Sunday, September 18, 2016

Վերև- ներքև


Վերևում կան մարդիկ, ովքեր անմեղ են և մեղավոր, ներքևում էլ կան մարդիկ, ովքեր անմեղ են և մեղավոր; Մեղավորները վերևում հարուստ են, մեծամիտ և գոռոզ, իրենց բարձր են դասում մյուսներից, ներքևում՝ մեղավորները հարուստ էին, մեծամիտ և գոռոզ, ուղղակի անցյալում, հիմա իրենք խղճուկ արարածներ են; Վերևում անմեղները բարի են, հոգատար և ուրիշների մասին էլ են մտածում և էգոիստ չեն; Ներքևում անմեղները նույնպես այդպիսին են, պարզապես նրանք հնարավորություն չունեն գործելու։ Վերևի և ներքևի մեջ տարբերություն չկա, պարզապես մի անդունդ կա, որը բաժանում է դրանց, երբ վերևը և ներքևը միանում են, դառնում են մի ընդանուր բան: Անդունդը, որը բաժանում է նրանց, շատ փոքր է, բայց զորեղ, քանզի վերևի մեղավորները թուլ չեն տա անմեղներին բարձրացնեն; Անդունդի մեջ շատ մարդիկ կան, ովքեր կորցնում են ճանապարհը և պատահական ուղղությամբ գնում, շատերը՝ ներքև, քչերը՝ վերև; Կան մարդիկ, որոնց սիրտը կոտրված է և գնումեն ներքև, բայց վերադառնում են վերև և վրեժ լուծում, շատերն էլ մնում են ներքևում; Որոշ մարդկանց համար անդունդը խորն է, որոշների համար ընդամենը մի փոս; Մարդիկ ովքեր գնում են անդունդ կամ կորցնում են սիրտը կամ վերականգնում;

No comments:

Post a Comment