաքեց, ընկա սառույցի վրա, գրպանիս մեջ ժամացույցս փշրվեց, և մինչև տարվա վերջը մնացի առանց ժամացույցի: Արև օրերին ստվերով էինք ժամ որոշում, թխպած ժամանակ՝ երբ հոգնեինք:
Sunday, November 19, 2017
Դասարանական առաջադրանք Կետադրի՛ր
Կետադրի՛ր
Ի վերջո տեղավորվեցին` ըստ ուժի և անզորության, ըստ համարձակության, և խոնարհության:
Ըստ վանքի կարգուկանոնի` արդեն շատ ուշ էր, երբ Վարդանը հասավ մենաստան:
Հակառակ ընդունված սովորության` մենք արեցինք այն ամենը ինչ որոշել էինք:
Վաղուց մեռել է Օհան ամին և թաղված է այս ծառերի տակ` իր սրտի ուզածի համաձայն:
Բոլոր այս մարդիկ պիտի այցելեին մեզ` ըստ հայկական սովորության՝ առանց զգուշացնելու:
Հայրս, իր սովորության համաձայն, այդ երեկո նույնպես խնայեց մեզ:
Յուրաքանչյուր շարքում գտի՛ր կապը։
1. երբ, բացի, որովհետև, այնտեղ
2. մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
3. վրա, որևէ, և, մյուս
4. ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
5. հանուն, անուն, այնքան, սույն
Ի վերջո տեղավորվեցին` ըստ ուժի և անզորության, ըստ համարձակության, և խոնարհության:
Ըստ վանքի կարգուկանոնի` արդեն շատ ուշ էր, երբ Վարդանը հասավ մենաստան:
Հակառակ ընդունված սովորության` մենք արեցինք այն ամենը ինչ որոշել էինք:
Վաղուց մեռել է Օհան ամին և թաղված է այս ծառերի տակ` իր սրտի ուզածի համաձայն:
Բոլոր այս մարդիկ պիտի այցելեին մեզ` ըստ հայկական սովորության՝ առանց զգուշացնելու:
Հայրս, իր սովորության համաձայն, այդ երեկո նույնպես խնայեց մեզ:
Յուրաքանչյուր շարքում գտի՛ր կապը։
1. երբ, բացի, որովհետև, այնտեղ
2. մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
3. վրա, որևէ, և, մյուս
4. ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
5. հանուն, անուն, այնքան, սույն
Subscribe to:
Posts (Atom)