Sunday, June 11, 2017

Ճանապարհ դեպի Խոսրովի արգելոց

Այսօր մենք ուղեվորվեցինք դեպի Խոսրովի արգելոց, այնքան ոգեվորված էինք, որ չնկատեցինք, թե ինչպես հասանք տեղ: Հիանալի տեսարան էր, մի քիչ վտանգավոր, ես վախենում էի միայն այն մտքից, որ արջերը վերևի հատվածից կիջնեն ներքև, բանից պարզվեց կենդանիները մյուս կողմում էին, հանգստացանք: Մենք դժվարությամբ անցանք գետը, չնայածմի քանի երեխա այդ թվում ես անցանք կարճ ճանապարհով, որն ավելի լավ էր, անցանք գետը, մի քիչ քայլեցինք դեպի սարերը, պարզեցինք, որ այնտեղ մարդիկ են ապրում, իսկ ավելի կոնկրետ դա նրանց ամառանոցն էր, նստեցինք, մի լավ հաց կերանք, կշտացանք, թույլտվություն վերցրին Տիկին Արևիկից , որպեսզի բարձրանանք սարև, բարձրացանք սարը մեծ դժվարությամբ, չնայած ես անընդհատ մտափոխվում էի, քանի որ և վախենում էի, և չեի կարող, խոտերը ծակում էին ոտքերս, բայց երբ իջնում էի կովերից էի վախենում, ի վերջո որոշեցի իջնել,  կես ճանապարհը սահելով, կեսն էլ գլորվելով, սարսափելի էր, ոտքերս և ձեռքերս կարմրել էին և քոր էին գալիս, առվի մաքուր ջրով լավ լվացվեցի, գնացի Տիկին Արևիկի մոտ, պարզեցի, որ գետը Վեդի գետն է, տարածքնել կոչվում է Աղտուր, կամ Խոսրովի արգելոցի փեշ,մի խոսքով զրուցեցինք, նրանք վերջապես եկան, բոլորնել հոգնած, ջարդված, վերջապես գնացինք դեպի ավտոբուսը, նստեցինք մեր տեղերում և շարժվեցինք, գնացինք դպրոց այնպես ինչպես, որ եկել էինք Խոսրովի անտառ: Ուղղակի հրաշալի էր, շատ շնորհակալ եմ Ընկեր Հասմիկին և Ընկեր Ալլային այս հիանալի հնարավորության համար, որ տրվեց մեզ գնալու Խոսրովի արգելոց:






No comments:

Post a Comment