Monday, October 17, 2016

Լուսավոր խավար

Լուսավոր խավարում միայն լուսինն է շողում,
Աստղերը իրենց թույլ շողքով խավարն ես լուսավորում,
Լուսավոր խավարում սպիտակ լույսի հետ եմ զրուցում,
Լուսավոր խավարում սպիտակն է տիրում:

Լուսավոր խավարում արև չի հայտնվում,
Փոխարենը սպիտակ լուսինն է թափառում,
Լուսավոր խավարում միայն լիալուսին է լինում,
Եվ գայլերն են ոռնում լուսավոր խավարում:

Լուսավոր խավարում անտառն է երգում,
Ձայնակցում է նրանց մի գեղեցիկ ձայն,
Միթե ծովն է երգում լուսնի համար,
Միթե ձկներն  են երգում  աստղերի համար:

Լուսվոր խավարում անտառը իր գազաններով, 
Ծովերը իրենց ձկներով, գայլը իր ոհմակով,
Լուսինն ու աստղերը իրենց լույսով,
Եվ բնությունը իր բարիքներով հանդես է գալիս խավարում լուսավոր:

Tuesday, October 11, 2016

Անհատական նախագիծ Գրքեր, Ծերունին և ծովը, գրառում

Ծերունին և ծովը
Արկածային
04.10.2016-06.10.2016
Պետք է լինել խիզախ և միշտ նայել առաջ և երբեք չհանձնվել:
9 բալ, քանի, որ նկարագրությունները շատ երկար էին:

Նհատական նախագիծ գրքեր Ծերունին և ծովը վերլուծություն, շարադրություն

Ծերունին և ծովը

Մի աղքատ ծերունի իր հացի փողը ձուկ բռնելով և վաճառելով էր վաստակում, նրան օգնում էր մի տղա: Ծերունին դիմացկուն, խիզախ և խելացի մարդ է,  այս պատմվածքը ուզում է ասել, որ, եթե մի նպատակ ունես պետք է առաջ գնալ և չհուսահատվել ձախողման դեպքում: Այս ամենը հասկացա միայն այն հատվածից, որտեղ ծերունին մեծ դժվարությամբ խոշոր թրաձուկ բռնեց, բայց շնաձկները հարձակվեցին ձկան վրա, իսկ ծերունին պայքարում էր: Սա մի պատմվածք է, որտեղ հեղինակը պատմում է խիզախության, խելացիության և դիմացկունության մասին:

Հմտություն և Խիզախություն

Հմտություն ունեն այն մարդիկ, ովքեր արագ են մտածում, կարողանում են իրենց գիտելիքները ամեն տեղ օգտագործել տարբեր պայմաններում: Խիզախություն ունեն այն մարդիկ, ովքեր  նպատակ ունեն և չեն հանձնվում ձախողման դեպքում, ես հմուտ չեմ, և ոչել խիզախ եմ, բայց ինձ դուրեն գալիս այդպիսի մարդիկ, իմ կարծիքով հմտությունը  այն է , երբ կարողանում ես բոլոր գիտելիքներդ օգտագործել ամեն տեղ և ամեն մի բարդ պայմաններում, հմտությունն օգտագործելով դու նաև նոր գիտելիք ես ձեռք բերում:  Իմ կարծիքով խիզախությունն այն է, երբ դու մի նպատակ ունես և շարժվում ես միայն այդ նպատակի ուղղությամբ, իսկ երբ ձախողվում ես, չես հանձնվում և նորից ես փորձում, իսկ, երբ նորից ես փորձում արդեն գիտես, թե ինչն էր ձախողման պատճառը և անումես այնպես, որ պատճառը չկրկնվի: Չեմ կարծում,որ այս աշխարհում բոլոր մարդիկ են խիզախ կամ հմուտ, բայց բոլոր մարդիկ միշտ առաջեն շարժվում, ձախողման դեպքում, ոմանք հանձնվում են, ոմանք շարունակում:
Ծերունին և ծովը


Անհատական Նախագիծ

Նախագիծ
Գրքեր
Նպատակ
Ստանալ գիտելիքներ
Գործողություններ
1.      Կարդալ գրքեր, պատմվածքներ և հեքիաթներ (Ամիսը 5-6 գիրք)
2.      Վերլուծել
3.      Դուրս գրել անծանոթ բառերը
4.      Գրել շարադրություն տվյալ գրքի տվյալ թեմայի վերաբերյալ և նշել գրքի վերնագիրը
5.      Ամեն գիրքը կարդալուց հետո անպայնման  գրառել բլոգում:
Գրառման  գործընթացը

1.      Վերնագիր
2.      Հեղինակ
3.      Ոճ
4.      Կարդալու ժամկետ
5.      Գլխավոր ասելիք

6.      Գնահատական 

Աշուն է, պայծառ աշուն


Աշուն է, պայծառ աշուն, ցերեկը դեղին արևն է պայծառ շողում, տերևներն են դեղնում, կարմրում, իսկ մեղմ և գիժ քամիները մեկ գնում են, մեկ՝ գալիս: Քիչ-քիչ  թռչուններն են չվում, օդն է սառում, և երկինքը լալիս է շատ: Օրերը կարճանում են, և երեկոյան սպիտակ և շողշողուն լուսինը դուրս է գալիս իր ընկերների հետ, նրանք և՛ զրուցում են, և՛ լուսավորում: Հետո նորից առավոտյան արևն է դուրս գալիս, բերում է իր հետ գիժ քամուն և սառը օդին, բայց գնալով տաքանում է մեր արևը և այդպես շարունակ: Սիրում եմ աշունը, քանի որ այն լցված է վառ գույներով, կանաչ և փարթամ բնությամբ, չնայած ծառերի տերևներն են թափվում, բայց խոտերն ու աշնանային ծաղիկները դեռ մնում են: Իսկ երեկոյան լուսնի սպիտակ, պայծառ լույսը և աստղերի թույլ, բայց գեղեցիկ շողքը թափանցում է իմ ներսը և  գլուխս հանգստանում է, ոչ մի բանի մասին չեմ մտածում : Միայն նայում եմ աշնանային գիշերվա լուսավոր խավարին, իսկ ցերեկը արևն է ջերմացնում ինձ, չնայած սառն է, բայց հանգիստ է:

Sunday, October 9, 2016

Ծերունին և ծովը

Մի աղքատ ծերունի իր հացի փողը ձուկ բռնելով և վաճառելով էր վաստակում, նրան օգնում էր մի տղա: Ծերունին դիմացկուն, խիզախ և խելացի մարդ է,  այս պատմվածքը ուզում է ասել, որ, եթե մի նպատակ ունես պետք է առաջ գնալ և չհուսահատվել ձախողման դեպքում: Այս ամենը հասկացա միայն այն հատվածից, որտեղ ծերունին մեծ դժվարությամբ խոշոր թրաձուկ բռնեց, բայց շնաձկները հարձակվեցին ձկան վրա, իսկ ծերունին պայքարում էր: Սա մի պատմվածք է, որտեղ հեղինակը պատմում է խիզախության, խելացիության և դիմացկունության մասին:

Monday, September 26, 2016

Պատմություն

1.     Սահմանել «Հասարակություն» և «Ոսկեդար»հասկացությունները;
Ոսկե դարը բազմազան ժողովուրդների պատկերացմամբ արդարության ժամանկաշրջանն է: Ոսկե դարում մարդիկ միմյանց հանդեպ արդար էին և իրենց շահերը համընկնում էին: Երբ մարդկանց շահերը համընկնում են նրանք սկսում են միասին պայքարել թշնամու դեմ, միասին կատարելագործել, միասին մտածել:  Ոսկե դարում  մարդկային հասարակությունը հաշտ է և արդար: Մարդկային հասարակության մեջ մարդը մենակ չի կարող զարգանալ: Մարդկային հասարակությունը կա բոլոր ժամանկաշրջաններում:  Մարդը միայնակ կարող է գոյատևել, բայց առանց զարգանալու հաստատ չի կարող այնպես անել, որ իր տունը ապահով լինի կամ փորը լիարժեք կուշտ լինի, իսկ մարդկանց շփման ընթացքում մարդիկ իրար են փոխանցում գիտելիքները և զարգանում են, այդպես նաև զարքանում է ողջ աշխարհը: Երբ տարբեր մարդիկ փոխանցում են իրենց գիտելիքները և զարգանում են այդ մարդկանց խումբը կոչվում է մարդկային հասարակություն:
2.
Ապացուցել կամ հերքել այն տեսակետը, որ նախնադարը մարդկության հիշողության ոսկեդարն է;
Կարող եմ ապացուցել, որ նախնադարը մարդկության հիշողության ոսկե դարն է, քանի որ նախնադարում մարդիկ գիտակցում էին, որ պետք է լինել արդար: Մարդիկ միավորվում էին և դառնում ցեղ, տոհմ: Նրանք գիտեին, որ եթե իրենց շահերը չեն համընկնում ուրեմն չեն կարող գոյատևել, մանավանդ, որ նրանք հավատում են մի շարք ոգիներին, աստվածներին և այլն: Նրանք ուզում են ապրել խաղաղ և գիտեն խաղաղ ապրելու գաղտնիքը: Մի խոսքով կարող է լինել, որ նախնադարը որոշ չափով ոսկե դար է:
3. Թվարկել ոսկեդարի ավարտի պատճառները:

Ոսկեդարի ավարտի պատճառը իմ կարծիքով այն էր, որ մարդիկ ստեղծեցին իրենց միտքը, մտածեցին, որ կարող են գոյատևել իրենց գիտելիներով, նրանք կարծում էին, որ եթե միանան ստեղծելու բան չեն ունենա և թեկուզ փոքրիկ փառք չեն ունենա: Մարդիկ դարձան ագահ, նրանց պատճառով պատերազմերը վերադարձան: Նրանց ուշքն ու միտքը փառքն էր: Ոմանք գուցե և բարի են, նրանք աղոթում են, որ ամեն ինչ լավ լինի, բոլորը միասին լինեն, սակայն նման մարդիկ քիչ են: Այսպես ոսկե դարը ավարտվեց և ամեն մարդ իր շահը ունեցավ: