Tuesday, January 16, 2018

Հունվարյան ճամբար, երկրորդ շաբաթ, աշխատաժամանակ

Հունվար 15. երկուշաբթի

Հունվարյան ճամբար, Առաջին շաբաթ, օրվա լուսաբանումներ

Հունվար 8. երկուշաբթի 
Օրվա լուսաբանում


Սկսվել է մեր ճամբարի առաջին օրը ընկեր Հռիփսիմեի ջոկատում, առաջին քայլը դեպի զվարճանք, ինտելեկտուալ խաղ Այլ կերպ, հետո գրադարանում նախագծային ընթերցում, քննարկում Միքաել Սամվելյան 《ծաղրածուն》: Զվարճանքը շարունակվում էր բակում, ֆուտբոլ, բացահաըտեցինք բոլորի կարողությունները, վոլեյբոլ, հեծանիվ, որտեղ կար զվարճանք ու ընկեր Հռիփսիմեի սարսափը: Բնականաբար ընդմիջում, ընթերցանություն: Հաջորդ զվաճանքն արդեն շարունակվում էր տանը:


Հունվար 9. երեքշաբթի
Օրվա լուսաբանում


Երկրորդ օրը սպորտային, ընտությամբ գործունեության օր: Բավականին հաճույք ստացանք թենիսից ու վոլեյբոլից, դե հետո մի քիչ հանգստի կարիք ունեինք ու սկսեցինք ընթերցանությունը արդեն գրադարանում: Հետո արդեն առանց ընդմիջումի ֆուտբոլի դաշտում, տղաներ VS աղջիկներ, ինչպես նշեցի ընդմիջման ժամին ֆուտբոլի դաշտում էի, հետո արդեն տարբեվ խաղեր, ինչպես միշտ  գնդակով: Չափից դուրս զավերշտալի օրը:


Հունվար 11. երեքշաբթի
Օրվա լուսաբանում

Օրը սկսեցինք ֆիլմ դիտումով, անչափ հետաքրքիր ու ծիծաղելի: Հետո շտապեցինք ընտրությամբ գործունեության: Ընդմիջում: Հետո պար, հետո ուրախ ուրախ գնացինք տուն


Հունվար 12. ուրբաթ
Օրվա լուսաբանում

Օրը սկսեցինք սպորտով, հետո նախագիծ, գրադարանային լռություն, ընթերցանություն, ինտելեկտուալ խաղ, մի քիչ աղմկոտ: Ընդմիջումից անմիջապես հետո մարզական ժամ:

Monday, January 8, 2018

Հունվարյան ճամբար, Առաջին շաբաթ

Հունվարյան ճամբար, Հռիփսիմե Գալստյանի ջոկատ, Առաջին շաբաթ
Հունվար 8. երկուշաբթի 
9:00-9:30- ընդհանուր պարապունք
9:30-10:00-ինտելեկտուալ խաղ
10:05-11:00-նախագծային ընթերցանություն Միքաել Սամվելյան 《ծաղրածուն》
11:00-12:30-բակային խաղեր, ֆուտբոլ, վոլեյբոլ, հեծանվասպորտ
12:30-13:00-ընդմիջում
13:00-14:00-ընթերցանություն 

Հունվար 9. երեքշաբթի
9.00-9.30-ընդհանուր  պարապմունք
9.30-10.00- թենիս, վոլեյբոլ
10.05-11.00-ընթերցանություն, թարգմանական աշխատանք
11.00-12.30- ընտրությամբ գործունեություն
12.30-13.00-ընդմիջում
13.00-14.00-մարզական ժամ

