Wednesday, January 11, 2017

Ճամբարային երրորդ օր

Այսօր Հունվարի տասնմեկն է, ճամբարային երրորդ օրն է: Առավոտյան գնացինք ագարակ ձիերի հետ ծանոթանալու, շատ հուզված էի, որովհետև առաջին անգամ ձի կտեսնեի և բացի այդ և վախենում եմ ձիերից, մտանք ագարակ, տեսանք ձիերին և շներին, որոնք վախեցնում էին մեզ իրեց հաչոցներով, միայն մի քանի հոգի քաջ մոտեցան և շոյեցին շներին, ընկեր Խորենը և ընկեր Լուսինեն սովորեցնում էին մեզ ձիերին մոտենալու կանոնները, պետք է ձիուն մոտենալ ձախից և այնպայման դիմացից, այլ ոչ ետևից, ընկեր Լուսինեն  ձիերից մեկի՝ Բոմի վանդակը բացեց, բոլորը գնացին նրա մոտ, շոյեցին, ես վախս մասամբ հաղթահարելով հանգիստ մոտեցա Բոմին և շոյեցի, բայց հրաժարվեցի կերակրել, վախեցա: Հետո վերադարձանք դպրոց, համեղ ընդմիջում արեցինք և շարունակեցին պատրաստել ծաղկամաններ, ես և ընկեր Հասմիկը  գնացին, որ ծաղիկներ բերեն, բերեցինք և տնկեցինք: Ահա այսպես ուրախ, զվարթ և հաճելի ժամանակ անցկացրին այսօր:






Tuesday, January 10, 2017

Անհատական պլան ճամբարային երրորդ օր

1.Առավոտյան պարապունքից հետո ժամը 09:30-10:30 Ագարակում ձիավարություն, ծանոթություն ձիերի հետ, սովորել ձիերի հետ շփման կանոնները:
2.Ընդմիջում ժամը 12:30-13:00, ինքնասպասարկում, տեխնոլոգիական հմտությունների ցուցադրում:
3.Գեղարվեստի դպրոցում 13.00-13.30` հեղինակային կրթական ծրագրի համերգ-ներկայացման նախագծեր: Նելլի Փիլոյան, Ժաննա Հակոբյան և սովորողներ:
4.Նախագծային գործունեություն, ամփոփում, անհատական պլանի կազմում,  բլոգում նյութերի տեղադրում:

Ճամբարային երկրորդ օր

Առավոտյան զվարթ պարապունքից հետո, թարմացած շտապեցինք դասարան, շարունակեցինք ծաղկամաններ պատրաստել, ավելի գունեղ և վառ, այս անգամ ծաղկամանները ներկում ենք եղունգի գունավոր լաքերով, միքիչ հետո ջոկատից երկու աղջիկ՝ ես և Կատրինը գնացինք խոհանոց, օգնեցինք խոհարարներին աղցան և բուտերբրոտներ պատրաստելիս, հետո շտապեցինք հրաձգարան, մարզական տրամադրություն էր, բոլորս կրակեցինք, լավ էր, հետո ընդմիջմանը թեյըմպեցինք և ճաշեցինքա: Բարձրացանք դասարան և ամփոփեցինք այսօրվա օրը, կազմեցինք անհատական պլաններ, այսպես ուրախ և զվարթ անցավ մեր ճամբարային երկրորդ օրը:










Անհատական պլան Հունվարի 10 ճամբարային երկրորդ օր

1.Ընդհանուր պարապունքից հետո ժամը 09:30-11:00 Նախագծային աշխատանք, շարունակում ենք կանաչ անկյան բազմացում, պատրաստում ենք ավելի գունեղ ծաղկամաններ, որոնք կգեղեցկացնեն կանաչ անկյունները:
2. Ժամը 11:00-12:30 Մարզական ժամ, մարզական տրամադրություն հրաձգարանում, սովորում ենք կրակել:
3.Ընդմիջում, թեյըմպում միասին, կատարում ենք ինքնասպասարկում, հմտությունների ցուցադրում:
4.Ամփոփում, լուսաբանում, նյութերը տեղադրում ենք բլոգում, ներկայացնում ենք նաև անհատական պլան:

Monday, January 9, 2017

Ձմեռային ճամբար առաջին օր

Ամբողջ ճամբարի ընթացքում լինելու եմ Հասմիկ Ուզունյանի խմբից, այսօր ճամբարի առաջին օրը  կատարեցինք նախագծային աշխատանք, պատրաստել ենք ծաղկամաններ ՙՙՃամբարային առաջին օր, Նախագծային աշխատանք՚՚; Խաղացինք ինտելեկտուալ խաղ, ընկեր Հասմիկը հարցեր տվեց և մենք բանավոր քննարկեցինք: Ինտելեկտուալ խաղ, հարցեր

Ինտելեկտուալ խաղ

1. Ո՞ր հյուսվածքներն են ծածկող:
2. Չղջիկները ինչպե՞ս են կողմնորոշվում քարանձավներում:
Չղջիկները թռչելուց արձակում են ձայն, եթե ձայնը վերադառնում է ուրեմն դիմացը առարկա կա:
3. Ի՞նչու են զինվորականները, բարձր ձայնով զինվորական տեխնիկա օգտագործելիս,կրակելու ժամանակ բղավում: 
Զինվորները կրակելու ժամանակ բերանը բաց են պահում, որպեսզի ձայնից թմբկաթաղանթը չպայթի:
4. Կայծակի ժամանակ դուք տեսնում եք առաջինը լույսը հետո լսում եք ձայնը: Ի՞նչ է դա նշանակում:
Նշանակում է, որ լույսի արագությունը գերազանցում է ձայնի արագությունը:
5. Կատուները յոթերորդ հարկից ընկնելուց 30%-ով քիչ շանս ունեն ողջ մնալու,քան քսաներորդ հարկից: Ըստ տրամաբանության, ի՞նչու է դա այդպես:
Յոթերորդ հարկից ընկնելով կատուները չեն կողմնորոշվում թե ինչ դիրք ընդունել, որպեսզի չվիրավովեն, իսկ քսաներորդ հարկից ընկնելով, նրանք բավականին երկար ժամանակ ունեն դիրքն ուղղելու:
6. Ո՞ր մոլորակն է նկարներում:
Յուպիտեր
Подпись отсутствует
7. Դելֆիններ ունեն մոտավորապես 100 ատամ,բայց դրանք չեն օգտագործում ծամելու համար:Ի՞նչ գործողության համար է այն ծառայում:
Դելֆինները ատամները օգտագործում են որսը բռնելու համար, ինչ որ բան բռնելու համար:
8. Եթե գունային սպեկտրում չկա սև գույնը,ինչպե՞ս եք դուք այն տեսնում:
9. Գունային սպեկտրում չկա սպիտակ գույնը ,ինչպե՞ս եք դուք դա տեսնում:
10. Եթե փչած փուչիկի վրա լցնենք կիտրոնաթթու այն կպայթի:Ի՞նչու
Որովհետև կիտրոնաթթուն քայքայիչ հատկություն ունի

Առաջին օրը ճամբարում ՙՙ09.01.2017՚՚













Ճամբարի ընթացքում լինելու եմ Հասմիկ Ուզունյանի ջոկատից: Այսօր պատրաստեցինք ծաղկամաններ, պատրաստեցինք շինարարական ներկի դույլերով, կտորի թափոններով ,սկավառակներով և  շշերով, շինարարական ներկի դույլը զարդարեցին կտորից հյուսերով, ամրացրինք նաև կոճակներ: Շշերը կտրեցին մեջտեղից, ներկերով ներկեցինք, շշի վերևի մասը ամրացրինք ներկված սկավառակին հակառակ: Այդ ծաղկամանների մեջ տնկելու ենք ծաղիկներ, որոնցով ավելացնելու ենք Միջին դպրոցի կանաչ անկյունները: