Tuesday, April 5, 2016

Վերնատուն

Վերնատան անդամները վեցն են, Ղազարոս Աղայանը, Հովհանես Թումանյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ավետիք Իսահակյանը և Նիկոլ Աղբալյանը: Վերնատունը գտնվում է Թումանյանի տան վերևի հարկում, որտեղ գրողները հավաքվում էին և խոսում գրականությունից, իրենց ստեղծագործություններից և այլն: Որպես նահապետ Աղայանին էին ընտրել, որովհետև Աղայանը բոլորից տարքով մեծ է և իր ստեղծագործական հմտությունները բարձրեն; Վերնատան անվանումը առարջարկել է Թումանյանը, որովհետև Թումանյանը այդ հավաքույթներից մի պահ հիշեց, որ վերնատուն էր համարվում նաև այն վայրը, որտեղ Հիսուսը իր առաքյալների հետ էր հավաքվում և նմանակվելով անունը դրեցին Վերնատուն:  Թիֆլիսի հին թաղերից մեկում՝ Բեհբության փողոցում գտնվում է Թումանյանի տունը: Վերնատանը նոր անդամներ չէին ընդունում, բայց ընդունում էին պատվավոր հյուրեր, որոնք էին Պռոշյանը, Վրթանես փափաձյանը, Մուրացանը, Նար-Դոսը, ինչպես և նկարիչներ Գ. Բաշինջաղյանը, Մ. Սարյանը, Փ. Թերլեմեզյանը, երգահաններ Ա. Տիգրանյանը, Կոմիտասը և շատ արվեստագետներ:

No comments:

Post a Comment