Հունվար 10. չորեքշաբթի

Monday, December 18, 2017

Դեկտեմբերի 4-8

Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք Համաշխարհային մշակույթը /17-րդ դար-19-րդ դարի առաջին կես/՝ Կրթական համակարգը, Հիմնարար գիտությունները, Հումանիտար գիտությունները, Գրականությունը և թատրոնը, Գեղանկարչությունը և ճարտարապետությունը, Երաժշտությունը և օպերային արվեստը/-/բանավոր, Համաշխարհային պատմության դասագիրք, 8-րդ դասարան, էջ 67-75/
Թվարկե՛ք նոր շրջանի հայտնի համալսարանները: Ի՞նչ գիտեք նրանց մասին /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/ Օքսֆորդի համալսարանը տեղակայված է Օքսֆորդ քաղաքում՝ Օքսֆորդշիր դքսությունում։ Օքսֆորդյան «գիտելիքների շտեմարանն» աշխարհի երկրորդ ամենահին համալսարանն է, ամենաառաջին անգլալեզու ուսումնական հաստատությունը և Բրիտանիայում հիմնադրված առաջին ու օտարերկրացիների համար դեռևս լավագույն ու ամենանախընտրելի կրթօջախը։ Օքսֆորդը ոչ միայն ուսումնական մեծ կենտրոն է, այլև գիտահետազոտական հսկայական կառույց, որտեղ կան 100-ից ավելի գրադարաններ ու 1000-ից ավելի գիտահետազոտական լաբորատորիաներ։ Համալսարանն ունի 38 մասնագիտական դպրոց և հանրակացարանային 6 համալիր, որտեղ անվճար ապրում են բուհի ուսանողները։ Այսօր համալսարանում սովորում են շուրջ 20 հազար ուսանողներ, որոնց մեկ քառորդն արտասահմանցի է։ Այդ թիվը կտրուկ աճում է ամռանը, երբ բացվում են լեզու սովորեցնող ամառային դպրոցները։
Թվարկե՛ք գրականության և արվեստի /թատրոն, գեղանկարչություն, երաժշտություն/ նշանավոր ներկայացուցիչների և նրանց ստեղծագործությունները /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/
Որպես գիտության  և արվեստի նշանավոր մարդ կներկայացնեմ Լեոնարդ դա Վինչիին նա եղել է իտալացի գեղանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, երաժիշտ, գրող, մաթեմատիկոս, մեխանիկ, քաղաքագետ և գյուտարար։ Ամենահայտնի ստեղծագործություններն են «Մոնա Լիզան»  և «Խորհրդավոր ընթրիքը»։ Լեոնարդոն առաջինն է նախագծել ժամանակակից հրասայլի նախատիպը, ջրային կոստյումը, տարբեր զենքեր, թռչող սարքեր և այլն։ Նախագծել է նաև Կոնստանդնուպոլսում Բոսֆորի նեղուցի կամուրջը։

Դեկտեմբերի 11-15

Պատրաստվե՛ք և ներկայացրե՛ք «Ռուս-թուրքական 1877-1878թթ. պատերազմը և Հայկական հարցի միջազգայնացումը» թեման /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 8-րդ դասարան, էջ 73-75/
Ներկայացրե՛ք Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը: Փորձե՛ք գնահատել այն /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/
Հատուկ հոդվածով (16-րդ) նախատեսվում էր վարչական բարենորոգումներ անցկացնել Արևմտյան Հայաստանում։ Պատերազմի հաջող ընթացքը Ռուսաստանի համար և Արևմտյան Հայաստանի մի մասի գրավումը ռուսական զորքերի կողմից ազատագրական հույսեր ներշնչեցին նաև հայ քաղաքական շրջաններին։ 1877 թվականի վերջին Կ. Պոլսի հայոց ազգային ժողովը մերժեց հայերին զորակոչելու սուլթան, իրադեն (հրամանագիր), որով փաստորեն հրաժարվեց զենք վերցնել ռուսական բանակի դեմ։
Պարզաբանե՛ք Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածի էությունը: Փորձե՛ք գնահատել վեհաժողովի արդյունքները հայերի համար /գրավոր, դասագիրք և այլ աղբյուրներ/.
 Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի անգլիական տարբերակը, որը, որպես 61-րդ հոդված, մտավ Բեռլինի պայմանագրի մեջ հետևյալ ձևակերպմամբ. «Բարձր դուռը պարտավորվում է առանց հետագա հապաղման իրագործել հայաբնակ մարզերում տեղական կարիքներից հարուցված բարելավումներն ու բարենորոգումները և ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից ու քրդերից: Բարձր դուռը տերություններին պարբերաբար կհաղորդի այն միջոցների մասին, որոնք ինքը ձեռք է առել այդ նպատակի համար, իսկ տերությունները կհսկեն դրանց կիրառմանը»

