Tuesday, April 18, 2017

Պապը

Կարդացի Համո Սահյանի <<Պապը>> բանաստեղծությունը, հեղինակը կարծես իր պապին էր ներկայացնում, իր պապու կատարած աշխատանքն էր ներկայացնում, պապը գյուղի քարերն է շարել, ձիերն է պայտել, տնկել է գյուղի բնությունը, պապը քրտինքը ճակատին է անցել այն հողի տակ, որի հետ կիսել է  իր դարդն ու ուրախությունը: Հեղինակը հպարտանում էր իր պապո: Ես իմ պապիկներին չեմ տեսել, նրանք մահացել են իմ ծնվելուց հետո, բայց, երբ մայրիկս պատմում է պապիկներիս մասին ես նրանց երկուսին էլ պատկերացրել եմ միջահասակ, թիկնեղ, բեղերով, գեղեցիկ դիմագծերով, մայրիկիս հայրիկը եղել է կատակասեր, մարդամոտ, աշխատասեր, զվարթ և աշխույժ մարդ է եղել մորական կողմից պապիկս, հորական կողմից պապիկս նույնպես զվարթ, աշխույժ, աշխատասեր, ճիշտ է չեմ տեսել պապիկներիս, բայց և այնպես այնպես եմ կարոտում նրանց, շատ եմ սիրում նրանց, պատկերացնում եմ թե ինչպիսին կլին էին մեր օրերը, միասին շախմատ կխաղայինք, երբեմն թղթախաղ, բակում աշխատանքներ կանեինք միասին, նրանք կնստեին ճոճաթոռին և կպատմեին իրենց պատմությունները:

No comments:

Post a Comment