Sunday, January 22, 2017

Անհատական պլան, ճամբարային երրորդ շաբաթ, առաջին օր

1.Առավոտյան պարապունքից հետո ժամը 09:30-12:30 աշխատանք ջոկատներում
  • Գիտագործնական հավաքի նյութերի քննարկումներ, սովորողների դիտարկումների հավաքում, թողարկում` ըստ խմբերի:
  • Դիջիթեկյան նյութերի թողարկում
  • Առարկայական, տնային-ստուգատեսային փաթեթների քննարկումներ, հրապարակում դասավանդողի բլոգում։
  • Մարզական ստուգատեսի հայտակրումներ
2.Ընդմիջումից հետո ժամը 13։30-14։30 Մարզական ժամ
3.Ժամը 14:30-ից  նյութերի խմբագրում, վերջնական թողարկում
4. Օրվա լուսաբանում

Wednesday, January 18, 2017

Ճամբարային երկրորդ շաբաթ, երրորդ օր

Այսօր ճամբարային երկրորդ շաբաթվա, երրորդ օրն է, լավ օր անցկացրինք,  առավոտյան պարապունքից հետո  լրացրելենք անհատական պլանները, հետո լրացրինք դիջիթեքի հայտերը, խաղացինք կենդանիների լոտո, շատ հետաքրքիր էր, խաղից հետո գնացինք համերգասրահ, լավ երաժշտություն և ծափեր լսեցինք, հետո նորից խաղ հետո պիցցա, պատրաստեցինք պիցցա, շատ համովեր, այս օրը ամենալավ օրերից մեկն էր:

Tuesday, January 17, 2017

Անհատական պլան, ճամբարային երկրորդ շաբաթ, երրորդ օր

1.Առավոտյան պարապունքից հետո Ժամը 09:00-10:00 դասարանում լրացնումենք անհատական պլանները:
2.Հետո լինելու է ծաղկատարություն, բերում ենք և տանում ենք ծաղիկները, ժամը10:00-11:00
3.Լրացնումենք  դիջիթեքի հայտերը Ժամը 11:00-12:30:
4.13.00-13.30` հեղինակային կրթական ծրագրի համերգ-ներկայացման նախագծեր: Ճամբարի մասնակիցները Մարմարյա սրահում։

5. 13:00-14:30-օրվա լուսաբանում բլոգների կարգավորում

Wednesday, January 11, 2017

Ճամբարային երրորդ օր

Այսօր Հունվարի տասնմեկն է, ճամբարային երրորդ օրն է: Առավոտյան գնացինք ագարակ ձիերի հետ ծանոթանալու, շատ հուզված էի, որովհետև առաջին անգամ ձի կտեսնեի և բացի այդ և վախենում եմ ձիերից, մտանք ագարակ, տեսանք ձիերին և շներին, որոնք վախեցնում էին մեզ իրեց հաչոցներով, միայն մի քանի հոգի քաջ մոտեցան և շոյեցին շներին, ընկեր Խորենը և ընկեր Լուսինեն սովորեցնում էին մեզ ձիերին մոտենալու կանոնները, պետք է ձիուն մոտենալ ձախից և այնպայման դիմացից, այլ ոչ ետևից, ընկեր Լուսինեն  ձիերից մեկի՝ Բոմի վանդակը բացեց, բոլորը գնացին նրա մոտ, շոյեցին, ես վախս մասամբ հաղթահարելով հանգիստ մոտեցա Բոմին և շոյեցի, բայց հրաժարվեցի կերակրել, վախեցա: Հետո վերադարձանք դպրոց, համեղ ընդմիջում արեցինք և շարունակեցին պատրաստել ծաղկամաններ, ես և ընկեր Հասմիկը  գնացին, որ ծաղիկներ բերեն, բերեցինք և տնկեցինք: Ահա այսպես ուրախ, զվարթ և հաճելի ժամանակ անցկացրին այսօր:






Tuesday, January 10, 2017

Անհատական պլան ճամբարային երրորդ օր

1.Առավոտյան պարապունքից հետո ժամը 09:30-10:30 Ագարակում ձիավարություն, ծանոթություն ձիերի հետ, սովորել ձիերի հետ շփման կանոնները:
2.Ընդմիջում ժամը 12:30-13:00, ինքնասպասարկում, տեխնոլոգիական հմտությունների ցուցադրում:
3.Գեղարվեստի դպրոցում 13.00-13.30` հեղինակային կրթական ծրագրի համերգ-ներկայացման նախագծեր: Նելլի Փիլոյան, Ժաննա Հակոբյան և սովորողներ:
4.Նախագծային գործունեություն, ամփոփում, անհատական պլանի կազմում,  բլոգում նյութերի տեղադրում:

Ճամբարային երկրորդ օր

Առավոտյան զվարթ պարապունքից հետո, թարմացած շտապեցինք դասարան, շարունակեցինք ծաղկամաններ պատրաստել, ավելի գունեղ և վառ, այս անգամ ծաղկամանները ներկում ենք եղունգի գունավոր լաքերով, միքիչ հետո ջոկատից երկու աղջիկ՝ ես և Կատրինը գնացինք խոհանոց, օգնեցինք խոհարարներին աղցան և բուտերբրոտներ պատրաստելիս, հետո շտապեցինք հրաձգարան, մարզական տրամադրություն էր, բոլորս կրակեցինք, լավ էր, հետո ընդմիջմանը թեյըմպեցինք և ճաշեցինքա: Բարձրացանք դասարան և ամփոփեցինք այսօրվա օրը, կազմեցինք անհատական պլաններ, այսպես ուրախ և զվարթ անցավ մեր ճամբարային երկրորդ օրը:










Անհատական պլան Հունվարի 10 ճամբարային երկրորդ օր

1.Ընդհանուր պարապունքից հետո ժամը 09:30-11:00 Նախագծային աշխատանք, շարունակում ենք կանաչ անկյան բազմացում, պատրաստում ենք ավելի գունեղ ծաղկամաններ, որոնք կգեղեցկացնեն կանաչ անկյունները:
2. Ժամը 11:00-12:30 Մարզական ժամ, մարզական տրամադրություն հրաձգարանում, սովորում ենք կրակել:
3.Ընդմիջում, թեյըմպում միասին, կատարում ենք ինքնասպասարկում, հմտությունների ցուցադրում:
4.Ամփոփում, լուսաբանում, նյութերը տեղադրում ենք բլոգում, ներկայացնում ենք նաև անհատական պլան: