Միքայել Նալբանդյան
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Ազատ աստվածն այն օրից,
Երբ հաճեցավ շունչ փչել,
Իմ հողանյութ շինվածքին
Կենդանություն պարգևել.
Ես անբարբառ մի մանուկ
Երկու ձեռքս պարզեցի,
Եվ իմ անզոր թևերով
Ազատությունն գրկեցի։
Մինչ գիշերը անհանգիստ
Օրորոցում կապկապած
Լալիս էի անդադար,
Մորս քունը խանգարած,
Խնդրում էի նորանից
Բազուկներս արձակել.
Ես այն օրից ուխտեցի
Ազատությունը սիրել։
Թոթով լեզվիս մինչ կապերը
Արձակվեցան, բացվեցան,
Մինչ ծնողքս իմ ձայնից
Խնդացին ու բերկրեցան,
Նախկին խոսքն, որ ասացի,
Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ.
Ազատությո՜ւն, դուրս թռավ
Իմ մանկական բերանից։
«Ազատությո՞ւն,— ինձ կրկնեց
Ճակատագիրը վերևից.—
Ազատությա՞ն դու զինվոր
Կամիս գրվիլ այս օրից:
Օ՛հ, փշոտ է ճանապարհդ,
Քեզ շատ փորձանք կը սպասե.
Ազատություն սիրողին
Այս աշխարհը խիստ նեղ է»։
— Ազատությո՜ւն, — գոչեցի, —
Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար. ազատությո՜ւն։
Monday, November 13, 2017
Sunday, November 12, 2017
Ակտիվ քաղաքացի
Տարբեր հարցաձրույցների ժամանակ եկա այն եզրահանգման, որ այս համայնքում կան բազում մեծ ու փոքր խնդիրներ, հիմնախնդիրներ են հանդիսանում ասֆալտապատումը, որը մի վայրում արված չի , իսկ մյուս վայրում կիսատ է արված, կա նաև ջրատարի ոռոգման ջրի խնդիր, բացի նրանից,որ շենքերի և տների կորյուղաջրերը լցվում են ջրատարը, այլ նաև մարդիկ իրեն աղբը գցում են այնտեղ, մոտակայքում աղբամանի բացակայության և աղբահանման շատ վատ գործընթացի պատճառով, բնակիչները նշում են, որ սահմանված էր կարգ ըստ որի աղբահանման գործընթացը պիտի կատարվեր ամեն օր, բայց մեքենան գալիս է շաբաթը մեկ, երբեմն չի գալիս:Ջրատարի վրայի կամուրջներն վտանգավոր են, փայտից կամուրջը կոտրվում է, մի կողմը բաց է, երկաթե կամուրջը երկու կողմից բաց է, անձրևի ժամանակ սղլիկ է, կան դեպքեր, երբ բնակիչները ընկելեն ջրատարը: Կա նաև ճանապարհի լուսավորման խնդիր, բնակիչները իրենց միջոցներով են լուսավորում իրենց ճանապարհը: Խնդիրների ցուցակում են հայտնվել նաև երեխաների համար խաղահրապարակի բացակայությունը, կորյուղին, այն էլ բաց գտնվում է շենքի կողքին, կան կենդանիներ, որոնցով ոչ ոք չի զբաղվում, մարդիկ երբեմն սպանում են այդ կենդանիներին, որը շատ անարդար է, ջրատարի մաքրման աշխատանքները կատարվում են ոչ համապատասխան, գյուղից դուրս կանգառի կետեր չկան, փողոց դուրս գալիս անմիջապես հանդիպում ես աղբին, բնակիչների կարծիքներն ու առաջարկները հաշվի չեն առնվում համայնքում զարգացվող ծրագրերում: Համայնքի ղեկավարը ոչինչ չի անում:
Wednesday, November 8, 2017
Diccionario-Español
Բառարան-Diccionario
Naturaleza
Arbol-Ծառ
Bosque-անտառ
Flor-ծաղիկ
Tierra-Հող
Cesped- ճիմ,
hierba -Խոտ,
Agua-Ջուր
Animal
Ardilla-Սկյուռիկ
Ballena-Կետ
Caballo-ձի
Chivo-Այծիկ
Delfin-Դելֆին
Elefante-Փիղ
Flamenco-Ֆլամինգո
Gato-Կատու
Hipopotamo-Գետաձի
Insecto-Միջատ
Jirafa-Ընձուղտ
Koala-Կոալա
Lobo-Գայլ
LLama-Լամա
Mono-Կապիկ
Nutria-Ծովափոկ
Ñandu-Ջայլամ
Oso-Արջ
Perro-Շուն
Rana-Գորտ
Serpiente-Օձ
Tortuga-Կրիա
Vaca-Կով
Wapiti-Եղջերու
Zorro-Աղվես
