Thursday, September 1, 2016

Ամառային ընթերցանության ամփոփում

Ամառային ընթերցանության ամփոփում:
Ներկայացնել ընթերցած որևէ գրքի վերլուծություն:

Մի տղա կար, ով չգիտեր, որ նա հրաշագործ է, նրան անընդհատ նամակ էր գալիս , որտեղ գրված էր, որ նա հրավիրված է հոգվարթս դպրոց; Վերջապես  եկավ Հագրիդը, ով հայտնեց նորությունը, որը երկար տարիներ գաղտնի են պահել նրա մորաքույրը և մորաքրոջ ամուսինը; Նա գնաց Հոգվարթս, որտեղ նա սովորեց հրաշագործություն, խաղաց քվիդիչ և ծանոթացավ բոլոր ժամանակների ամենաչար կախարդին Վոլդեմորթին;

Հարրի Փոթթեր- Նա շատ քաջ, համառ և խիզախ տղա է։
Ռուբեուս Հագրիդ- Նա արտաքինով դաժան է երևում, բայց իրականում նա շատ քնքուշ և նուրբ մարդ է, բայց այնպես անսովոր բաներ է անում, որ ոչ, ոք չեր պատկերացնի, օրինակ խավիկին կամ վիշամին պահելը։
Հերմիոնա Գրեյնջեր- Շատ խել   ացի, արագ կողմնորոշվող և ընկերասեր աղջիկ։
Ռոն Ուիզլի- իր խելքով աչքի չի ընկնում, բայց նա պատրաստ է իր կյանքը զոհել հանուն ընկերոջ։
Ֆրեդ և Ջորջ  Ուիզլիներ-շատ չարաճճի, բայց միաժամանակ խելացի, նրանք զվարճալիեն և նրանց ընկերներին շատ են սիրում;
Դրաքո Մալֆոյ - նա շատ չար և նախանձ է, նա միայն իր նմաննների հետ է ընկերություն անում, նա ատում է մյուս միաբանությունները;
Պրոֆեսոր Սառկեկ- Արտաքինով և բնավորությամբ ծանր, զգացմունքներ չարտահայտող, ոչ էմոնցոնալ;
Պրոֆեսոր Քուիրել- դաժան, չար, խաբեբա։
Վոլդեմորդ- դաժան, անսիրտ, ուզում է, որ ամբողջ աշխարհը իրենը լինի։
Պրոֆեսոր Դամբլդոր- Ամենաբարի մարդը, ով միշտ մտածում է բոլորի մասին, նրա նման հրաշագործ չկա աշխարհում;
Այս գրքի գաղափարը հնարամտությունն է, և, որ զգացմունքները, երբեմն կարող են խանգարել; Ես սովորեցի, որ պետք է ընկերների հասնել օգնության պահին, և սովորեցի, որ չի կարելի մտածել մի բան, որ գիտես, որ չի կարող լինել և ցնորվես; Ինձ համար հետաքրքիր հատվածը Հագրիդի և Հարրիի առաջին հանդիպումն էր;

No comments:

Post a Comment