Ազատագրական խմբակներն ու կազմակերպությունները

Ազատագրական խմբակներն ու կազմակերպությունները

Եվրոպական առաջադիմական գաղափարների ներթափանցումը հայության մեջ խթանել էր արևելահայ մտավորականությանը ուղիներ որոնել արևմտահայության ազատագրության համար: Այդ նպատակով 1869թ. Ալեքսանդրապոլում (Գյումրի) ստեղծվեց «Բարենպատակ ընկերությունը» ուսուցիչ Արսեն Կրիտյանի ղեկավարությամբ, իսկ 1874թ. Ղարաքիլիսայում (Վանաձոր) ստեղծվեց «Հայրենիքի սիրո գրասենյակ» խմբակը: Այս խմբակի անդամներից մեկը երկու անգամ եղել էր Արևմտյան Հայաստանում: 1876թ. այս երկու խմբակներն էլ հայտնաբերվեցին ցարական կառավարության կողմից և ցրվեցին, իսկ Արսեն Կրիտյանը բանտարկվեց, զրկվեց ուսուցչություն անելու իրավունքից:
1882թ. մի խումբ հայ ուսանողներ Մոսկվայում հիմնադրեցին «Հայրենասերների միություն» կազմակերպությունը, որը գտնվում էր ռուս հեղափոխական նարոդնիկների ազդեցության տակ: Կազմակերպությունն ուներ իր տպագիր օրգանը՝ «Ազատության ավետաբեր» լրագիրը, որը հայ իրականության առաջին քաղաքական թերթն էր: Այդ կազմակերպությունն ունեցավ մի քանի տարվա կյանք:
Ազատագրական գաղափարները նոր ուժով բորբոքվեցին Վանում, երբ Բեռլինի վեհաժողովից հիասթափված Խրիմյանը 1879թ. վերադարձավ Վան: Այստեղ էր նաև վարժապետանոց բացած Մկրտիչ Փորթուգալյանը և Վանի ռուսական փոխհյուպատոս Կոստանդին Կամսարականը: Նրանց հովանավորությամբ 1879թ. վերջին Վանում ստեղծվեց «Սև խաչ» գաղտնի ընկերությունը, որն ուներ իր լեգալ և անլեգալ օրգանները: «Սև խաչի» գործունեությունը աստիճանաբար մարեց, երբ կառավարությունը Վանից հեռացրեց Մկրտիչ Փորթուգալյանին և Մկրտիչ Խրիմյանին, իսկ փոխհյուպատոս Կոստանդին Կամսարականին փոխադրեցին այլ վայր: Որոշակի առկայծումներով «Սև խաչը» իր գոյությունը պահպանեց մինչև 1880-ական թվականների կեսը:

Հայ ազգային կուսակցություններ

Արմենական կուսակցություն (արմենականներ)
 
Հայ  իրականության մեջ առաջին քաղաքական կուսակցությունն ստեղծել են արմենականները: Հիմնադրվել է Վանում 1885 թ-ին՝ Մկրտիչ Թերլեմեզյանի (Ավետիսյանի) նախաձեռնությամբ: Արմենական է անվանվել Մարսելում (Ֆրանսիա) Մկրտիչ Փորթուգալյանի հրատարակած «Արմենիա» թերթի, որտեղ տպագրվել է կուսակցության ծրագիրը:
Արմենականների նպատակը ժողովրդին ազատագրական կռիվներին նախապատրաստելն էր, սուլթանական բռնապետության լծից Արևմտյան Հայաստանն ազատագրելը և անկախ պետություն ստեղծելը: Ժողովրդի ազատագրության միջոց էին համարում զինված ապստամբությունը և դիվանագիտական ուղիները: Մկրտիչ Փորթուգալյանը հույսեր էր կապում նաև թուրքական կառավարության խոստացած բարեփոխումների հետ: 
1886–87 թթ-ից կուսակցութան աջ թևն առաջ է քաշել արևմտահայերի մեջ հայրենասիրություն սերմանելու, կարգապահության վարժեցնելու, ինքնապաշտպանության նախապատրաստելու, զինված խմբեր ստեղծելու և արտաքին նպաստավոր պայմաններում ընդհանուր շարժում սկսելու պահանջը: Կուսակցության ձախ թևը խրախուսում էր ֆիդայական շարժումը, չափավոր թևը՝ Կարապետ Հակոբյանի գլխավորությամբ, անցավ Լոնդոն, հիմնեց Անգլո-հայկական կոմիտե և որդեգրեց Հայկական հարցի լուծման դիվանագիտական ուղին:
Հնչակյան կուսակցություն (Սոցիալ-դեմոկրատական 
հնչակյան կուսակցություն, ՍԴՀԿ)
 
Հիմնադրել են կովկասահայ մի խումբ ուսանողներ՝ Նազարբեկը (Ավետիս Նազարբեկյան), Մարո Նազարբեկյանը, Գաբրիել Կաֆյանը, Ռուբեն Խանազատը և ուրիշներ, 1887 թ-ին Ժնևում: Կուսակցությունը կոչվել է «Հնչակ» պաշտոնաթերթի անունով: Կարճ ժամանակամիջոցում հնչակյան կազմակերպություններ են ստեղծվել Թուրքիայում, Իրանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում, Եգիպտոսում և այլուր: 1888 թ-ին հրատարակվել է կուսակցության ծրագիրը, որը մոտակա նպատակ էր համարում համազգային ապստամբությամբ թուրքական լծից Արևմտյան Հայաստանի ազատագրումը, հայկական հողերի միավորմամբ անկախ հանրապետության ստեղծումը: Հեռակա նպատակը սոցիալիզմն էր: Այդ գաղափարի առկայությունը կուսակցության ծրագրում պառակտման պատճառ է դարձել: 1896 թ-ի հունվարին Լոնդոնի համագումարում անջատվել և ձևավորվել է առանձին՝ Վերակազմյալ հնչակյաններ կուսակցությունը:
Ծրագրի համաձայն՝ հնչակյանների գործունեության առանցքը Հայկական հարցն էր: XIX դարի 90-ական թվականներին Արևմտյան Հայաստանում ծավալելով լայն գործունեություն՝ նրանք համոզվել են, որ համազգային ապստամբության գաղափարն անիրականանալի է, ուստի համատեղել են  քաղաքական ցույցերն ու հայդուկային ելույթները: 1890-ական թվականներին հնչակյանները Սասունում կազմակերպել են զինված ելույթներ և չնայած պարտություն են կրել (1894 թ.), սակայն եվրոպական պետություններին պարտադրել են Արևմտյան Հայաստանի համար մշակել բարենորոգումների ծրագիր, որը թուրքական կառավարությանն է ներկայացվել 1895 թ-ի մայիսի 11-ին (ծրագիրը կոչվեց Մայիսյան): 1890-ական թվականների կեսին Զեյթունում, Վանում, Սասունում մասնակցել են արևմտահայության ինքնապաշտպանական կռիվներին:
Վերակազմյալ հնչակյաններ, 1898 թ-ից` Վերակազմյալ 
հնչակյան կուսակցություն 
 
Վերակազմյալ հնչակյանների կամ արփիարականների գործիչները՝ Միհրան Տամատյանը, Արփիար Արփիարյանը, Միհրան Սվազյանը, Լևոն Մկրտիչյանը և ուրիշներ, համոզված, որ Թուրքիայում արդյունաբերական պրոլետարիատի բացակայության պայմաններում սոցիալական պայքարն անհեռանկար է և այլևս «ավելորդ ու վնասակար է Հայկական հարցի լուծման համար», հանդես են եկել միայն ազգային-ազատագրական պայքար մղելու պահանջով՝ միաժամանակ ձգտելով Հայկական հարցը լուծել՝ ըստ հնչակյան կուսակցության ծրագրի: 
1908 թ-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո վերակազմյալ հնչակյանների գործունեության հիմնական վայրը Թուրքիան էր: Նրանք հրաժարվել են համազգային ապստամբության և անկախ Հայաստանի գաղափարից, առաջ քաշել սահմանադրական Թուրքիայում Հայաստանի ինքնավարության պահանջը: Սակայն իրենց դեմոկրատ հորջորջած երիտթուրքերը 1914–15 թթ-ին կոտորեցին նրանցից շատերին: Վերակազմյալ հնչակյանները 1921 թ-ին միացան Ռամկավար ազատական կուսակցությանը:
Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՀԴ, մինչև 1892 թ-ը՝ 
Հայ հեղափոխականների դաշնակցություն)
 
Ստեղծվել է 1890 թ-ի հուլիս-օգոստոսին Թիֆլիսում: Հիմնադիրներն ու առաջին ղեկավարներն էին Քրիստափոր Միքայելյանը, Սիմոն Զավարյանը, Ստեփան Զորյանը (Ռոստոմ): 1890 թ-ի սեպտեմբերին հրապարակված ՀՀԴ մանիֆեստում նշված է, որ նոր ստեղծված կուսակցության նպատակը ժողովրդի ուժերը համախմբելն է, Արևմտյան Հայաստանի համար քաղաքական և տնտեսական ազատություն ձեռք բերելը: Այն արտահայտվել է ՀՀԴ առաջին ծրագրում, որն ընդունվել է 1892 թ-ին՝ կուսակցության առաջին ընդհանուր ժողովում, հրապարակվել է 1894 թ-ին «Դրոշակ» պաշտոնաթերթում:
Դաշնակցությունը դավանում է ժողովրդավարության ու ընկերավարության (սոցիալիզմի) գաղափարներ, սակայն կուսակցության գաղափարախոսության, մարտավարության և ռազմավարության հիմնական խնդիրը Հայկական հարցի լուծումն է (Արևմտյան Հայաստանի ազատագրումը, ինքնավարությունը): Նպատակին հասնելու հիմնական միջոցը ՀՀԴ-ն համարում էր զինված գործողություններն ու ահաբեկչությունը, քաղաքական աշխատանքը երկրի ներսում և նրա սահմաններից դուրս: Ծրագրի ագրարային մասում նախատեսվում էր «տալ չունեցողին հող և մշակողին ապահովել հողից օգտվելու կարելիությունը»: 
Ռամկավար ազատական կուսակցություն (ՌԱԿ)
 
Հիմնադրվել է 1921 թ-ի հոկտեմբերի 1-ին Կոստանդնուպոլսում՝ Սահմանադրական ռամկավար կուսակցության, Վերակազմյալ հնչակյանների, Հայ ժողովրդական կուսակցության, անհատ սփյուռքահայերի և հասարակական այլ կազմակերպությունների ներկայացուցիչների ջանքերով: 1921 թ-ին ՌԱԿ-ի ընդունած ծրագրում շարադրված է կուսակցության նպատակը՝ հասնել անկախ հայկական պետության ստեղծման՝ հիմնված ազատ տնտեսության, մասնավոր սեփականության, անձնական ձեռներեցության, աշխատանքի, քաղաքացիական իրավունքների ազատության և օրենքի առաջ բոլոր քաղաքացիների հավասարության վրա: ՌԱԿ-ն իր ծրագրում առանցքային է համարում Հայ դատը:
Կուսակցության գլխավոր խնդիրներից են ազգապահպանությունը Սփյուռքում, հայ համայնքների և ՀՀ-ի միջև մշակութային կապերի ամրապնդումը, հայրենիքում ազգային համախմբմանն աջակցելը և այլն: ՌԱԿ-ի 1947 թ-ի 7-րդ համագումարում  ընդունված հայտարարության մեջ նշված է, որ կուսակցությունը հավատարիմ է  ռամկավար ազատական գաղափարներին: ՌԱԿ-ի կենտրոնական վարչությունը ողջունել է 1990 թ-ի օգոստոսի 23-ի Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը: 
Կուսակցության նախաձեռնությամբ Սփյուռքում ստեղծվել և գործում են մեծ թվով մշակութային, բարեգործական, մարզական, կրթական հաստատություններ: ՌԱԿ-ն իր տեղական կազմակերպություններն ունի ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Լիբանանում, Եգիպտոսում և այլուր:
ՌԱԿ-ի պաշտոնաթերթերից են «Զարթոնքը» (Բեյրութ), «Նոր օրը» (Ֆրեզնո),  «Պայքարը» (Բոստոն, ապա՝ Երևան, այժմ չի հրատարակվում) և այլն:
1990 թ-ին Երևանում հիմնադրվել է Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունը (ՀՌԱԿ, գրանցվել է 1991 թ-ի հուլիսի 4-ին):