Frutas
Manzana-Խնձոր
albaricoque - Ծիրան
Naranja-Նարինջ
Zanahoria-Գազար
Sandía-Ձմերուկ
Thursday, October 26, 2017
Գյուլիստանի հաշտության պայմանագիրը,պատմություն
Գյուլիստանի Հաշտության Պայմանագիրը 1813, ստորագրվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև հոկտեմբերի 24–ին, ՂարաբաղիԳյուլիստան (Խաչեն) գյուղում, 1804-1813 ռուս–պարսկական պատերազմից հետո։
Գյուլիստանի հաշտության պայմանագիրով Ռուսաստանին անցան Դաղստանը, Վրաստանը, Մեգրելիան, Իմերեթը, Գուրիան, Աբխազիան, Բաքվի, Ղարաբաղի, Շիրվանի, Դերբենդի ու Թալիշի խանությունները, Լոռու, Ղազախի, Շամշադինի, Իջևանի, Շիրակի և Զանգեզուրի շրջանները։ Ռուսաստանը Կասպից ծովում ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունք ստացավ։ Երկու երկրների վաճառականներին ազատ առևտրի իրավունք տրվեց։ Առաջադիմական նշանակություն ունեցավ Անդրկովկասի ժողովուրդների համար. նրանք ազատվեցին պարսկական և թուրքական զավթիչների մշտական արյունալի և կործանարար հարձակումներից, վերջ գտավ ֆեոդալական տարանջատվածությունը։ 1828–ի Թուրքմենչայի հաշտության պայմանագրի կնքումով Գյուլիստանի հաշտության պայմանագրը չեղյալ համարվեց։
Թուրքմենչայի Պայմանագիրը,պատմություն
Թուրքմենչայի Պայմանագիրը 1828 ստորագրվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև փետրվարի 10-ին, Պարսկաստանի Արևելյան Ադրբեջան նահանգի Թուրքմենչայ գյուղում՝ 1826-1828 թթ. ռուս–պարսկական պատերազմներին վերջ տալու համար։
1828 թ. Թուրքմենչայի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Իրանի միջև՝ նշանավորելով 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ավարտը։ Պայմանագիրը ստորագրվել է փետրվարի 21-ին Թուրքմենչայ գյուղում(Թավրիզի մերձակայքում)։ Ռուսական կողմից այն ստորագրել է Իվան Պասկևիչը, Պարսկաստանի կողմից՝ արքայազն Աբաս-Միրզան։ Խաղաղության պայմանների մշակմանը մասնակցել է Ալեքսանդր Գրիբոյեդովը։
Այն կնքելով՝ երկու երկրները համաձայնվեցին հետևյալի մասին։
- Պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ Իրանը հանձնում է Երևանը և այսօր Ադրբեջանի մաս կազմող՝ Նախիջևանը, Թալիշը, Օրդուբադը և Արրան նահանգի Մուղան շրջանները Ռուսաստանին, ինչպես նաև այն շրջանները, որ Ռուսաստանին էր հանձնել Գյուլիստանի պայմանագրի ընթացքում։
- Արաքսն է նոր սահմանը Իրանի և Ռուսաստանի միջև, «Արարատ ղալայից մինչև Աստարա-ի գետի ելանցքը»։
- Պայմանագրի 6-րդ հոդվածի համաձայն՝ Իրանը խոստացավ Ռուսաստանին վճարել 10 քորուր ոսկի (1828 թ. արժույթով)։
- Պայմանագրի 8-րդ հոդվածի համաձայն՝ պարսկական նավերը կորցնում են իրենց իրավունքները Կասպից ծովում և իր ափերին շրջելու, որը տրվում է Ռուսաստանին։
- Իրանը ճանաչում է կապիտուլյացիայի իրավունքներ Պարսկաստանում գտնվող ռուսերի համար։
- Պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն՝ Ռուսաստանը շահում է իր հյուպատոսարան պատվիրակներին Պարսկաստանում այլուր ուղարկելու իրավունքը։
- Պայմանագրի 13-րդ հոդվածի համաձայն՝ պատերազմի գերիների փոխանակում։
- Պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն՝ Պարսկաստանը ուժադրված է տնտեսական պայմանագրեր կնքել Ռուսաստանի հետ՝ ինչպես որ Ռուսաստանը կոնկրետացնի։
- Պայմանագրի 7-րդ հոդվածի համաձայն՝ Ռուսաստանը խոստանում է աջակցել Աբբաս Միրզային որպես Պարսկաստանի թագաժառանգը Ֆաթհալի Շահի մահից հետո։
- Պարսկաստանը պաշտոնապես ներողություն է խնդրում իր կողմից Գյուլիստանի պայմանագրի համաձայնությունների խախտման համար։
- Պայմանագրի 15-րդ հոդվածի համաձայն՝ Ֆաթհալի Շահը խոստանում է հյուսիսարևմտյան շրջանում որևէ խանությունների անջատման շարժունմերը չհալածել։
Ադրիանապոլսի պայմանագիր, պատմություն
Ադրիանապոլսի պայմանագիր, կնքվել է 1829 թվականի սեպտեմբերի 2-ին, 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո։ Համաձայն պայմանագրի՝
Բաղկացած է 16 հոդվածից և մեկ առանձին ակտից։ Ադրիանուպոլսի հաշտության պայմանագրով Ռուսաստանին անցան Դանուբիգետաբերանն իր կղզիներով, Սև ծովի կովկասյան ափերը՝ Կուբանի գետաբերանից մինչև Աջարիայի հյուսիսը՝ Անապա և Փոթի նավահանգիստներով, Ախալցխայի փաշայությունը՝ Ախալքալաք և Ախալցխա բերդերով։ Ռուսահպատակներին իրավունք վերապահվեց ազատ առևտուր անել Թարքիայում, ռուսական և օտարերկրյա առևտրական նավերին թույլատրվեց անարգել անցնել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։ Թուրքիան պարտավորվեց 1,5 տարում վճարել 1,5 միլիոն հոլանդ, գուլդեն ռազմատուգանք, ճանաչեց Հունաստանի, Մոլդավիայի, Վալախիայի ու Սերբիայիինքնավարությունը։
13-րդ հոդվածով սահմանվեց փոխադարձ գաղթի իրավունք։ Թուրքահպատակ հայերը կարող էին 18 ամսվա ընթացքում, իրենց շարժական գույքով, տեղափոխվել Ռուսաստան։ 1829–1830թվականներին շուրջ 75-80 հազար հայ Էրզրումից (Կարին), Կարսից, Բայազետից գաղթեց Անդրկովկաս։ Թուրքիան ճանաչեց Վրաստանի, Իմերեթի, Մեգրելիայի ու Գուրիայի, ինչպես և 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով Երևանի և Նախիջևանի խանությունների միացումը ռուսական կայսրությանը։ Ադրիանուպոլսի հաշտության պայմանագիրը ամրապնդեց Ռուսաստանի տնտեսական–քաղաքական դիրքը Բալկաններում, Սև ծովի ու նեղուցների վրա և Անդրկովկասում։
Sunday, October 22, 2017
Մի աշնանային օր
Մի աշնանային օր, քայլում էի փողոցով, հանկարծ մի դեղնակարմրավուն տերև ընկավ գլխիս, հետո, դանդաղ պարելով, ընկավ գետնին, հասկացա, որ աշունը եկել է, եկել է անձրևոտ օրերին այս կողմ այն կողմ վազվզելու պահը, եկել է տերևների մեջ զվարճանալու պահը, եկել է աշունը։ Աշունն ինձ համար ռոմանտիկ եղանակ է։ Անձրևոտ օրերին ուզում եմ դուրս գալ ու պարել անձրևի տակ, երգել, զգալ գետնին կաթկթող անձրևի ռիթմը, զգալ աշունը; Կյանքիս մեջ առաջին անգամ սիրեցի ցուրտը, հասկացա՝ ինչպես զգալ աշունը, պարզապես պետք է սիրել այն, ինչ իր հետ բերում է աշունը, նույնիսկ ցուրտը, նույնիսկ այն , երբ հանկարծակի անձրև է գալիս ու դու ձեռքիդ տակ ոչ մի բան չունես պաշտպանվելու համար։ Ծիծաղելի է աշունը. մի օր տաք, մի օր ցուրտ, մի օր ուրախ, մի օր տխուր… ծիծաղելի է ու խորհրդավոր: Իրականում բոլոր եղանակներն էլ խորհրդավոր են, բայց ամեն եղանակ իր խորհրդավորությունն ունի, և ամեն անգամ փոխվում է , ամեն անգամ մի նոր աշուն։ Մի աշնանային օր, քայլում էի փողոցով․․․
Subscribe to:
Posts (Atom)








