Wednesday, November 15, 2017

Իմ կյանքի ժամերը

Դեռ տասներկու տարեկան եմ, չեմ կարող կյանքի մասին ինչ որ բան գրել, ուրեմն կաշխատեմ երևակայությունս գործի դնեմ: Ասում են ամեն ժամն ապրիր այնպես, ինչպես կյանքի վերջին ժամն ես ապրում,  ուրախ և զվարթ: Ինչու են մարդիկ կարծում, որ կյանքը պետք է միայն ուրախ անցնի, բայց մենք ամեն օր ինչ որ  բանից տխրում ենք: Իմ կյանքի ժամերն անցնում են և տխուր, և ուրախ, չկա մի օր, որ ես չտխրեմ կամ չուրախանամ, երկուսն էլ պատահում են իմ կյանքում և բոլորի կյանքում: Կյանքի ժամերն անցնում են, ամեն  մարդ, կապ չունի ոչ տարիքը և ոչ սեռը, նրանք միշտ մտածում են, որ արևը մայր մտնելուց հետո նրանց կյանքը կավարտվի, եսել եմ մտածում, ինձ համար արևը կյանք է և երբ այն մայր է մտնում, կյանքս դառնում է երազ, որովհետև  դուրս է գալիս լուսինը, դե իսկ լուսինն էլ երազն է: Իմ կյանքի ժամերը, ուրախ, զվարթ, տխուր, թախծոտ, կապ չունի, միևնույն է սա մեր կյանքն է:

No comments:

Post a Comment