Wednesday, August 16, 2017

Մագնեզիում

Մագնեզիում, պարբերական համակարգի 2 խմբի գլխավոր ենթախմբի քիմիական տարր, որի նշանն է Mg: Մագնեզիումի կլարկն կազմում է 1,95 % ։ Ընդերքում ամենատարածվածն է, մեծ քանակներով գտնվում է ծովի ջրերում։ Մագնեզիում ստացման հիմնական աղբյուրներն են՝
  • Ծովի ջուր - (Mg 0,12-0,13 %),
  • կառնալիտ (Mg 8,7 %),
  • Բիշոֆիտ -  (Mg 11,9 %),
  • Կիզերիտ -  (Mg 17,6 %),
  • Դառն աղ - (Mg 16,3 %),
  • Կաինիտ —  (Mg 9,8 %),
  • Մագնեզիտ (Mg 28,7 %),
  • Դոլմիտ —  (Mg 13,1 %),
  • Բրուսիտ —  (Mg 41,6 %)։
  • Թերսնուցում
  • Մարսողական համակարգի խնդիրներ
  • Ալկոհոլի չարաշահում
  • Անտիբիոտիկների չարաշահում, ինչը հանգեցնում է մագնեզիումի թերյուրացմանը և կորստին
  • Ախորժակի կորուստ
  • Հոգնածություն և թուլություն
  • Սրտխառնոց
  • Փսխում
  • Ծակոցի զգացում
  • Մկանային սպազմ
  • Սրտի ռիթմի խանգարում
  • Հոգեբանական փոփոխություններ և այլն 
Մագնեզիումի պակասը հանգեցնում է նաև կալցիումի և կալիումի անբավարարությանը օրգանիզմում:
Մագնեզիում հիմնականում պարունակվում է բուսական մթերքում: Մագնեզիումով հարուստ են կանաչ բանջարեղենը, ռեհանը, ձավարեղենը և հատիկավորները, դդմի սերմը, ընկույզը (պնդուկ), նուշը, լոբին, կարտոֆիլը, գազարը, ցորենի թեփը, եգիպտացորենը, իսկ, օրինակ, բարձր կարգի ալյուրը շատ քիչ մագնեզիում է պարունակում: Կենդանական մթերքից մագնեզիում կա ձկան, ձվի, կաթնամթերքի մեջ: Խմելու ջուրը ևս պարունակում է մագնեզիում:
  • Կանանց համար՝ 350 մգ
  • Տղամարդկանց համար՝ 400 մգ
Երկրակեղևում կազմում է մոտ 2%: Հանդիպում է հիմնականում կարբոնատների, սուլֆատների  սիլիկատների և ալյումասիլիկատների ձևով։ Մագնեզիումը հիմնականում ստանում են քլորիդի էլեկտրոլիզով՝ որպես հավելույթ ավելացնելով KCl. Մագնեզիումի օքսիդը բարձր ջերմաստիճանում վերականգնում են սիլիցիումով կամ կոքսով: Մագնեզիումի տարեկան արտադրանք կազմում է հարյուր հազարավոր տոննաներ։ Մագնեզիումը արծաթավուն սպիտակ մետաղ է, վեցանիստ բյուրեղաքցանցով: Մագտնեզիումի խտությունը 20 °C-ում - 1,738 գ/սմ³ է։ Հալման ջերմաստիճանը 650 °C է, իս եռման՝ 1090 °C: Մագնեզիումը կարելին է երկար պահել օդում:  Փոխազդում է օդի հետ և ազոտի հետ, այս ռեակցիաները միացման են և ուղեկցվում են ջերմության անջատմամբ։ Մագնեզիումը փոխազդում է նաև այլ ոչ մետաղների հետ։ Մագնեզիումի օքսիդը ջրում չի լուծվում։ Մագնեզիումի կենսաբանական նշանակությունը նույնպես էական է։ Բժշկության մեջ, որպես դեղամիջոց, օգտագործում են մագնեզիումի սուլֆատը, օքսիդը և կարբոնատը։ Այդ մետաղն անհրաժեշտ է մկանների և նյարդային համակարգի ճիշտ գործունեության համար։ Մարդու օրգանիզմը պարունակում է մոտ 25 գ մագնեզիում, որի մեծ մասը գտնվում է ոսկորներում։ Մարդը մագնեզիում է յուրացնում բանջարեղենի միջոցով. բոլոր կանաչ բույսերը պարունակում են քլորոֆիլ, առանց որի, ինչպես գիտեք, անհնար է ֆոտոսինթեզը։ Մագնեզիումը մեր օրգանիզմի կարևոր հանքային տարրերից է, որի 50%-ը տեղակայված է ոսկրերում, 1%-ը արյան մեջ, իսկ մնացած մասը փափուկ հյուսվածքներում:Մագնեզիումն ունի առանցքային նշանակություն մարդու օրգանիզմում իրականացվող ավելի քան 300 կենսաքիմիական ռեակցիաների համար:
Մագնեզիումն անհրաժեշտ է սրտի, անոթների, մկանների և աղիների նորմալ աշխատանքի համար: Այն մասնակցում է նյարդային և իմունային համակարգերի գործունեությանը, նպաստում է ոսկրերի ամրությանը: Մագնեզիումը կարգավորում է նաև արյան մեջ շաքարի քանակը և նպաստում է նորմալ զարկերակային ճնշմանը: Մագնեզիումը մասնակցում է այլ հանքային տարրերի փոխանակմանն օրգանիզմում, սպիտակուցների սինթեզի ժամանակ ունի կարևոր դերակատարություն:
Ապացուցված է, որ մագնեզիումն օգնում է այնպիսի հիվանդությունների կանխարգելմանը ինչպիսիք են՝ սրտանոթային հիվանդությունները և հիպերտոնիան, դիաբետը, օստեոպորոզը: Օրգանիզմում մագնեզիումի պակասը առաջացման պատճառներն են՝Օրգանիզմում մագնեզիումի պակասը բնութագրող առաջին ախտանշաններն են՝Մագնեզիումի բացակայությունը օրգանիզմում առաջացնում է՝
Մագնեզիումի օրական պահանջը կազմում է՝

No comments:

Post a Comment