Thursday, March 3, 2016

Գիրքը

Գիրքը ինձ համար մեծ նշանակություն ունի և ես գիրքը այլ զբաղմունքի  հետ չեմ փոխի:  Ընթերցանության հանդեպ սերը առաջացավ, դեռ չոր տարեկանից: Տառերը սովորեցրեց քույրս և ես սկսեցի կարդալ և շատ սիրեցի գիրքը: Դպրոցական տարիներին ես արդեն սկսեցի ավելի լավ ճանաչել տառերը և ավելի շատ էի կարդում: Իսկ հիմա կարող եմ մեկ օրվա ընթացքում մեկ հատոր գիրք կարդալ, շատերի համար զարմանալի չե, որովհետև ես նշեցի, որ չորս տարեկանից եմ սկսել կարդալ, դրանից եզրակացություն, որ ես հնարավորին շատ եմ կարդում: Գիրքը իմ ամենասիրելի առարկան է և ես երբեք գրքին հրաժեշտ չեմ տա: Կան դեպքեր, երբ հոգնած եմ լինում և ինձ օգնության է գալիս գիրքը, զարմանալի է, բայց ես հոգնած ժամանակ գիրք եմ կարդում, որպեսզի հանգստանամ: Գրքի հանդեպ իմ սերը անսահման է: Գիրքը ինձ տալիս է ավելի լավ երևակայելու հնարավորություն և բառապաշար: Գրքի շնորհիվ ես արդեն մի քանի բանաստեղծություն եմ գրել: Մտածել եմ գիրք գրելու մասին, նույնիսկ մի հեքիաթ եմ գրել: Կարող եմ մի գիրք գրել, շարադրագրի մասին, իհարկե կարող է չհասկանաք, բայց կբացատրեմ այն ժամանակ, երբ կարդաք իմ գիրքը: Գիրքը իմ ուղեղն է: Ես կարող եմ այնպիսի բաներ ասել, որոնք անհասկանալի կարող են թվալ, բայց ասեմ, որ դա իմ երևակայության արդյունքն է, ինչպես նաև կարդացած գրքերի արդյունքը: Մի գաղտնիք բացեմ գրքերը կարող են խոսել, բայց միայն այն ժամանակ, երբ մենակ են, նրանք կարող են հասկանալ մարդկանց, նրանք շատ խելացի են: Գիրքը մարդու ուղեղն է, դա իմ երևի, թե իմ տասներորդ կարգախոսն է: Գիրք, մարդու ուղեղ, ամենախելացի առարկան, երևակայության գործիք, մարդկանց երազանքների և մտքերի մեջ գցող: Խորհուրդ եմ տալիս բոլորին գիրք կարդալ: Եվս մի գաղտնիք բացեմ գրքերը կարող են մտնել մարդու ուղեղի մեջ և մարդկանց մտքերը խառնել, դրանք չարաճճի գրքերն են չնայած, որ շատ խելացի են: Կատակ չեմ անում, կարող եք հավատալ, կարող եք չհավատալ, բայց ինձ խելագառ չհամարեք, բայց ես իսկական խենթ աղջիկ եմ: Ես կարող եմ մարդկանց շփոթեցնել, մարդկանց հետ խոսելով  այնպես կարող եմ խոսել, որ մարդ մտածի, թե ավարտել եմ խոսքս, բայց ոչ: Ցտեցություն: Ես միշտ շատ եմ խոսում: Սպասեք իմ գրքին:

No comments:

Post a Comment