Wednesday, April 5, 2017
Որսորդի դատաստանը
Որսկան Ակոփը գերիների սենյակի պահակն է, չպետք է թույլ տա, որ գերիներից թեկուզ մեկը դուրս գա, բայց իր բարության և միամտության պատճառով մի գերի փախավ: Մի գերի իրեն խաբեց և դուրս եկավ, իբրև կարիքները հոգալու և փախավ:
<<
Գերմանացին ինչ-որ բան ասաց։
— Ի՞նչ ա ուզում։
— Ասում է՝ թողեք մի րոպեով դուրս գամ, բնական կարիքի համար,— թարգմանեց Աշոտը։
— Ասա ինչ ղալաթ անում ես է՛դտեղ արա,— կտրուկ պատասխանեց Ակոփը։
Տղան թարգմանեց։
Գերմանացին աղաչում էր։
— Ակոփ քեռի, ասում է կողքիս կին կա, անհարմար է, թե աստվածդ կսիրես թույլ տուր դուրս գամ։ Իրոք գերիներիհետ մի գերմանացի սանիտարուհի կար։ «Քեռի Ակոփը» մի պահ մտածեց։
— Որ օղլուշաղ կա, դժար ա... պետք ա մի բան անենք։
— Ինչ բան, հո դուրս չենք թողնի։
— Հլա մի ասա, որ դուրս թողնեմ չես փախչի՞։>>
Ակոփ քեռին կանչել էր էնտեղի ամենակրթված մարտիկին ՝ Աշոտին, Աշոտը գերմաներեն գիտեր, այդպիսով թարգմանում էր գերմանացու ասածը , բայց Ակոփն ուզում էր հաստատ իմանալ, արդյոք գերին չեր փախչի:
<<Գերմանացին աղաչական տոնով, կերկերուն ձայնով ինչոր բաներ ասաց։ Նրա ձայնն այժմ ցածից էր գալիս, ըստերևույթին չոքել էր։
— Քեռի Ակոփ, ասում է, երդվում եմ մինուճար երեխուս արևով, մորս գերեզմանով, որ դուրս կգնամ ու էլի խելոքկգամ, մարագը կմտնեմ։ Բայց դրա օձի լեզվից չխաբվես, քեռի Ակոփ։
— Խի՞, նա մարդ չի՞ որ,— խոսեց որսկանը։
— Մարդ է, բայց թշնամի է։
Որսկանը մտածմունքի մեջ ընկավ։ Նա տատանվում էր։ Նա դեռ թշնամի չէր տեսել, նա խոր հավատ ուներ մարդունկատմամբ։ Այդ հավատը մշակվել էր նրա մեջ Լոռու ձորերում, իրենց պապերի ազնվությամբ օժտված պարզասիրտ,բարի որսորդների ու անասնապահների միջավայրում։
— Բա կաթնատու մոր գերեզմանովը սուտ երդում կո՞ւտի,— հանկարծ հարցրեց որսկանը։ Նրա տոնի մեջնախատինք կար «թերահավատ ջահելների» նկատմամբ։ «Ասենք իմ գյուլլի առաջից ո՞ւր պիտի փախչի»,— մտածեցնա։>>
Աշոտը զգուշացնում էր Ակոփին, որ չխաբվի թշնամուն, բայց Ակոփը թշնամի չգիտեր, նա միշտ բարի էր բոլորի նկատմամբ և բաց թողեց, գերին փախավ:
<<— Հանես պրծա՜՞ր,— հարցրեց լոռեցին։
Չայն չկա։
— Այտա, Հերմա՜ն։
Ձայն չկա։
«Էդ բալեն մեռածը չլի՞նի ճղեց»,—ահով մտածեց նա և հրացանն առաջ մեկնած գնաց ծառի կողմը։
— Հանե՞ս… այտա, դե պրծի է՞։
Ձայն չկա։
—Հանես հե՜յ,— գոռաց որսկանը լոռեցավարի ու. ինքն էլ սարսափեց իր ձայնից։
Հանեսը ո՞րտեղից…>>
Հանեսը գերու անունն էր: Այստեղ արդեն գերին փախավ: Ակոփին հինգ օրով բանտ նստեցրին գերուն բաց թողնելու համար, բայց ներեցին, քանի որ գիտեին, որ Ակոփը բարի է, ասացին, որ բարությունը մի կողմ դնի:
Labels:
Մայրենի
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment